Category: Azatutyun

  • Պուտինի քննադատ գիտնականը ազատ արձակվեցԵրեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձ…

    Պուտինի քննադատ գիտնականը ազատ արձակվեց
    Երեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված հայտնի մաթեմատիկ Միխայիլ Վերբիցկին քիչ առաջ ազատ արձակվեց։
    Վերբիցկին, սակայն, չի կարող հեռանալ Հայաստանից։
  • Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձե…

    Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը
    «Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», — X-ում գրել է Փաշինյանը:
  • Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքինՌուսական լայնածավալ ավիահարվածների…

    Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքին
    Ռուսական լայնածավալ ավիահարվածներից Կիևում չորս մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, Ուկրաինայի հոգևոր և պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում հրդեհ է բռնկվել, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել են իշխանությունները, որոնք բնակչությանը կոչ են արել պատսպարվել։
    Սա վերջին երկու շաբաթվա ամենախոշոր հարձակումն էր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, գրում է Reuters-ը։
  • Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են՝ շրջանակային համաձայնագիր են ձեռք բերելԱՄՆ …

    Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են՝ շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։
    Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբդին վաղ առավոտյան հաստատել է համաձայնագրի ձեռքբերման մասին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ «անհապաղ և մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։
    Միջնորդ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։
  • Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրըՌոբերտ Քոչարյանն այսօր ա…

    Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
    Ռոբերտ Քոչարյանն այսօր ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։
    Նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողներին ասել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում։
    Ավելին՝ այստեղ
  • ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.«Ընտրությունն…

    ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.
    «Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,- այս հայտարարության տակ ստորագրած կուսակցություններն են.
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
    «Հայաստան» կուսակցությունների դաշինք
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
    «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
    «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն
  • ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ո…

    ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
    Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ մանդատ։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
    Նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
    ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:
  • Թրամփը Պուտինին հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Ուշ…

    Թրամփը Պուտինին հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Ուշակով
    Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել:
    Քննարկվել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Թրամփը Պուտինին հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է, Կրեմլի առաջնորդն էլ գոհունակություն է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեն։