Category: Azatutyun

  • 486 000 դոլար՝ «Վարչաֆեստ»-ի անցկացման համարԿառավարությունը 179 մլն դրամ կհատկաց…

    486 000 դոլար՝ «Վարչաֆեստ»-ի անցկացման համար
    Կառավարությունը 179 մլն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական-երաժշտական փառատոնի անցկացման համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին՝ մշակութային ապակենտրոնացման նպատակով։
  • Փաշինյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել Դրմեյանով«Հիմա իրավապահներին կոչ եմ …

    Փաշինյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել Դրմեյանով
    «Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող տրոյական ձիու գործունեությունը քննեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննել ե՞ն էդ դեպքը, թե՞ չեն քննել», — նշեց Փաշինյանը:
    Լիպարիտ Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել է 2025 թվականի օգոստոսի 29-ին: Փաշինյանը պնդել էր՝ Կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ապա հայտարարել էր՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ Վարչապետի ենթակայությամբ գործող գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:
  • Վարչապետի մամուլի խոսնակ կնշանակվի Մելանյա Հարությունյանը: Ըստ Հարությունյանի ֆե…

    Վարչապետի մամուլի խոսնակ կնշանակվի Մելանյա Հարությունյանը:
    Ըստ Հարությունյանի ֆեյսբուքյան էջի՝ նա վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչությունում աշխատել է որպես խորհրդական:
  • Ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի ցուցակի պատգամավորի թեկնածու է ձերբակալվե…

    Ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի ցուցակի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել

    Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոնից:
    Խաչատրյանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատ ստացողների թվում չէ:
  • «Հայաստանն էս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու». Փաշինյան «ԵԱՏՄ-ն կ…

    «Հայաստանն էս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու». Փաշինյան
    «ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն: Եթե ԵԱՏՄ պայմանագիրը չի գործում, ԵԱՏՄ-ն չի գործում: Դե ֆակտո կաթվածահար վիճակում է և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում: Եթե այս հարցը արագ չլուծվի, ես  հարյուր տոկոս վստահ եմ՝ ՀՀ-ն էս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»,-հայտարարեց Փաշինյանը:
    «Ամեն օր ասում են «ճգնաժամ», սա ճգնաժամ չի, սա հնարավորություն ա, սա ճանապարհ է, պատուհան է, որը մեր առաջ բացվել է, այսինքն՝ չի բացվել, մենք ինքներս ենք բացել էդ պատուհանը մեր առաջ: Բռնակները յուղել ենք և հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը, և օդափոխությունը…
  • Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգ…

    Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
    Գագիկ Ծառուկյանի աջակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Գործարար Գագիկ Ծառուկյանը կալանավորված է մի շարք մեղադրանքներով. նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։ Ինքն ու աջակիցները չեն ընդունում…
  • Գագիկ Ծառուկյանի աջակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում…

    Գագիկ Ծառուկյանի աջակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում
    Գործարար Գագիկ Ծառուկյանը կալանավորված է մի շարք մեղադրանքներով. նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։ Ինքն ու աջակիցները չեն ընդունում այս մեղադրանքները:
  • «Ամեն օր ասում են ճգնաժամ, սա ճգնաժամ չի սա հնարավորություն ա, սա ճանապարհ է, պա…

    «Ամեն օր ասում են ճգնաժամ, սա ճգնաժամ չի սա հնարավորություն ա, սա ճանապարհ է, պատուհան է, որը մեր առաջ բացվել է, այսինքն՝ չի բացվել, մենք ինքներս ենք բացել էդ պատուհանը մեր առաջ: Բռնակները յուղել ենք և հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը, և օդափոխությունը պետք է կազմակերպել նորմալ: Եվ պետք է որոշում կայացնել, կարող է, էլի եմ ասում, ավարտվել է այն դարաշրջանը, երբ մենք չունենք այլընտրանք: Մենք ամեն տեղ և անընդհատ պետք է ունենանք այլընտրանք և ինչքան շատ, այնքան լավ»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
    ԵԱՏՄ-ում Հայաստանի դեմ հայտարարություն են ընդունել՝ պահանջելով հստակ ընտրություն կատարել՝ Երևանը մնում է տնտեսական այդ դաշինքո՞ւմ, թե՞ եվրոպական ուղին է բռնում:
  • Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելԿառավարության այսօրվա նիստի օրակարգում …

    Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
    Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում։
    Նախագծի համաձայն՝ Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։ Որպես իրավական հիմք նշված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։
    Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ ղեկավարել է Գառնի համայնքը։
  • Թուրքիայում հերթական ընդդիմադիր քաղաքապետն է ձերբակալվելԹուրք իրավապահները ձերբա…

    Թուրքիայում հերթական ընդդիմադիր քաղաքապետն է ձերբակալվել
    Թուրք իրավապահները ձերբակալել են Անկարայի Էթիմեսգութ շրջանի ընդդիմադիր քաղաքապետ Էրդալ Բեշիկչիօղլուին, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ պաշտոնյան ձերբակալվել է, երբ ոստիկանները գրոհել են քաղաքապետարանի շենքը։
    Բեշիկչիօղլուն երկրի ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ է։
    Հաղորդվում է, որ դատախազությունը մարտին խարդախության կասկածանքով հետաքննություն էր նախաձեռնել քաղաքապետարանի նկատմամբ՝ հաշիվներում հայտնաբերված անճշտություններից հետո։