Category: Civilnet

  • Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությա…

    Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության մասին
    ❗️ Հուլիսի 9-ին կառավարության կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել ռուսական Առաջին ալիքի եթերում հրապարակված՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Հրապարակման համաձայն՝ Սինիրլիօղլուն, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, իբր պատրաստակամություն է հայտնել աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Փաշինյանն այս զրույցի բովանդակությունը չի մեկնաբանել, բայց խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգության վերաբերյալ քննարկումների հարցից։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյանի ուղերձ…

    📌 Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից
    Բաքվում պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր գործով վերաքննիչ դատավարությանը։ Ձայնագրությունը հրապարակվել է Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։ 
    Իշխանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը ձևական բնույթ է կրում, սակայն իրենք բողոքարկել են առաջին ատյանի վճիռը, քանի որ «միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է»։
    «Սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է»,- ասել է նա։
  • Փաշինյանը հաստատեց՝ Մխիթար Հայրապետյանը լքում է նախարարի պաշտոնը Մխիթար Հայրապետ…

    Փաշինյանը հաստատեց՝ Մխիթար Հայրապետյանը լքում է նախարարի պաշտոնը
    📌 Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 Փաշինյանի խոսքով՝ քննարկումների ընթացքում Հայրապետյանն ինքն է հայտնել, որ չի ցանկանում շարունակել աշխատանքը կառավարության կազմում։ Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին՝ վարչապետը նշել է, որ այժմ քննարկվում է նրա հետագա ներգրավվածության ձևաչափը, և որոշումների մասին կհայտարարվի ավելի ուշ։
  • Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 11:42-ին, Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գրանցվե…

    📌 Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 11:42-ին, Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ։ Փրկարար ծառայության տվյալներով՝ այն 2 բալ ուժգնությամբ զգացվել է Աշտարակ քաղաքում և Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում։
  • «ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ քննարկում, ձեռք են բերվե…

    🗣 «ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մի մասի մանրամասներով չեմ կիսվի այս պահին»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
  • Փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովու…

    🏡 Փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական ծրագրում։ Ըստ կառավարության՝ նպատակը շահառուներին այլ ժամկետանց վարկերի պատճառով գույքի բռնագանձումից պաշտպանելն է։
    🛡 Ծրագրով կառուցված անշարժ գույքը հիփոթեքի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել կամ բռնագանձվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Անդրադառնալով այս կարգավորմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է

    Մենք մտածեցինք, որ սոցիալական որոշակի խմբերի համար խնդիրը շրջանցենք՝ չկապենք մեկը մյուսի հետ։ Մարդիկ պետք է իմանան, որ եթե տասը տարի անց այդ պարտավորությունները փակված չլինեն, ապա գույքը կարող է իրենց ձեռքից վերցրվել։

    🪖 Ընդառաջում է արվում նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին։ Եթե ծառայության պատճառով անձը չի բավարարում վերջին մեկ տարում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, հաշվառումը կստուգվի զորակոչվելուն նախորդող մեկ տարվա կտրվածքով։

  • Պաշտոնապես ասում եմ՝ դուք ոչ մի գաղտնիք չունեք․ Փաշինյան…

    📌 Պաշտոնապես ասում եմ՝ դուք ոչ մի գաղտնիք չունեք․ Փաշինյան

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնել է, որ ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակց…

    📌 «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնել է, որ ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կուղղեն կուսակցաշինության աշխատանքներին։
    Դաշինքի փոխանցմամբ՝ այս որոշմամբ նաև նպատակ ունեն պաշտպանել այն անդամներին, որոնք չեն զբաղեցնում անցողիկ տեղեր՝ նվազեցնելով նրանց նկատմամբ իշխանությունների հնարավոր նոր ճնշումների ռիսկերը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։…

    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
  • CivilNetCheck Марте Кос приписали заявление, которого нетВ русскоязычных Telegr…

    CivilNetCheck
    🚫 Марте Кос приписали заявление, которого нет
    В русскоязычных Telegram-каналах и Facebook распространяют посты о том, что еврокомиссар Марта Кос якобы заявила: Брюссель не будет открывать свой рынок для армянских товаров, а только «поможет найти другие рынки».
    Но в официальных заявлениях Кос и ЕС такого нет.
    Что есть на самом деле: Еврокомиссия предложила Армении новые торговые меры. Если их утвердят, около 80% армянского экспорта в ЕС может быть освобождено от таможенных пошлин.
    Но есть важное уточнение: меры пока не вступили в силу. Их еще должны согласовать страны ЕС и Европарламент. Для части сельхозтоваров также будут квоты, а армянская продукция должна соответствовать стандартам ЕС.
    Отдельно в соцсетях манипулируют темой GSP+: создают впечатление, будто Армения потеряла прежние льготы из-за нынешних властей. На самом деле страна вышла из системы с 2022 года из-за доходной классификации Всемирного банка.
    👉 ПОДРОБНОСТИ