Category: Civilnet

  • Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սահմանադրության օրվա առթիվ հրապարակած ո…

    📌 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սահմանադրության օրվա առթիվ հրապարակած ուղերձում նշել է, որ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունը՝ այն կանոնների և սկզբունքների ընտրությունը, որոնց հիման վրա ապրում, համագործակցում և կազմակերպում ենք հանրային կյանքը։
  • ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի Եկատերինբուրգում բանակցություններ կվա…

    📌 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի Եկատերինբուրգում բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։
    Երկու երկրների վարչապետերը կմասնակցեն նաև Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում անցկացվող «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի …

    📌 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցում քննարկել են Ուկրաինայում պատերազմը, ռուս-ամերիկյան հարաբերությունները և միջազգային օրակարգը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: 
    ԱՎԵԼԻ
  • Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության քա…

    📌 Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
    Դիլանյանն ընդգծել է, որ Սահմանադրությունը ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիրն է, որը սահմանում է հանրային իշխանության գործունեության շրջանակներն ու երաշխավորում քաղաքացիների ազատությունները։ Նրա խոսքով՝ Սահմանադրության ուժը պայմանավորված է նաև հասարակության վստահությամբ, իսկ այն իրական հենասյուն է դառնում, երբ ծառայում է որպես վարքագծի, հանրային որոշումների և դատական պաշտպանության չափանիշ։
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրության օրվա առթիվ…

    📌 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Սահմանադրությունը պետք է ունենա ներքին կենսունակություն՝ արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հան…

    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
    Ուղերձում վարչապետը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը ներառում է նոր սահմանադրություն ընդունելու օրակարգը:
    Փաշինյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ հաստատված իրավակարգի և ժողովրդի միջև երկար տարիներ բացակայել է օրգանական կապը, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել զգացողություն, որ երկրում գործող կանոնները բխում են իրենց կամքից։ Նա նշել է, որ 2024 թվականից իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել այդ բացը լրացնելուն, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ քաղաքականությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն։
  • Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկ…

    Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի մերժումից հետո, ընդդիմադիր ուժերը հայտարարել են միասնական քաղաքական օրակարգի ձևավորման և պայքարի նոր՝ լայնածավալ դիմադրության փուլ անցնելու մասին։ Ընդդիմադիր միավորումները ներկա իշխանությունը որակում են անլեգիտիմ և հայտարարում սահմանադրական փոփոխությունների կանխման, Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու գործող իշխանության հեռացման շուրջ համախմբվելու մասին։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատներ ստանալու կամ չստանալու հանգամանքը կա…

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատներ ստանալու կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից, իսկ Սահմանադրական դատարանը, ունենալով հնարավորություն, չի կանգնեցրել «ձայնագողությունը»։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հուլիսի 4-ին ՍԴ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ՍԴ որոշմանը։
  • Ընտրության արդյունքները կմնան ուժի մեջ. ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները Տես…

    📌 Ընտրության արդյունքները կմնան ուժի մեջ. ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները
    📌 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի

  • Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական ար…

    Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն: Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում:
    «Սահմանադրական արդարադատության համար առաջնային է ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրը, որը չհաղթահարվեց»,- ասաց Վարդևանյանը: