Category: Azatutyun

  • Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրըՌոբերտ Քոչարյանն այսօր ա…

    Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
    Ռոբերտ Քոչարյանն այսօր ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։
    Նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողներին ասել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում։
    Ավելին՝ այստեղ
  • ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.«Ընտրությունն…

    ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.
    «Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,- այս հայտարարության տակ ստորագրած կուսակցություններն են.
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
    «Հայաստան» կուսակցությունների դաշինք
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
    «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
    «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն
  • ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ո…

    ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
    Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ մանդատ։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
    Նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
    ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:
  • Թրամփը Պուտինին հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Ուշ…

    Թրամփը Պուտինին հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Ուշակով
    Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել:
    Քննարկվել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Թրամփը Պուտինին հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է, Կրեմլի առաջնորդն էլ գոհունակություն է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեն։
  • Reuters-ը նոր մանրամասներ է հաղորդում ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծիցԱյն ներառում…

    Reuters-ը նոր մանրամասներ է հաղորդում ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծից
    Այն ներառում է Հորմուզի նեղուցի, միջուկային ծրագևի ու ֆինանսական հարցեր:
    Ավելին կարդալ՝ այստեղ
  • Ակցիայի մասնակից, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր …

    Ակցիայի մասնակից, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագած հայտարարեց, որ հացադուլ է սկսում, մինչև նոր ընտրություններ անցկացվեն:
  • ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ.«Ուժեղ Հայաստա…

    ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ.
    «Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 23,271 տոկոս
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3,989 տոկոս
    «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 49,745 տոկոս
    «Հայաստան» դաշինքը՝ 9,923 տոկոս
  • ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները, զուգահեռ ընդդիմությունն ակցիա է ա…

    ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները, զուգահեռ ընդդիմությունն ակցիա է անում. ՈՒՂԻՂ

    Նիստում հրապարակվելու է ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:
    Ուղիղ եթերի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=eW5dP92AzHY
  • Այսօր Դիլիջանում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգո…

    Այսօր Դիլիջանում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը
    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:
    Կողմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում: