Category: Civilnet

  • Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկաց…

    📌 Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում։
    📌 Նրանք նախաքննական մարմիններից պահանջում են բացել կապարակնիքները և թույլ տալ վերադառնալ աշխատանքի։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Խտրականություն հայրենակիցների նկատմամբ. ինչպես Հայաստանը դիմավորեց հայրենադարձն…

    📌 Խտրականություն հայրենակիցների նկատմամբ. ինչպես Հայաստանը դիմավորեց հայրենադարձներին
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Ալիևը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովում գործել է «հակաադրբեջանական խումբ», իս…

    📌 Ալիևը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովում գործել է «հակաադրբեջանական խումբ», իսկ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոն ֆինանսական աջակցություն է ստացել «հայ օլիգարխից»՝ Հայաստանին առնչվող հարցերում։
  • «Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, և այդ աղբյուրն Ադրբեջանն է»,- ասել է Ա…

    📌«Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, և այդ աղբյուրն Ադրբեջանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 13-ին Շուշիում անցկացվող չորրորդ գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։
    ▪️«Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք։ … Եթե դա չլիներ, հավանաբար այսօր Հայաստանը ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում»,- ասել է Ալիևը։
  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, կալանավորված Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կե…

    📌 «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, կալանավորված Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ իշխանությունները շարունակում են հարձակումը իր ղեկավարած կուսակցության դեմ։
    Թևանյանը նշել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը, իր գնահատմամբ, իր դեմ հարուցված գործի շրջանակում իրականացվող քաղաքական հետապնդման մաս է։
    «Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու»,- նշել է Թևանյանը։
  • ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հոր…

    📌 ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց բոլոր այն նավերի համար, որոնք իրավունք ունեն օրինական տարանցում իրականացնելու միջազգային ջրային ուղով։
    «ԱՄՆ զինված ուժերը տեղակայված են և պատրաստ են ապահովելու, որ նավարկության ազատությունը պահպանվի՝ չնայած Իրանի չհիմնավորված ագրեսիային, սադրանքներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին»,- ասվում է հրամանատարության X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
    📌 ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է․ «Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել, հիմա հատուցման ժամանակն է»։ Իրանն, իր հերթին, հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին։…
  • Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհՀուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կ…

    📌 Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
    Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ պաշտպանության նախ…

    📌 ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է․ «Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել, հիմա հատուցման ժամանակն է»։
    Իրանն, իր հերթին, հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև տարածաշրջանում ամերիկյան միջամտության ավարտը»։
  • ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վեր…

    📌 ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը։
    ▪️Նրանք կոչ են արել անհապաղ փոխել խափանման միջոցը՝ կիրառելով ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոց, ինչպես նաև ապահովել օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
  • Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպա…

    📌 Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։
    ▪️Նրանք հրապարակած հայտարարությամբ իրենց վրդովմունքն ու անհանգստությունն են հայտնել Ծառուկյանի նկատմամբ «աննախադեպ և անարդար ճնշումների» առնչությամբ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել դրանք։
    ▪️ Հայտարարության հեղինակները նշում են են, որ նրա դեմ իրականացվող գործողությունները վնասում են գործող ձեռնարկությունների աշխատանքին, հանգեցնում աշխատատեղերի կորստի և հարվածում Հայաստանի գործարար ու ներդրումային հեղինակությանը։