Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հուլիսի 20-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հայտնում են Գլխավոր Դատախազությունից։
❌ Ցանցում տարածվում է, թե EUPM Armenia-ի ղեկավարն աշխատասենյակ ունի ԱԱԾ-ում և մասնակցում է ԱԽ նիստերին։ 🔍 EUPM Armenia-ն գրավոր հերքել է պնդումը, իսկ ԱԽ-ի հրապարակած ժամանակագրությամբ՝ Դինեսկուի նշանակումից հետո նոր նիստ չի եղել։ 🛑 Առաքելության շուրջ նման կեղծ պնդումներ պարբերաբար են տարածվում՝ սկսած ստեղծման օրվանից։ ❓ Ինչո՞ւ է EUPM Armenia-ն դարձել կրկնվող կեղծիքների մշտական թիրախ։ ✅#CivilNetCheck 👉ԱՎԵԼԻՆ
🛑 Ընտրական շրջանում նույն տեքստերը րոպեների տարբերությամբ հայտնվում էին տելեգրամյան տասնյակ ալիքներում: ❓ Ինչպե՞ս էին ընտրությունները վարկաբեկող պատումները տարածվում տելեգրամյան ալիքներում և ռուսական պետական մեդիայում։ 🔍Վերլուծել ենք տելեգրամյան 31 ալիքի մոտ 900 գրառում և առանձնացրել արշավի երեք փուլը։ ✅#CivilNetCheck 👉ԱՎԵԼԻՆ
«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը, կնշանակվի կառավարիչ. Պապոյան «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։
❌ Իսպանիա հասած հայկական ծիրանի խմբաքանակը չի փչացել․ այն Իսպանիա ընդհանրապես չի հասել։ 🔍 Ծիրանով բեռնված մեքենան տարանցիկ երկրում կանգնեցվել է, քանի որ պտուղը սպասվածից ավելի էր հասունացել։ Կազմակերպիչները որոշել են այն չուղարկել Իսպանիա։ ⚠️ Տեղեկության սկզբնաղբյուրը սկզբում գրել էր, որ խմբաքանակն «ամբողջությամբ վնասվել է», իսկ ավելի ուշ հայտարարել, որ ծիրանը փչացած չի եղել։ ✅#CivilNetCheck 👉ԱՎԵԼԻՆ