Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը 2026-ի հունիսի տվյալներով հասել է շուրջ 1,8 մլն-ի՝ տարեսկզբի համեմատ արձանագրելով մոտ 14 տոկոս աճ։ Այս մասին հուլիսի 22-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ ներկայացնելով առաջին և երկրորդ եռամսյակների ամփոփիչ ցուցանիշները։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հուլիսի 19-ին պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ:
📌 Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
📌 Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվել է։ Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկումը կշարունակվի վաղը՝ ժամը 13:00-ին։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և տնտեսական ինտեգրումը ներառված են Եվրամիության հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացին։