Category: Azatutyun

  • Ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ՔՊ նախընտրական ցուցակը կգլխավորի վ…

    Ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ՔՊ նախընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

    Ամենաշատը ՔՊ-ականները հենց նրա օգտին են քվեարկել: Անցած շաբաթվավերջին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 1028 կուսկացական:
    932 վավեր քվեաթերթիկներից 894-ը Նիկոլ Փաշինյանի օգտին է եղել: Այսինքն, շուրջ 1000 մասնակիցներից ընդամենը 38 կուսակցական է նախընտրել չքվեարկել Փաշինյանի օգտին:
    ՔՊ խմբակացության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասել է, թե իրենք ժողովրդավար կուսակացություն են և կան մարդիկ, ովքեր չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Սամվել Կարապետյա…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
    Չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ը օրերս հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է:
    Ավելին՝ այստեղ
  • Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը տնտեսական օգուտ պետք է բերի երկու կ…

    Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը տնտեսական օգուտ պետք է բերի երկու կողմերին էլ
    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրի դիվանագիտությունը և բանակցային կարգավորումը, միաժամանակ հստակեցնելով, որ դա կարող է տեղի չունենալ։
    «Ոչ ոք երբեք չի կարողացել հաջող գործարք կնքել Իրանի հետ, բայց մենք փորձելու ենք», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
    Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են դեսպաններ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, երեքշաբթի օրը Ժնևում կհանդիպի իրանցի պաշտոնյաների հետ:
  • Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն այսօր …

    Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն այսօր Միլանում կարճ ծրագրում ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն ստեղծագործության անվանումը չգրվեց, այն ներկայացվեց որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»:
    Հիշեցնենք, Բաքվի բողոքից հետո ՄՕԿ-ը որոշել էր պահպանել ստեղծագործությունը, բայց հանել անվանումը:
    Մարզիկներին սա չխանգարեց բավականին հաջող ելույթ ունենալ կարճ ծրագրում և որակավորվել վաղը՝ փետրվարի 16-ին կայանալիք ազատ ծրագրում սահելու:
    Նրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին գեղասահորդ զույգն են, որ Հայաստանը ներկայացնում են Օլիմպիական խաղերում։
  • Իսրայելը կիրակի օրը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվ…

    Իսրայելը կիրակի օրը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է առնվազն 11 պաղեստինցի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյաներին:
    Գազայում «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը Իսրայելին մեղադրել է տեղահանված պաղեստինցիների դեմ նոր «կոտորած» իրականացնելու մեջ՝ դա անվանելով հրադադարի լուրջ խախտում:
  • Ռուսական բանակը վերջին երկու ամիսներին «խելագար կորուստներ» է կրել՝ 65,000 մարդ,…

    Ռուսական բանակը վերջին երկու ամիսներին «խելագար կորուստներ» է կրել՝ 65,000 մարդ, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
    Մարկ Ռյուտեն, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք այս վիճակագրությունը ներառում է վիրավորներին, անհետ կորածներին, գերի ընկածներին և այլ կորուստներ, թե՞ վերաբերում է բացառապես զոհվածներին: Ռյուտեն նաև չի մանրամասնել, թե կոնկրետ որ ժամանակահատվածն Է ընդգրկում այս վիճակագրությունը։
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է պնդումն…

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է պնդումները, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է գորտի թույնով:
    «Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն և նյութերի բանաձևերը բացահայտվեն, մենք համապատասխան մեկնաբանություններ կանենք: Մինչ այդ բոլոր նման պնդումները զուտ քարոզչություն են, որոնք ուղղված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելուն», — TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան։
    Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից, հայտարարել են եվրոպական հինգ երկրներ։ Մեծ Բրիտանիայի…
  • Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, լրագրողների հետ ճեպազր…

    Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
    «Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է՝ հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր` հուզող մեր եկեղեցուն և հատկապես այսօրվա իրավիճակների հետ կապված», — ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
    Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ եղած Մասյացոտնի թեմի առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է փաստաբան…
  • Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում ս…

    Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից, հայտարարել են եվրոպական հինգ երկրներ։
    Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունների հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։
  • «Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ». Գալուզին«Շարունակում …

    «Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ». Գալուզին
    «Շարունակում ենք ուշադիր հետևել Հայաստանի գործողություններին ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում», — TASS-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
    Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության համատեքստում ամենակարևորը՝ «և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ»։
    «Մենք չենք թողնում Հայաստանին դաշնակցային համագործակցությունից դուրս՝ պահպանելով նրա իրավունքը՝ միանալու Կազմակերպության շրջանակներում մշակվող բոլոր որոշումներին։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ուշադիր հետևել մեր գործընկերների գործողություններին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում», — նշել է Գալուզինը։