📍 Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հինգ օր անց Ծոցի երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են։ Իշխանությունները սահմանափակվել են միայն տեղեկատվության տրամադրմամբ և դեպի Մասկատ անվճար տեղափոխմամբ, որը մարտի 5-ից կարող է դադարեցվել։
💰 Մասկատ-Երևան չվերթներն իրականացնող FlyOne Armenia-ն կտրուկ բարձրացրել է գները։ Նախկին 400 եվրոյի փոխարեն քաղաքացիներից պահանջվում է 900-1100 եվրո, ինչը սոցցանցերում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
👤 Ավիաընկերության 50% բաժնետերը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Քաղաքացիները պնդում են, որ իշխանության հետ փոխկապակցված ընկերությունը փորձում է օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից։
👉 ԱՎԵԼԻՆ