«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնել է, որ իրավապահները տանից որևէ բան չեն տարել։
Դատարանը մերժել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ, հայտնում են AM իրավաբանական ընկերությունից։
🐾 «Ներողություն, որ չեմ կարողանում վերցնել»․ Արցախից տեղահանվելիս շատերը փորձել են փրկել նաև իրենց ընտանի կենդանիներին Ոմանք կատուներին են բերել, ոմանք՝ ճագարներին, իսկ Գրիշան Արցախից Հայաստան է հասել իր ձիով։ Շատ կենդանիներ, սակայն, մնացել են այնտեղ՝ իրենց տերերի սպասումով։ 📌 Մարդկայնության, կորստի ու հավատարմության պատմությունները՝ հոդվածում։