Category: Civilnet

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է վարույթ չհարուցել մետրոյու…

    📍 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է վարույթ չհարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագծի առնչությամբ։ Այդ մասին հանձնաժողովից հայտնել են «Փաստինֆո»-ին։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ նման դեպքերում վարույթի հիմնական նպատակը պաշտոնատար անձի կողմից հրապարակային պարզաբանումն է։
    🎤 Ըստ ԿԿՀ-ի, քանի որ վարչապետն արդեն հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ԿԿՀ-ն գտել է, որ վարույթի հնարավոր հետևանքն արդեն իսկ իրականություն է դարձել։ Ըստ այդմ՝ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն չի առաջացել։
    ⚖️ Նաև նշել են, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների արդյունքում օրենքով նախատեսված առավելագույն հետևանքը հենց հանրային պարզաբանման պահանջն է, որը տվյալ դեպքում հանձնաժողովը համարել է կատարված։
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի ապօրինի…

    📍 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի ապօրինի գույքը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նախկին վարչապետի, նրա եղբոր և երկու փեսաների վերաբերյալ հերթական հայցադիմումները։
    🏠 💰 Ընդհանուր առմամբ պահանջվում է բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր և 1 միլիարդ դրամը գերազանցող գումար։ Գույքերի զգալի մասը գտնվում է Երևանում և Արարատի մարզում (հատկապես Մխչյան բնակավայրում)։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած մ…

    ⚖️ Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կրթության շարունակականությունն ապահովելու հարցերը, հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։
    📧 Պաշտպանի հանձնարարությամբ ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է ուղարկվել իրավասու մարմիններին՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով։
    📢 Այս մասին ՄԻՊ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
  • Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Այդ մասին նշված է կուս…

    🗳️ Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Այդ մասին նշված է կուսակցության հայտարարությունում։
    📉 Նշվում է նաև, որ կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
    💬 «Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»,- ասված է հայտարարության մեջ։
    Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատրաստ են համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ։
  • CivilNetCheck «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է 2026-ի նախընտրական ծրագիր…

    CivilNetCheck
    🔄 «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է 2026-ի նախընտրական ծրագիրը․ 2021-ի համեմատ մի շարք շեշտադրումներ փոխվել են։
    📋 Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել։
    🔍 Համեմատել ենք երկու ծրագրերը՝ գաղափարախոսությունից մինչև եկեղեցու բարեփոխում։
    👉 ԱՎԵԼԻՆ
    * Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
  • 2016-ին հրետանային բրիգադի հաջողության գրավականը ԱՎԵԼԻՆ…

    📌 2016-ին հրետանային բրիգադի հաջողության գրավականը
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Իրանական ժողովուրդներն ու նրանց տեղաբաշխումը…

    📌 Իրանական ժողովուրդներն ու նրանց տեղաբաշխումը

  • Ինչո՞ւ աջակցել հացահատիկ արտադրողներին ԱՎԵԼԻՆ…

    📌 Ինչո՞ւ աջակցել հացահատիկ արտադրողներին
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Ֆերմաներում տվյալները հաճախ պահվում են թղթային մատյաններում, ինչը բարդացնում է …

    📌 Ֆերմաներում տվյալները հաճախ պահվում են թղթային մատյաններում, ինչը բարդացնում է աշխատանքը։ «Հովիվ» հավելվածը փորձում է այդ գործընթացը թվայնացնել՝ օգնելով ֆերմերներին ավելի հստակ տեսնել իրենց տնտեսության պատկերը և հեշտացնել կառավարումը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • 2025 թվականին Հայաստանի զինված ուժերում ծառայության հետ կապված զինծառայողների մ…

    📊 2025 թվականին Հայաստանի զինված ուժերում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան 9 դեպք է արձանագրվել։ Սա շուրջ 67%-ով ցածր է 2024-ի ցուցանիշից, երբ գրանցվել էր 27 դեպք։
    🚫 Ըստ դատախազության հաշվետվության՝ նախորդ տարվա ընթացքում զինված ուժերում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։
    🔍 Մահվան 9 դեպքերից 6-ը տեղի է ունեցել բանակում (4 ինքնասպանություն, 2 անփութություն)։ Մեկ դեպք գրանցվել է աշխարհազորում, երկուսը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։