Category: Civilnet

  • Վերադարձված գույքի ճակատագիրը պետք է վերահսկել․ Նիկոլ Փաշինյան…

    Վերադարձված գույքի ճակատագիրը պետք է վերահսկել․ Նիկոլ Փաշինյան

  • Docomomo Armenia-ն՝ մոդեռնիստական ճարտարապետության պահպանությամբ զբաղվող միջազգ…

    🏛️ Docomomo Armenia-ն՝ մոդեռնիստական ճարտարապետության պահպանությամբ զբաղվող միջազգային Docomomo ցանցի հայկական մասնաճյուղը, կոչ է անում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չհանել հուշարձանների պետական ցուցակից։
    ✈️ Կազմակերպությունը հիշեցնում է, որ խորհրդային մոդեռնիզմի ամենահայտնի հայկական կառույցներից մեկը հանրապետական նշանակության հուշարձան է ճանաչվել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025-ի օգոստոսին։
    ⚖️ Ըստ կազմակերպության՝ հուշարձանի կարգավիճակը վերացնելու մշակութային և իրավական հիմքերը պարզ չեն, իսկ շենքի գործառույթը չի կարող պատճառ լինել դրա պահպանության կարգավիճակը վերացնելու համար։
    ⚠️ Խումբը զգուշացնում է, որ այս որոշումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Հայաստանի մյուս հուշարձանների պաշտպանության համար։
    🏗️ Կառավարության նախագիծը նախատեսում է հին տերմինալը հանել պահպանվող հուշարձանների ցանկից՝ հնարավորություն դարձնելով դրա ապամոնտաժումը և նոր ուղևորատար համալիրի կառուցումը։
    🤝 Docomomo Armenia-ն առաջարկում է վերանայել օդանավակայանի ընդլայնման նախագիծը՝ պահպանելով պատմական տերմինալը, և պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն դրա պահպանման աշխատանքներին։
  • Ի՞նչ կբռնագանձվի Սերժ Սարգսյանի եղբոր դստերից, եթե որոշումն ուժի մեջ մտնի…

    Ի՞նչ կբռնագանձվի Սերժ Սարգսյանի եղբոր դստերից, եթե որոշումն ուժի մեջ մտնի

  • Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպ…

    Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսները մասնակցելու են իրենց գործով օգոստոսի 7-ի դատական առաջին նիստին:
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին․Փաշինյան Կառավարության նիստում…

    📚 Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին․Փաշինյան
    🏛 Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կրթության որակի խնդիրներին՝ նշելով, որ այս տարվա ընդունելության քննություններում անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է։

    Սա ահազանգ է։ Ըստ ամենայնի՝ մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում։

    📌 Վարչապետի խոսքով՝ որոշումները պետք է իրականացվեն ավելի հստակ և վճռական, իսկ ուսուցիչների ատեստավորման գործընթացում պետք է խուսափել անվերջ զիջումներից։

    Եթե մարդը բազմակի փորձերից հետո չի հաղթահարում պահանջները, պետք է վերջ, չպետք է աշխատի դպրոցում, որովհետև դրա հետևանքով տուժում է աշակերտը։

  • Մինչև 2031-ը պետությանն ու համայնքներին պետք է վերադարձվի 2 մլրդ դոլարի գույք․ Փ…

    Մինչև 2031-ը պետությանն ու համայնքներին պետք է վերադարձվի 2 մլրդ դոլարի գույքՓաշինյան
    🏛 Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026-2031-ին պետությանն ու համայնքներին պետք է վերադարձվի շուրջ 2 միլիարդ դոլարի արժեքով գույք։
    ⚖️ Նրա խոսքով՝ արդեն վերադարձված գույքերի արդյունավետ կառավարումը պետք է դառնա առաջնահերթություն, իսկ դրանց կրկին նույն անձանց տրամադրելու հնարավորությունը պետք է բացառվի։
    ➡️ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ վերջին երկու տարիներին դատախազության հայցերի ու դատախազական ներգործության արդյունքում պետության և համայնքների սեփականությանն են վերադարձվել տասնյակ հողատարածքներ ու հանրային տարածքներ Երևանում և մարզերում։
    🌳 Վերադարձված գույքերի թվում են Իջևանի, Սիսիանի, Կապանի, Արարատի, Արտաշատի, Վանաձորի, Ծաղկաձորի զբոսայգիների, ինչպես նաև Սևանի ափամերձ տարածքների, Դիլիջանի հատուկ պահպանվող տարածքների և Խոսրովի անտառի հողամասերը։
    🏗 Վարդապետյանի խոսքով՝ մի շարք այլ տարածքների վերաբերյալ դատական գործընթացները դեռ շարունակվո
  • Ի՞նչ կապ ունեն քո կենսաթոշակն ու արհեստական բանականությունը…

    Ի՞նչ կապ ունեն քո կենսաթոշակն ու արհեստական բանականությունը

  • Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին կ…

    🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը։
    ⚖️ ՀԲԸՄ-ի գնահատմամբ՝ գործը լուրջ հարցեր է առաջացնում կրոնական ազատության, եկեղեցու ինքնավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։
    ⛪️ Կազմակերպության կարծիքով՝ եկեղեցուն վերաբերող հարցերը պետք է լուծվեն Հայ առաքելական եկեղեցու կանոնական ընթացակարգերով, ոչ թե քրեական արդարադատության համակարգում։
    📄 Գործը վերաբերում է Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսներին առաջադրված մեղադրանքին՝ դատարանի որոշման չկատարման վերաբերյալ՝ կապված Մասսյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնից ազատելու հետ։
    🤝 ՀԲԸՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել իրավիճակի խաղաղ և կառուցողական կարգավորմանը։
    📜 Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է ՀԱԵ ինքնակառավարման իրավունքը, իսկ եպիսկոպոսների նշանակման և պաշտոնանկության հարցերը պետք է մնան եկեղեցու իրավասության շրջանակում։
  • Կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անվանումները։ ԱԳՆ-ն կդառնա Արտ…

    🏛 Կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անվանումները։
    🔹 ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
    🔹 ԲՏԱ նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։
    🔹 ԱՍՀՆ-ն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանը միգրանտների «տարանցիկ կե՞տ» կդառնա. ի՞նչ է հայտնի Իտալիայի առաջարկի մ…

    Հայաստանը միգրանտների «տարանցիկ կե՞տ» կդառնա. ի՞նչ է հայտնի Իտալիայի առաջարկի մասին և ի՞նչ է ասել պաշտոնական Երևանը։
    ⚠️ «Արևմտյան Ադրբեջան» և միգրանտներ․ ինչպես միավորվեցին երկու տարբեր թեմաներ սոցցանցերում 
    🔍Իտալական առաջարկից մինչև սոցցանցային շահարկումներ։
    #CivilNetCheck
    👉 ԱՎԵԼԻՆ