Category: Civilnet

  • Իրան-ԱՄՆ հրադադարն ավարտվում է, հանդիպում կլինի՞…

    📌 Իրան-ԱՄՆ հրադադարն ավարտվում է, հանդիպում կլինի՞

  • CivilNetCheck Սոցցանցերում շրջանառվում է «ամերիկացի լրագրողների հետաքննություն…

    CivilNetCheck
    Սոցցանցերում շրջանառվում է «ամերիկացի լրագրողների հետաքննություն»՝ Փաշինյանի դստեր՝ պետական գնումներում իբր ներգրավված լինելու մասին։
    🔍 Իրականում նյութի սկզբնաղբյուրը ռուսական կազմակերպություն է՝ Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը»։
    ⚠️ «Աթլիքս» ընկերության՝ պետական գնումներին մասնակցության վերաբերյալ պնդումները չեն հաստատվում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Թեղիները թշնամի՞, թե՞ զոհ. ի՞նչ փաստեր կան Երևանի ծառահատումների հետևում Երևանու…

    Թեղիները թշնամի՞, թե՞ զոհ. ի՞նչ փաստեր կան Երևանի ծառահատումների հետևում
    🌳 Երևանում ծառահատումների ամենաթեժ բանավեճի կենտրոնում թեղիներն են։ Քաղաքապետարանն ու ՀՈԱԿ-ը պնդում են՝ ծառերը հիվանդ են, սնամեջ, վտանգավոր. 2025-ին միայն թեղիների տապալումից մոտ 200 գույքային վնասի հայց է ներկայացվել։
    📂 ՍիվիլՆեթն ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր, գիտական հոդվածներ և արձանագրություններ։ Պարզվում է, որ խորհրդային տարիներին թեղիները գիտակցաբար տնկվել են որպես ժամանակավոր, արագաճ լուծում՝ ենթադրելով հետագա փոխարինում։ Միաժամանակ, գիտական աղբյուրներն ու ՀՈԱԿ-ի 80-տարյա «կյանքի ժամկետը» հակասում են. թեղիները Հայաստանում կարող են ապրել 200 տարուց ավելի։
    Ընդդիմությունն այլ հարց է բարձրացնում. կտրվում են ոչ միայն թեղիներ, այլ ակացիաներ, սոսիներ, հացենիներ։ «Ծառահատման տոմսերն» անձնագիր չեն, տարիքն ու վիճակը հաստատող եզրակացություններ չկան։ Ի՞նչ փաստեր կան ու ի՞նչ հարցեր են մնում առանց պատասխանի՝ կարդացեք հոդվածում։
  • CivilNetCheck Իշխանամերձ medianews.site-ը «հանրային կարծիք» է ներկայացնում, սակ…

    CivilNetCheck
    🤖 Իշխանամերձ medianews.site-ը «հանրային կարծիք» է ներկայացնում, սակայն աղբյուրները ԱԲ-ով ստեղծված լուսանկարներով ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվներ են:
    «Սաշա Սիմոնյան» օգտատիրոջ լուսանկարում պատկերված է ամերիկացի դերասանուհի, «Անժելա Արամյան»-ի լուսանկարն առնվազն 2019-ից շրջանառվում է ֆեյսբուքյան ուկրաինական էջում:
    🔍 Արխիվային տվյալները ցույց են տալիս, որ Medianews.site դոմեյնը 2018-ին գրանցվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի անունով, հասցեով և հեռախոսահամարով:
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակը Ցուցակը գլխավո…

    🗳 «Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակը
    👤 Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նրան հաջորդում են Անահիտ Ադամյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։ Ցուցակի 14-րդ համարը Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, որը հանրությանն առավել հայտնի դարձավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ծեծկռտուքում իր դերակատարությամբ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավի…

    🇦🇲🤝🇧🇪 Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
    Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու հնարավոր…

    🇮🇷🇺🇸 Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու հնարավորությունը Պակիստանում
    Իրանի բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի օրը Reuters-ին հայտնել է, որ Թեհրանը դիտարկում է Պակիստանում ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու հարցը:
    ⚓️ Սա հաջորդում է Իսլամաբադի քայլերին՝ ուղղված Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը դադարեցնելուն, ինչը լուրջ խոչընդոտ էր Իրանի՝ խաղաղության ջանքերին մասնակցելու համար:
    🤔 Այնուամենայնիվ, պաշտոնյան ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
    ❗️ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի «այսօր»՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
  • ԱԺ ընտրություններ 2026. ԿԸՀ-ն դեռևս ստացել է 2 հայտ Ըստ Կենտրոնական ընտրական հա…

    🗳 ԱԺ ընտրություններ 2026. ԿԸՀ-ն դեռևս ստացել է 2 հայտ
    🏢 Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների՝ Ազգային ժողովի ընտրությունների համար դեռևս ներկայացվել է առաջադրման երկու հայտ:
    📝 Այսօր՝ ապրիլի 20-ին, առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա երկրորդ հայտն է ապրիլի 13-ին մեկնարկած գործընթացի շրջանակում:
    📅 Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ էր դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
    ԱԺ ընտրությունների առաջադրումները շարունակվում են մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն: Քաղաքական ուժերը հայտեր ներկայացնելու համար ունեն ևս երեք օր։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպ…

    🥈 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
    🇬🇪 Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող առաջնության 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ և 91 կգ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
    🏋️‍♀️ Հրում վարժության ժամանակ մեր մարզուհին հաջորդաբար բարձրացրեց 115 կգ և 119 կգ կշիռները՝ այս ձևում նվաճելով փոքր բրոնզե մեդալ:
    🏆 Երկամարտի 210 կգ ընդհանուր արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն և արժանացավ արծաթե մեդալի:
  • Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մե…

    ⚖️ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
    👉 ԱՎԵԼԻՆ