OpenAI-ի արհեստական բանականության գործակալների գործողությունների հետևանքով ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել, հայտնել է ընկերությունը։ OpenAI-ն հետաքննում է միջադեպը։
Յակուտիայի Էլգայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր։ Դատախազության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել պահեստային պոմպակայանում՝ եռակցման աշխատանքների ժամանակ։
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոշտ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիների Սեուլին փոխանցելու մասին հրապարակավ հայտարարելու համար։
Ռուսաստանը գիշերը 173 անօդաչուով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Հարվածների թիրախում եղել են Կիևը, Զապորոժիեն, Խարկովն ու Օդեսայի մարզը։ Կան զոհեր ու վիրավորներ, վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր «դե ֆակտո խաղաղություն» է հաստատված, իսկ Բաքուն միակողմանիորեն վերացրել է Հայաստանի հետ տարանցման սահմանափակումները։ «Այսօր մենք հասել ենք դե ֆակտո խաղաղության։ Ավելին՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցման սահմանափակումները՝ հեշտացնելով Հայաստան և Հայաստանից ապրանքների փոխադրումը։ Մենք նաև երկկողմ առևտուր ենք հաստատել», — ասել է Բայրամովը։ ԱՎԵԼԻՆ
Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ հայկական կողմից դեռ չեն ստացել հաստատում, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։ «ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», — հայտարարել են ռուսական վերահսկող մարմնից։
Ադրբեջանցի ակտիվիստը վնասել է իրեն դատարանում Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ադրբեջանցի բանտարկված ակտիվիստ Բահրուզ Սամադովին, որն այսօր ինքնավնասում է արել Գերագույն դատարանում կայացած դատական լսումների ժամանակ, հայտարարել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին։ Քննարկվել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։