Category: Azatutyun

  • Դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ են արձակվելԱյս մասին «Ազա…

    Դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ են արձակվել

    Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ներքին գործերի նախարարության խոսնակը:
    Սամվել Կարապետյանի երեք աջակիցներին ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից, երբ դատարանը քննում էր գործարարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:
  • Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակԱյս մասին հայտնեց Կարապետյանի փաստաբան…

    Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
    Այս մասին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: Հակակոռուպցիոն դատարանը վաղ առավոտից քննում էր գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու քննիչների միջնորդությունը։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում. • Սամվել Կարապետյանի տնային կալա…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.
    • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննություն. դատարանի առջև բողոքի ակցիա է:
    • Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն աջակցում է Սամվել Կարապետյանին և հավատում է ընդդիմության հաղթանակին
    • Մի խումբ ցեղասպանագետներ խիստ քննադատում են Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը վարչապետի ցուցումով
    • Պատերազմի 14-րդ օրը ԱՄՆ-ը սպառնում է ամենաինտենսիվ հարվածները հասցնել Իրանին:
    • Զելենսկին Փարիզում Մակրոնի հետ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հարցը:
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը։
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Քիչ առաջ ոստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի մոտ եր…

    Քիչ առաջ ոստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցների, «Ազատությանը» հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ առանց մանրամասնելու գործողության պատճառները։
    Բերդում կլինենք, հացի հերթում կլինենք, մեկ ա պայքարելու ենք. 👉 Կարեն Կարապետյան
  • Աջակցում եմ Սամվել Կարապետյանին և հավատում եմ ընդդիմության հաղթանակին. Կարեն Կար…

    Աջակցում եմ Սամվել Կարապետյանին և հավատում եմ ընդդիմության հաղթանակին. Կարեն Կարապետյան
    Դատարանի բակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ազատության» հարցին, թե արդյո՞ք նրան առաջարկվել է գլխավորել «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը և դառնալ վարչապետի թեկնածու, պատասխանել է՝ «Ո՛չ:»

  • Դատարանի բակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների հարցին, թե …

    Դատարանի բակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
    Լրագրողների հարցին, թե արդյո՞ք նրան առաջարկվել է գլխավորել «Ուժեղ Հայաստան» նախընտրական ցուցակը և դառնալ վարչապետի թեկնածու, պատասխանել է՝ «Ո՛չ:»
    🔸Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի, կառույցի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ այժմ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները:…
  • Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուՀայաստանի նախագահը Սահմանադրական դատար…

    Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
    Հայաստանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
    Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է։
    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:
  • Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ …

    🔸Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի, կառույցի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ այժմ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։
  • Մոսկվան գոհ է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից«Միա…

    Մոսկվան գոհ է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից

    «Միացյալ Նահանգները փաստորեն ընդունում է ակնհայտը․ առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող մնալ կայուն», — Telegram-ում գրել է Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրևը։
    ԱՄՆ-ն թուլացնում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները Նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել երկրներին գնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական նավթն ու նավթամթերքները՝ փորձելով նվազեցնել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի տնտեսական հետևանքները: