Category: Civilnet

  • Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում երկամարտ…

    🥇Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
    Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
  • Ագբար Վանիա Աբգարեանը նյարդաբանական գիտությունների մասնագետ է։ Ճշգրիտ գիտությու…

    📌 Ագբար Վանիա Աբգարեանը նյարդաբանական գիտությունների մասնագետ է։ Ճշգրիտ գիտությունները չունեն բոլոր հարցերի պատասխանները։
    📌 Հավերժական հարցերի պատասխաններ փնտրելիս ստիպված ենք երևույթներին նայել նաև հումանիտար հայացքով։ Հեղինակը փորձում է վերահաստատել մայրենի լեզվի՝ արևմտահայերենի հետ կապը։
    📌 «Փխրուն գերդաստան» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը լինելու է ապրիլի 27-ին Իլիկ սրճարանում։ Հեղինակը ևս ներկա է լինելու։
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վ…

    🥇 Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
     
    Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
  • Ծիծեռնակաբերդ, 2026 թ. ապրիլի 24 Tsitsernakaberd, the Armenian Genocide Memoria…

    🇦🇲 Ծիծեռնակաբերդ, 2026 թ. ապրիլի 24
    🇬🇧 Tsitsernakaberd, the Armenian Genocide Memorial
    🇷🇺 Цицернакаберд, Мемориал Геноцида армян
  • Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտա…

    Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է. Փաշինյան
    «… մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»,- Ապրիլի 24-ի իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
    ԱՎԵԼԻՆ
  • Ջահերով երթը…

    📍 Ջահերով երթը

  • 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցել…

    2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ:
    Կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է:
    Առաջադրված ուժերն ու նրանց առաջին համարներն են.
    🔹 «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
    🔹 «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
    🔹 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
    🔹 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
    🔹 «Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
    🔹 «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
    🔹 «Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
    🔹 «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)
    🔹 «Ազգային ժողովրդավարական բեւեռ» (Գեւորգ Կարապետյան)
    🔹 «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
    🔹 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լեւոն Շիրինյան)
    🔹 Հայ ազգային կոնգրես (Լեւոն Զուրաբյան)
    🔹 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
    🔹 «Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
    🔹 «Ալյանս» կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)
    🔹 Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
    🔹 «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» (Վարդան Ղուկասյան)
    🔹 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» (Արտակ Սարգսյան)
    🔹 «Հանուն հանրապետության» (Արման Բաբաջանյան)։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • CivilNetCheck Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, թե իբր պահեստներում մարդիկ նե…

    CivilNetCheck
    ⚠️ Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, թե իբր պահեստներում մարդիկ ներարկիչներով ՄԻԱՎ են ներարկում զուգարանի թղթի ու թաց անձեռոցիկների մեջ։
    Գիտական տվյալները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ-ը արտաքին միջավայրում արագ կորցնում է կենսունակությունը և չի կարող այս կերպ տարածվել։
    💊 Հայաստանում ՄԻԱՎ-ի թեստավորումն ու բուժումն անվճար են։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Տիգրան Գրիգորյանը փորձագիտական այցով Վաշինգտոնում է։ Նա հանդիպումներ է ունենում…

    📌 Տիգրան Գրիգորյանը փորձագիտական այցով Վաշինգտոնում է։ Նա հանդիպումներ է ունենում ԱՄՆ փորձագիտական և պաշտոնական շրջանակների հետ։
    📌 «Դիտանկյան» հերթական թողարկմանը քննարկվում է, թե ինչ մոտցումներ կան ԱՄՆ-ում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու, TRIPP նախագիծը իրագործելու և երկկողմ օրակարգի այլ կարևոր թեմաների վերաբերյալ հատկապես Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի պայմաններում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում էին լուրեր Ստեփանակե…

    Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում էին լուրեր Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցու ոչնչացման մասին։
    📌 Ապրիլի 22-ին Կովկասի մշակութային ժառանգության միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch) հաստատեց տեղեկությունը՝ հիմնվելով Sentinel արբանյակային պատկերների վրա։
    📌 Տաճարը օծվել էր Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2019 թվականին։ Ըստ CHW-ի՝ ոչնչացումը տեղի է ունեցել մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Կառույցը հավելում է, որ ավելի բարձր կետայնությամբ պատկերները (հասանելի կլինեն շուտով) թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։
    📌 Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցեց մշակութային իրավունքի փորձագետ, Արցախի մշակութային ժառանգության տեսա֊իրավական գնահատման մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի հետ:
    👉 Կարդացեք հոդվածը