Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել ոչ վաղը, ոչ էլ նույնիսկ մեկ տարվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ըստ Վենսի՝ նախագահ Թրամփը «փորձում է ապահովել… որ [Իրանը] չունենա ոչ ռեսուրսներ, ոչ էլ ենթակառուցվածքներ՝ այն վերականգնելու համար, որպեսզի երկու, երեք կամ տասը տարի անց նրանք դեռևս ի վիճակի չլինեն միջուկային զենք ստեղծել»։ ➡️ Իսկ ովքե՞ր, ե՞րբ ու ինչպե՞ս դարձան միջուկային զենքի տեր, դիտեք «Ազատության» բացատրական նյութը՝այստեղ
Միջուկային զենքի փորձարկումները չհաշված, այն աշխարհում մի անգամ է պայթել՝ 1945-ին, երբ ԱՄՆ-ը ռումբեր գցեց ճապոնական Հիրոսիմայում ու Նագասակիում: Զանգվածային ոչնչացման այս զենքը մոտ 200,000 մարդու կյանք խլեց, վերջ դրվեց Երկրորդ աշխարհամարտին և սկիզբ՝ Սառը…
ՌԴ փոխարտգործնախարարին ԱՄՆ վիզա չտրամադրելը ոչ բարեկամական ակտ է. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովին ԱՄՆ վիզա չտրամադրելու Վաշինգտոնի որոշումը ոչ բարեկամական գործողություն է Մոսկվայի նկատմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր․ Աղաջանյան Դադիվանքից մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մասին Բաքվի մեղադրանքներին Երևանում այսօր արձագանքել են խորհրդարանական ուժերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Էդուարդ Աղաջանյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, ասել է, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող այն գույքը, որը հնարավոր էր տեղափոխել Հայաստան, պետք էր բերել։
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների…
Դատարանն արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին քննադատած տղամարդուն
Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանել էր նրան:
Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ այս երկրները կարող են համատեղ աշխատել հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության առաջխաղացման համար: ԱՎԵԼԻՆ
Լիտվան հակահարված կտա Ռուսաստանի հարձակման դեպքում. վարչապետ
Վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը BBC-ի Newsnight հաղորդմանն ասել է, որ լիտվացիները «մշտապես սպառնալիք» են զգում Ռուսաստանի կողմից, մասամբ՝ երկրի օդային տարածք մտնող անօդաչու թռչող սարքերի պատճառով։
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ 🔗ԱՎԵԼԻՆ