Category: Azatutyun

  • Լավրով․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ միանում է ԵՄ…

    Լավրով․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ միանում է ԵՄ-ը

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի՝ մնո՞ւմ է Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն։
    «Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Բայց թող այդ ընտրությունը կատարվի», — ասել է Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
  • ՔԿ-ն քրեական հետապնդում է հարուցել Արմեն Աշոտյանի, Գագիկ Խաչատրյանի, նրա որդու և…

    ՔԿ-ն քրեական հետապնդում է հարուցել Արմեն Աշոտյանի, Գագիկ Խաչատրյանի, նրա որդու և ևս 4 անձի նկատմամբ
    Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական հետապնդում է հարուցվել նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդու և ևս չորս անձի նկատմամբ։
    Ըստ ՔԿ-ի՝ խոսքը Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործի մասին է։
    Ձերբակալման որոշումներ են կայացվել։
    🔗ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • 3 օրից Հայաստանը նոր խորհրդարան կընտրի. ինչ պարզեց «Ազատությունն» այսօր Փաշինյան…

    3 օրից Հայաստանը նոր խորհրդարան կընտրի. ինչ պարզեց «Ազատությունն» այսօր

    🔸Փաշինյանը գովում է հայաստանյան ազատ ինտերնետը
    🔸Ընդդիմությունը բողոքում է, թե իրավապահները չեն արձագանքում վարչական ռեսուրսի չարաշահման մասին ահազանգերին
    🔸Քոչարյանը երաշխավորում է, թե ինքն ընտրվի, պատերազմ չի լինի
    🔸Պապիկյանը հերքում է, ընդդիմությունը՝պնդում՝ Ռուսաստանից եկող հայերին 25-օրյա վարժանքների են տանում
    🔸Ալեն Սիմոնյանը «բարեկամաբար հորդորում» է Մոսկվային կանգ առնել. Ռուսաստանի գործելաոճը չի աշխատելու Հայաստանում
    🔸Իրավապահները խուզարկել են «Հայաստան դաշինքի» և «Ուժեղ Հայաստանի» գրասենյակները խուզարկվել են. 27 ձերբակալություն
  • Կարմիր քարտ Հայաստանի նախագահին. բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պ…

    Կարմիր քարտ Հայաստանի նախագահին. բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով
  • Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավոր…

    Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները. Մարագոս

    «Մենք արդեն ունենք աջակցության նոր ձևաչափ, որը փորձում ենք ընդլայնել ու նոր միջոցներ ներդնենք, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծենք արտադրողների ու արտահանողների համար»,- հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպանը:
  • Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքիՎերաքննիչ դատարանը Բագ…

    Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

    Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։
    Շուրջ մեկ տարի կալանավորված Գալստանյանը հայտարարել է, որ համաձայն չէ այս որոշման հետ, արդարացում է պահանջում: Նա առաջիկայում կտեղափոխվի իր բնակության վայր:
    Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար:
  • Լայենը հայտարարել է Հայաստանին 50 մլն եվրոյի աջակցության փաթեթի մասինԿայացել է Ե…

    Լայենը հայտարարել է Հայաստանին 50 մլն եվրոյի աջակցության փաթեթի մասին
    Կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին: Այս մասին հայտնում է Ֆոն դեր Լայենը:
    «Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ», — նշել է Լայենը։
  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանն ավարտված է. Ռուբիո«Այն ոչ միայն ավար…

    Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանն ավարտված է. Ռուբիո
    «Այն ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP ուղին: Այն երկու երկրներին, մասնավորապես Հայաստանին կտրամադրի հնարավորություններ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը», — ասել է Ռուբիոն։
  • ԱՄՆ-ում հավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանըԱՄՆ Միջազգայի…

    ԱՄՆ-ում հավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

    ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը, հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:
    «Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն», — ասված է հայտարարությունում։
    🔶Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։ Այս մասին Միրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում։
  • Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ո՛…

    Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե Երևանը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ, այսօր ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, թե «հետագա որոշումները կախված կլինեն նաև Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»։
    «Եթե «եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»։
    «Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». Օվերչուկ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ չի ունենա։ Միակ հարցն, ըստ նրա, այն է, թե որտեղից է հանրապետությունը ստանալու այդ գազը։ «Նրանք (Հայաստանը)…