Category: Azatutyun

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրեն…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ ստորագրել է Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։
    Փաստաթուղթը ստորագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
    Համաձայնագիրը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին զգալիորեն ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել …

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով առաջիկայում «կարևոր որոշում» պետք է կայացնի, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։
    «Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ…
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Կու…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Կուբայի կոմունիստական իշխանությունը «կտապալվի»։ Նրա այս խոսքերից հետո Կուբայի պատվիրակությունը լքել է դահլիճը։
    «Կոմունիստական ռեժիմը մեծ ճնշման տակ է՝ ամենամեծը, որ երբևէ եղել է։ Դա լիովին ձախողված պետություն է», — հայտարարել է Թրամփը՝ հավելելով. «Այն ձախողվում է այնպես, ինչպես երբեք, և կտապալվի»։
    «Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ…
  • Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ հիշ…

    Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ հիշատակելով Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ ԱՄՆ նախագահը մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝«առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»։ «Ադրբեջանի նախագահն էլ ասաց՝ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
    «Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ…
  • «Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասի…

    «Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ անտեսվել են։
    ➡️ ՄԱԿ-ում ելույթից հետո Թրամփն այսօր նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
  • Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվելԳերմանիայի Ռ…

    Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել
    Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասում՝ Սպանգդալեմի ամերիկյան ռազմաբազայի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել։
    Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
    Սպանգդալեմի ռազմաբազան գտնվում է Տրիերից հյուսիս՝ Լյուքսեմբուրգի սահմանից ոչ հեռու։ Այն կառուցվել է 1950-ականների սկզբին և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի մաս է։ Բազայում տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 52-րդ կործանիչ ավիաթևը։
  • Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փ…

    Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով:
    Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն, «Ազատության»-ը փոխանցեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
    Նախկին պատգամավորը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար:
  • Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝…

    ❗Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակը:
  • Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել ոչ վաղը, ոչ էլ նույնիսկ մեկ տարվա ընթա…

    Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել ոչ վաղը, ոչ էլ նույնիսկ մեկ տարվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
    Ըստ Վենսի՝ նախագահ Թրամփը «փորձում է ապահովել… որ [Իրանը] չունենա ոչ ռեսուրսներ, ոչ էլ ենթակառուցվածքներ՝ այն վերականգնելու համար, որպեսզի երկու, երեք կամ տասը տարի անց նրանք դեռևս ի վիճակի չլինեն միջուկային զենք ստեղծել»։
    ➡️ Իսկ ովքե՞ր, ե՞րբ ու ինչպե՞ս դարձան միջուկային զենքի տեր, դիտեք «Ազատության» բացատրական նյութը՝ այստեղ

    Ցանկալի ու կործանարար. ովքեր, երբ ու ինչպես դարձան միջուկային զենքի տեր

    Միջուկային զենքի փորձարկումները չհաշված, այն աշխարհում մի անգամ է պայթել՝ 1945-ին, երբ ԱՄՆ-ը ռումբեր գցեց ճապոնական Հիրոսիմայում ու Նագասակիում: Զանգվածային ոչնչացման այս զենքը մոտ 200,000 մարդու կյանք խլեց, վերջ դրվեց Երկրորդ աշխարհամարտին և սկիզբ՝ Սառը…

  • ՌԴ փոխարտգործնախարարին ԱՄՆ վիզա չտրամադրելը ոչ բարեկամական ակտ է. Ռուսաստանի փոխ…

    ՌԴ փոխարտգործնախարարին ԱՄՆ վիզա չտրամադրելը ոչ բարեկամական ակտ է. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովին ԱՄՆ վիզա չտրամադրելու Վաշինգտոնի որոշումը ոչ բարեկամական գործողություն է Մոսկվայի նկատմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։