📌 Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվել է։ Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկումը կշարունակվի վաղը՝ ժամը 13:00-ին։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և տնտեսական ինտեգրումը ներառված են Եվրամիության հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացին։
Հուլիսի 22-ից Պապ թագավորի — Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի — Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Երևանի քաղաքապետարան
Իրանի նախկին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հնարավոր չէ ապահովել ռազմական ճնշմամբ կամ Իրանի մեկուսացմամբ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանին անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն, որը կձևավորեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե արտաքին ուժերը։
📌 Փաստաբաններն ու մասնագիտական համայնքը խոսքի ազատության և մասնավոր նախաձեռնության սահմանափակման փորձ են համարում դատավորների վարկանիշավորման helpcourt.am հարթակի գործունեությունը դադարեցնելու առաջարկը։ 👉ԱՎԵԼԻՆ