📌 «Ուժեղ Հայաստանը» հրաժարվելու է պատգամավորական պարգևավճարներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։ 📌«Այնպես չէ, որ ժողովրդի համար այնպիսի մեծ բան է արվել, որ Ազգային ժողովը մի հատ էլ պարգևավճար ստանա»,- ասաց Կարապետյանը։ 📌 Նա նշեց, որ միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։
📌Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը։ Նրա նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չկիրառվեց։ 📌Դատարանը նշեց, որ Ղազինյանի դեպքում կիրառելի են պատգամավորական անձեռնմխելիությանը վերաբերող Սահմանադրական դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումները
📌 Բյուրեղավանում խմելու ջրի 2 նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ ▪️ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեղեկացմամբ՝ դա վկայում է ջրի հնարավոր աղտոտվածության մասին և կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը։ ▪️Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցում բուժում է ստանում 2 անձ։
🔍 Ի՞նչ է իրականում եղել ԵՄ-ի՝ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի փաթեթի հետ։ 💶 Պաշտոնական տվյալներով՝ 2026-ի դրությամբ հաստատված կամ մեկնարկած ծրագրերի ծավալը գերազանցում է 1,9 մլրդ եվրոն։ ❓ Որքանո՞վ է հիմնավոր պնդումը, թե Հայաստանը ստացել է ընդամենը 500 մլն եվրո՝ փաթեթի մոտ 20%-ը։ 👉Կարդացեք հոդվածը ✅#CivilNetCheck
🔥Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանին զգալի խնայողություն է տվել, բայց միաժամանակ խորացրել է կախվածությունը մեկ մատակարարից։ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը ներկայացրել է՝ ինչպես է ձևավորվել այդ կախվածությունը և ինչ այլընտրանքներ ունի Հայաստանը։ Ամբողջական հոդվածը
Ռոսսելխոզնադզորի և ՍԱՏՄ-ի համատեղ ստուգումներով հայկական 4 կաթնամթերք արտադրող ընկերություններում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ արձագանքելով Ռուսաստանի արգելքների մասին հայտարարությանը։