Category: Civilnet

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախա…

    📌 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
    📌 Նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Լավրովը հիշեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին՝ հօգուտ շուտափույթ ապաէսկալացիայի։
  • Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ …

    📌 Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
    Հաղորդագրության մեջ նշված է, որ Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր:
  • Ես մեղավոր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Նիկոլ Փաշինյան…

    Ես մեղավոր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզում

    https://cdn4.telesco.pe/file/5662e7e589.mov?token=uPgScG0P8mxvxVoFUZ1cFgR-dsouyAEshR9LldhGd6O_CkrioWfOYGlHbYuHLYneCdr-NIl5FQ_E8Y6teMe24elUhHINBEDEPfoaMkq1FutFmPube9rp7BBNVsFYovlA2d8RHXy6OIfUn5_JimB2hW9qy5P6XPv2PMUH0HUIpKe3aIx_1cFNhxYtyoUdL2w2-FfAs-EMQZAQbBPNKvxfOt7OdoiMZaTiYeYkwqtn3uUAg_Zse9eTzrFgKkL1jM0XJ92C_VTJmZFKxlYIdC7GqlmSqACuTfza_xsV-yI9mj0afUArvYqe6OJteozCOq-eosbgjBX3Tky6v97CPlhLmg

  • Երևանի և մարզերի զբոսայգիները տասնամյակներ շարունակ եղել են արտոնյալ վարձակալու…

    📌 Երևանի և մարզերի զբոսայգիները տասնամյակներ շարունակ եղել են արտոնյալ վարձակալության և անօրինական կառուցապատման թիրախ։
    📌 ՍիվիլՆեթը բացահայտում է այն սխեմաները, որոնցով հանրային տարածքները հանձնվել են նախկին ու ներկա պաշտոնյաներին կամ նրանց մտերիմներին։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Տավուշի սահամնամերձ Բերդավան գյուղում Արցախից տեղահանված տասը ընտանիք է ապրում։…

    📌 Տավուշի սահամնամերձ Բերդավան գյուղում Արցախից տեղահանված տասը ընտանիք է ապրում։
    📌 ՍիվիլՆեթն այցելել է Շահնազարյանների և Խաչատրյանների տուն և ծանոթացել նրանց առօրյային։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Արման Թաթոյանը հրատապ ասուլիսում պնդել է, թե Ադրբեջանը 2025-ի հուլիսից օգոստոս …

    ⚠️ Արման Թաթոյանը հրատապ ասուլիսում պնդել է, թե Ադրբեջանը 2025-ի հուլիսից օգոստոս նոր դիրքեր է կառուցել ՀՀ տարածքում։ Սուրեն Պապիկյանը հակադարձել է՝ «ստում է»։
    🛰️ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ իրականությունն ավելի բարդ է. պնդումների մի մասը ճիշտ է, մյուսը՝ ոչ։
    Մանրամասները՝ CivilnetCheck-ի հոդվածում
  • ՆՈՐ ՇԱՐՔ «ՍիվիլՆեթ բիզնես»-ում. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը տնտեսությանը…

    🚨 ՆՈՐ ՇԱՐՔ «ՍիվիլՆեթ բիզնես»-ում. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը տնտեսությանը:
    Սպասվող ԱԺ ընտրություններին ընդառաջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» մեկնարկում է հարցազրույցների հատուկ շարք՝ քննարկելու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի տնտեսական ծրագրերը։ 🔍
    Առաջինն անդրադառնում ենք ընդդիմադիր դաշտի հայտերից մեկին՝ «Միասնության թևեր» նախաձեռնության տնտեսական պլատֆորմին։ Ծրագիրը խոստանում է կտրուկ փոփոխություններ.
    Սպառողական մոդելից անցում արդյունաբերականի
    Հրաժարում ԱԱՀ-ից
    Վերադարձ եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգին
    Բայց կա մի հարց ⚠️. տաղավարում հյուրընկալել ենք նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանին, ում՝ ՊԵԿ նախագահ եղած տարիներին էր, որ Հայաստանը հրաժարվեց պրոգրեսիվ հարկումից՝ անցնելով համահարթի:
    Որքանո՞վ են իրատեսական այսօրվա խոստումները, և ինչո՞ւ է նախկին գլխավոր հարկահավաքը փոխել իր մոտեցումները։
    📺 Դիտե՛ք հարցազրույցն ամբողջությամբ
  • Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևող հեռախոսազրույց են ունեցել ամերիկ…

    📞 Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևող հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում է ռուսական կողմը։
    🇮🇷 Առանցքային թեմաներից է եղել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
    🇺🇦 Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային։ Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը և ներկայացրել իրավիճակը շփման գծում։ Թրամփը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտափույթ հանգուցալուծում կստանա։
    🛢 Կողմերը քննարկել են նաև Վենեսուելայի շուրջ ստեղծված վիճակը՝ նավթի համաշխարհային շուկայի իրավիճակի համատեքստում։
    🤝 Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները պարբերական հիմունքներով։
    📌 Bloomberg-ն էլ իր հերթին փոխանցում է, որ սա Թրամփի և Պուտինի այս տարվա առաջին հեռախոսազրույցն է, որի առանցքում եղել է Իրանի հարցը։
  • ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողներ…

    📞 ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնը»։
    💻 Իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում կասեցվել է կենտրոնի աշխատանքը, որն առերևույթ զբաղվել է անօրինական սխեմաներով։
    🎥 Մանրամասները՝ ՆԳՆ-ի պատրաստած տեսանյութում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Մարտի 10-ին վարչապ…

    🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
    ⚛️ Մարտի 10-ին վարչապետը Փարիզում կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
    🇪🇺 Այցի հաջորդ օրը՝ մարտի 11-ին, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։
    🤝 Ստրասբուրգում նախատեսված է նաև հանդիպում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։