Category: Civilnet

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է շարունակել բանակցությո…

    📌ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները, և Վաշինգտոնը համաձայնել է։
    ▪️«Բայց Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է նրանց, որ հրադադարն ավարտվել է»,- գրել է Թրամփը՝ TruthSocial-ի իր էջում։
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է իր պաշտ…

    📌Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը Պարսից ծո…

    📌 Թուրքիան վաճառում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը Պարսից ծոցի արաբական երկրներից մեկին, գրել է թուրքական Hurriyet-ը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի։
    📌 Թերթը թեև չի հստակեցրել գնորդ երկրին, բայց հիշատակել է Արաբական Միացյալ Էմիրությունների ու Կատարի մասին և վստահեցրել, որ գործարքի մասին շատ շուտով հայտնի կդառնա պաշտոնապես։ Ինչու է Անկարան հրաժարվում ռուսական համակարգերից, ինչ սցենարներ են հնարավոր Թուրքիա-ԱՄՆ ռազմատեխնիակական համագործակցության ասպարեզում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Ռուսաստանի ճնշումները Հայաստանին մղում են էներգետիկ այլընտրանքների որոնման Ռուս…

    ⚡️ Ռուսաստանի ճնշումները Հայաստանին մղում են էներգետիկ այլընտրանքների որոնման
    🇦🇲 Ռուսաստանից աճող ճնշումների ֆոնին Հայաստանը ստիպված է արագացնել էներգետիկ այլընտրանքների որոնումը։ Բայց ռուսական գազից ամբողջական հրաժարումը կարճաժամկետ հեռանկարում գրեթե անհնար է։
    ⛽️ Այսօր Հայաստանը բնական գազի հիմնական մասը ստանում է Ռուսաստանից, իսկ գազաբաշխման համակարգը վերահսկում է «Գազպրոմ Արմենիան»։ Արդյո՞ք սա կարող է վերածվել քաղաքական լծակի։
    🌍 Վրաստանի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս՝ մեկ մատակարարից կախվածությունը հնարավոր է նվազեցնել, բայց դրա համար տարիներ են պետք՝ նոր ենթակառուցվածքներ, այլընտրանքային շուկաներ և քաղաքական որոշումներ։
    🔥 Փորձագետների գնահատմամբ՝ էներգետիկ անվտանգությունը պետք է կառուցել ոչ թե ճգնաժամի պահին, այլ մինչև այն սկսվելը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • CivilNetCheck Սոցցանցերում կեղծ տեսանյութ է տարածվում, թե Իրանն իբր սպառնում է …

    CivilNetCheck
    Սոցցանցերում կեղծ տեսանյութ է տարածվում, թե Իրանն իբր սպառնում է ոչնչացնել Հայաստանում կառուցվող ԱԲ հաշվարկային կենտրոնը։
    ⚠️ Կենտրոնը ներկայացվում է որպես ԱՄՆ ռազմական հարձակումների համար թիրախավորման տվյալներ տրամադրող ենթակառուցվածք։
    🤖 Հորինված պատմությունը համակարգված տարածել են ռուսական Storm-1516 ապատեղեկատվական ցանցի հետ կապվող հաշիվները։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Այս մասին հայտնում ե…

    📌 «Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
    Ըստ հաղորդագրության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է գործարան, տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը և շրջայց կատարել գլխավոր տնօրենի ուղեկցությամբ։
  • Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապե…

    📌 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը Շիրակի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների շարունակությունն է։
  • Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը, որը հնարավորությու…

    📌 Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը, որը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու նպատակով։ Հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
    Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
    📌 Ինչպե՞ս օգտվել։
    Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։
  • «Ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրվում»․ Հակակոռուպցիոն դատար…

    💬 «Ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրվում»․ Հակակոռուպցիոն դատարանում Մարտի 1-ի գործով նիստին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանն ու անդրադարձել 2008-ի արյունալի դեպքերից առաջ ԵԿՄ-ի ներգրավման փորձերին։
    🗳 Քոչարյանը զուգահեռ է անցկացրել 2021-ի ընտրությունների հետ՝ նշելով․ «Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթե 2021-ին, երբ մենք հավաքել էինք 21 տոկոս, հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնում ենք նախագահական պալատ, ի՞նչ կլիներ կոնկրետ ինձ հետ»։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակն ու հարակից մի շարք փողոցներ փակ կլինեն ա…

    🚧 Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակն ու հարակից մի շարք փողոցներ փակ կլինեն ավտոմեքենաների համար։
    💦 Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Վարդավառ 2026» տոնակատարության պատճառով Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ տրանսպորտային միջոցների մուտքը կսահմանափակվի հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։
    👧 Բացի այդ, Շահումյանի արձանի հարևանությամբ նախատեսվող մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս) փակ կլինի հուլիսի 11-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 24:00-ն։ Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է նախապես պլանավորել երթուղիները։