Category: Civilnet

  • Արման Թաթոյանը հրատապ ասուլիսում պնդել է, թե Ադրբեջանը 2025-ի հուլիսից օգոստոս …

    ⚠️ Արման Թաթոյանը հրատապ ասուլիսում պնդել է, թե Ադրբեջանը 2025-ի հուլիսից օգոստոս նոր դիրքեր է կառուցել ՀՀ տարածքում։ Սուրեն Պապիկյանը հակադարձել է՝ «ստում է»։
    🛰️ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ իրականությունն ավելի բարդ է. պնդումների մի մասը ճիշտ է, մյուսը՝ ոչ։
    Մանրամասները՝ CivilnetCheck-ի հոդվածում
  • ՆՈՐ ՇԱՐՔ «ՍիվիլՆեթ բիզնես»-ում. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը տնտեսությանը…

    🚨 ՆՈՐ ՇԱՐՔ «ՍիվիլՆեթ բիզնես»-ում. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը տնտեսությանը:
    Սպասվող ԱԺ ընտրություններին ընդառաջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» մեկնարկում է հարցազրույցների հատուկ շարք՝ քննարկելու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի տնտեսական ծրագրերը։ 🔍
    Առաջինն անդրադառնում ենք ընդդիմադիր դաշտի հայտերից մեկին՝ «Միասնության թևեր» նախաձեռնության տնտեսական պլատֆորմին։ Ծրագիրը խոստանում է կտրուկ փոփոխություններ.
    Սպառողական մոդելից անցում արդյունաբերականի
    Հրաժարում ԱԱՀ-ից
    Վերադարձ եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգին
    Բայց կա մի հարց ⚠️. տաղավարում հյուրընկալել ենք նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանին, ում՝ ՊԵԿ նախագահ եղած տարիներին էր, որ Հայաստանը հրաժարվեց պրոգրեսիվ հարկումից՝ անցնելով համահարթի:
    Որքանո՞վ են իրատեսական այսօրվա խոստումները, և ինչո՞ւ է նախկին գլխավոր հարկահավաքը փոխել իր մոտեցումները։
    📺 Դիտե՛ք հարցազրույցն ամբողջությամբ
  • Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևող հեռախոսազրույց են ունեցել ամերիկ…

    📞 Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևող հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում է ռուսական կողմը։
    🇮🇷 Առանցքային թեմաներից է եղել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
    🇺🇦 Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային։ Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը և ներկայացրել իրավիճակը շփման գծում։ Թրամփը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտափույթ հանգուցալուծում կստանա։
    🛢 Կողմերը քննարկել են նաև Վենեսուելայի շուրջ ստեղծված վիճակը՝ նավթի համաշխարհային շուկայի իրավիճակի համատեքստում։
    🤝 Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները պարբերական հիմունքներով։
    📌 Bloomberg-ն էլ իր հերթին փոխանցում է, որ սա Թրամփի և Պուտինի այս տարվա առաջին հեռախոսազրույցն է, որի առանցքում եղել է Իրանի հարցը։
  • ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողներ…

    📞 ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնը»։
    💻 Իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում կասեցվել է կենտրոնի աշխատանքը, որն առերևույթ զբաղվել է անօրինական սխեմաներով։
    🎥 Մանրամասները՝ ՆԳՆ-ի պատրաստած տեսանյութում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Մարտի 10-ին վարչապ…

    🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
    ⚛️ Մարտի 10-ին վարչապետը Փարիզում կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
    🇪🇺 Այցի հաջորդ օրը՝ մարտի 11-ին, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։
    🤝 Ստրասբուրգում նախատեսված է նաև հանդիպում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
  • Հայաստանը մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքում լարվածության աճին։ Վարչապե…

    ⚠️ Հայաստանը մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքում լարվածության աճին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նշել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների նախաձեռնած հեռավար հանդիպման ժամանակ։
    🌍 Վարչապետը մարտի 9-ի տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը։
    📌 Փաշինյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ, ինչն առավել տագնապալի է դարձնում զարգացող իրադարձությունները։
  • ԱԱԾ շենքը հրկիզելու փորձ կատարած անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին…

    🔥 ԱԱԾ շենքը հրկիզելու փորձ կատարած անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
    ⚖️ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր շարժառիթների մասին, այս պահին չեն տրամադրվում։
    🎥 Մարտի 6-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել Երևանի Նալբանյան փողոցում գտնվող ԱԱԾ վարչական շենքը։
  • Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորն ու պրոռեկտորը կկանգնեն դատարանի առաջ՝ …

    🚨 Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորն ու պրոռեկտորը կկանգնեն դատարանի առաջ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով։
    💰 Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ բուհի նախկին պաշտոնյաները ստացել են շուրջ 18 մլն դրամ կաշառք՝ «Աղավնաձոր» ուսումնական բազայի եկամուտները և այլ ֆինանսական միջոցներն ապօրինի տնօրինելու թույլտվության դիմաց։
    📉 Բացի կաշառքից, հայտնաբերվել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 12 մլն դրամի հափշտակության դեպքեր։ Ընդհանուր առմամբ, համալսարանի հաշվեկշիռ չի մուտքագրվել շուրջ 30 մլն դրամ։
    ⚖️ Գործով անցնում է 10 անձ, այդ թվում՝ բուհի ևս 8 աշխատակից, որոնք մեղադրվում են կաշառք տալու և հափշտակություններին օժանդակելու մեջ։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերաս…

    📉 Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերասանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս տվյալներն հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
    ⚖️ Ըստ աղբյուրի՝ 2025-ին դատարան է հանձնվել 256 վարույթ՝ 628 անձի վերաբերյալ։ Սա 2024-ի համեմատ զգալի աճ է. քրեական վարույթների թիվն ավելացել է 60%-ով, իսկ մեղադրյալների թիվը՝ 69%-ով։
    💼 Աղմկահարույց գործերի թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի, Հայկազ Բաղմանյանի, ինչպես նաև պատգամավոր Հովիկ Աղազարյանի և մի շարք համայնքապետերի ու դատավորների վերաբերյալ վարույթները։
    💰 Հակակոռուպցիոն կոմիտեում քննված գործերով վերականգնվել է ավելի քան 1,6 մլրդ դրամ, իսկ ընթացիկ վարույթներով՝ ևս 726 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, վերականգնված գումարը մոտ 4 անգամ գերազանցել է 2024-ի ցուցանիշը (477 մլն դրամ)։
    👨‍⚖️ Տարվա ընթացքում դատարաններում ավարտվել է 106 քրեական գործ։ Արդյունքում դատապարտվել է 158 անձ, որոնցից 16-ը՝ ազատազրկման, իսկ 27-ը՝ տուգանքի։
  • Լիբանանի հարավային շրջանները դատարկվում են, նշում է բեյրութաբնակ քաղաքագետ Եղիա…

    📌 Լիբանանի հարավային շրջանները դատարկվում են, նշում է բեյրութաբնակ քաղաքագետ Եղիա Թաշճեանը։
    📌 Ըստ նրա՝ ներկայում սահմանային բախումներ են ընթանում Իսրայելի բանակի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև, որի պայմաններում մեծանում է նաև լայնածավալ ներխուժման վտանգը Լիբանան։
    📌 Քաղաքագետը վերլուծում է «Հեզբոլլահի» դերը ներկա գործընթացներում և այդ կառույցի հեռանկարը Իրանի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում։ Թաշճեանը մատնանշում է մի քանի սցենարներ։
    👉 ԱՎԵԼԻՆ