Category: Civilnet

  • Կառավարությունը նպատակ ունի լուսավորել Երևան-Դիլիջան ողջ ճանապարհը։ Այդ մասին …

    💡 Կառավարությունը նպատակ ունի լուսավորել Երևան-Դիլիջան ողջ ճանապարհը։ Այդ մասին մարտի 5-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ սա ռազմավարական նպատակ է՝ միջպետական բոլոր ճանապարհները գիշերային լուսավորությամբ ապահովելու համար։
    🛣 Ծրագիրն առաջնահերթ կիրականացվի Երևան-Դիլիջան բանուկ հատվածում, որտեղ հաճախ են վթարներ լինում։ Նպատակը ճանապարհային անվտանգության բարձրացումն է և միջազգային տրանզիտային փոխադրումների համար հարմարավետ պայմանների ստեղծումը։
    🔄 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ լուսավորման գործընթացը կիրականացվի փուլային տարբերակով։
  • Տնային կալանքի տակ գտնվող անձինք հնարավորություն կունենան իրացնել կրթության իրե…

    🎓 Տնային կալանքի տակ գտնվող անձինք հնարավորություն կունենան իրացնել կրթության իրենց իրավունքը։ Արդարադատության նախարարության առաջարկը ընդունվեց մարտի 5-ի կառավարության նիստին և դեռ պետք է հաստատվի ԱԺ-ում։
    ⚖️ Ըստ նախագծի՝ ներկայում օրենսդրական կարգավորումների բացակայությունը խոչընդոտում է հանրակրթության իրավունքի պատշաճ իրացմանը։
    📱 Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա դատարանին, նույնիսկ հաղորդակցության այլ ձևերի արգելքի դեպքում, թույլատրել կրթական նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը։
  • Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակները։ Կառավարության մարտի 5-ի որոշ…

    📈 Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակները։ Կառավարության մարտի 5-ի որոշմամբ՝ ավելի քան 623 հազար քաղաքացու համար կենսաթոշակը կավելանա 10,000 դրամով և ավելի։
    💰 Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 46,000 դրամ՝ ներկայիս 36,000-ի փոխարեն։ Աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը կդառնա 34,000 դրամ, իսկ միջին ամսական կենսաթոշակը կհասնի 59,181 դրամի։
    🎖 Զինվորական կենսաթոշակների միջին չափը կդառնա 104,852 դրամ։ Շուրջ 40,000 անձի, հիմնականում երկարամյա զինվորականների համար, բարձրացումը կկազմի միջինում 8,500 դրամ։
    🏦 2026 թվականի պետական բյուջեից այս նպատակով կհատկացվի լրացուցիչ 78,7 միլիարդ դրամ։ Այդ գումարից մոտ 23,8 միլիարդն ուղղվելու է անկանխիկ գնումների հետվճարների համակարգի ապահովմանը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Պենտագոնը ԶԼՄ-ներին կոչ է անում չկենտրոնանալ ԱՄՆ-ի զոհերի վրա և չվնասել Թրամփի վ…

    🇺🇸Պենտագոնը ԶԼՄ-ներին կոչ է անում չկենտրոնանալ ԱՄՆ-ի զոհերի վրա և չվնասել Թրամփի վարկանիշը
    👉ԱՎԵԼԻՆ
  • «Առաջ գյուղում լավաշ թխողները շատ էին» ԱՎԵԼԻՆ…

    🫓 «Առաջ գյուղում լավաշ թխողները շատ էին»
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Սիսը՝ Գևորգ Հարոյանի պատուհանից (60× zoom)…

    🏔️ Սիսը՝ Գևորգ Հարոյանի պատուհանից (60× zoom)
  • Փաշինյանն ԱԺ-ում խոսեց ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի մասին«Մի քանի տարի առաջ Հայաստանն ու…

    Փաշինյանն ԱԺ-ում խոսեց ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի մասին

    «Մի քանի տարի առաջ Հայաստանն ուներ անվտանգության երաշխավոր՝ գրված թղթի վրա։ Դուք էլ, գալիս էիք ու ասում՝ թե՝ այ, անվտանգության երաշխավորին ոչ թե չորրորդ հոդվածի երրորդ բառի հինգերորդ կետով ենք դիմել, այլ վեցերորդ տողի ութերորդ բառով կամ յոթերորդ տողով, դրա համար այնտեղի արհեստական բանականությունը չի կարողանում կարդալ՝ մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, որովհետև այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն. մեզ վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

  • 110 քաղաքացի արդեն տանն է. ԱԳՆ-ն ներկայացրել է տարհանման ընթացքը Վերջին երկու օր…

    110 քաղաքացի արդեն տանն է. ԱԳՆ-ն ներկայացրել է տարհանման ընթացքը
    📍 Վերջին երկու օրվա ընթացքում Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    🚌 Տարհանումն իրականացվում է Օմանի միջոցով. քաղաքացիները Էմիրություններից ցամաքային ճանապարհով տեղափոխվում են Մասկատ, որտեղից էլ՝ Երևան։ Տրանսպորտային ծախսերը հոգում է կառավարությունը։
    ✈️ Մեկ թռիչքի արժեքը շուրջ 170,000 դոլար է։ Փակ օդային գոտիների պատճառով ինքնաթիռները օդում մնում են կրկնակի երկար, ինչը մեծացնում է տոմսի ինքնարժեքը։
    📸 Անդրադառնալով տոմսերի գնմանը՝ նախարարը նշեց, որ զբոսաշրջային նպատակով մեկնած վճարունակ քաղաքացիները պետք է իրենք հոգան տոմսի ծախսը։ «Արդար չէ կառավարությունից պահանջել նաև այդ տոմսն առնել»,- նշեց նա։
    🇮🇳 ԱԳՆ-ն այժմ ուղիներ է փնտրում նաև Հնդկաստանում գտնվող ՀՀ 117 քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՆ-ն և Իսրայելը վերահսկողության տակ կվերցնեն Իրանի երկինքը՝ պաշտպանական համակար…

    🇺🇸🇮🇱🇮🇷ԱՄՆ-ն և Իսրայելը վերահսկողության տակ կվերցնեն Իրանի երկինքը՝ պաշտպանական համակարգը կազմալուծելու համար. նախարար
    👉ԱՎԵԼԻՆ
  • Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ բանավեճ է ծավալվել պատգամ…

    🏛 Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ բանավեճ է ծավալվել պատգամավոր Ագնեսա Խամոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Քննարկման առանցքում են եղել հետախուզության զեկույցները, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու վարչապետի հանրային ակտիվությունը։
    🥟 Պատգամավորը հարցադրում է արել այն մասին, թե ինչ ազդակ է ստանում հանրությունը, երբ անվտանգային ռիսկերի մասին զեկույցների ֆոնին վարչապետը «պերաշկի» ուտելու տեսանյութեր է հրապարակում։
    🛡 Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտները գործում են բնականոն հունով՝ անկախ կառավարության ղեկավարի զբաղվածությունից։

    «Հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչո՞ւ Ազգային ժողովի նիստը չենք չեղարկել, որ գանք այստեղ, ասենք՝ հազար ներողություն, ինչ-որ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետությա՞նը վտանգենք։ Ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք։ Ինչո՞ւ գլխներիդ մոխիր լցրած չէ ձեր խմբակցությունում»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց վարչապետը։