Category: Azatutyun

  • Հարգելի հետևորդներ, ինտերնետի խափանման պատճառով «Ազատության» լրատվական հիմնական…

    ⚡️Հարգելի հետևորդներ, ինտերնետի խափանման պատճառով «Ազատության» լրատվական հիմնական թողարկումը կհեռարձակվի փոքր-ինչ ուշ։
  • Այն քաղաքացիներին, ում Հայաստան վերադարձի, այդ թվում՝ տարանցիկ չվերթները չեղարկվ…

    🔸Այն քաղաքացիներին, ում Հայաստան վերադարձի, այդ թվում՝ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան գալու համար, կտրամադրեն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար, եթե տոմսի արժեքը դրանից պակաս է, կփոխհատուցվի վճարված գումարը, հայտարարել է ԱԳՆ-ը ֆեյսբուքյան էջում:
    Արարատ Միրզոյանը մի քանի օր առաջ անարդար էր համարել պահանջը, որ հանգստի մեկնած մարդկանց վերադարձի տոմսերը կառավարությունն առնի: Վերջին մեկ շաբաթում Մերձավոր Արևելքում տասնյակ հազարավոր չվերթներ են չեղարկվել, մարդիկ օրերով չեն կարողանում իրենց երկրներ հասնել: Նրանց թվում նաև հարյուրավոր հայաստանցիներ կան:
  • Մարտի 7-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է անօդաչո…

    Մարտի 7-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է անօդաչու թռչող սարքը ընկնում Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ։
    Տուժածների մասին չի հաղորդվում։
    Իշխանություններն ավելի վաղ ժամանակավորապես դադարեցրել էին օդանավակայանի աշխատանքը, սակայն այժմ որոշ չվերթներ արդեն վայրէջք են կատարում և թռիչք իրականացնում։
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայտարարել էր, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը դադարեցնում է հարևան երկրների դեմ հարձակումները, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի։

  • «Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». ԹրամփՆա նշել է, որ դիտարկում է թիրախավորվ…

    «Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

    Նա նշել է, որ դիտարկում է թիրախավորվող տարածքների ու մարդկանց խմբերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
    «Այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան հարցը, այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչ այս պահը թիրախավորման համար չէին դիտարկվում», — նշել է Թրամփը Truth Social-ում։
  • Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափ…

    Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ, հայտնում են ԱԳՆ-ից
  • ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվենՎարույթը հարուցվե…

    ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվեն
    Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խուլիգանության և ահաբեկչության հոդվածներով, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
    Մեկ անձ ձերբակալվել է, բայց մեղադրանք դեռ առաջադրված չէ:
    Երեկ ուշ երեկոյան Ներքին գործերի նախարարությունից էին հայտնել, որ ԱԱԾ ուղղությամբ այրվող առարկա նետող քաղաքացի է ձերբակալվել: Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն:
  • Թեհրանը կդադարեցնի հարևան երկրների վրա հարվածները, եթե նրանից Իրանի դեմ հարձակու…

    Թեհրանը կդադարեցնի հարևան երկրների վրա հարվածները, եթե նրանից Իրանի դեմ հարձակում չլինի. Փեզեշքիան
  • Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը. ՍթարմերԲրիտանի…

    Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը. Սթարմեր
    Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հետ, հայտնում է Դաունինգ Սթրիթը։
    «Լրացուցիչ բրիտանական կործանիչներ, ուղղաթիռներ և մեկ ռազմանավ ուղարկվում են տարածաշրջան, և Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի», — ասել է Սթարմերը բին Սալմանին։
  • Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ:Փեզեշքիանը մանրամա…

    Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ:
    Փեզեշքիանը մանրամասն ներկայացրել է հակամարտության վերջին ակտիվ փուլի զարգացումները։
    Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, Իրանի շուրջ, Մերձավոր Արևելքում առաջացող ցանկացած խնդրի լուծման համար ուժի կիրառման մերժման և դիվանագիտական կարգավորման ուղուն արագ վերադարձի։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԻրանցիները Հայաստանում անվտանգությ…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸Իրանցիները Հայաստանում անվտանգություն են փնտրում
    🔸Իրանն ու Իսրայելը շարունակում են հարվածները
    🔸Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պատճառով հայաստանցի տուրիստները չեն կարողանում վերադառնալ արձակուրդից
    🔸Ո՞ր ուժերը կանցնեն ԱԺ. նոր հարցում՝ ընտրություններից 3 ամիս առաջ
    🔸Վանաձորը չի պատրաստվում վերադարձնել ԵՄ-ի 300 հազար եվրոն
    🔸300-ը՝ 300-ի դիմաց.ռուսներն ու ուկրաինացիները գերիներ են փոխանակել
    Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով: