Category: Civilnet

  • #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում է տեղեկություն Ապրիլի 24-ի հիշատակի միջոց…

    #CivilNetCheck
    ⚠️ Սոցցանցերում տարածվում է տեղեկություն Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների «չեղարկման» մասին։
    Այս պնդումների աղբյուրը թուրք լրագրող Օքայ Դեփրեմն է, որը վերջին ամիսներին բազմիցս կեղծ լուրեր է տարածել Հայաստանի մասին։
    🤖 Այս դեպքում էլ որևէ հիմք ու ապացույց չի ներկայացվում
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Իրանն ու ԱՄՆ-ը հրադադարի հասան, հանդիպման՝ ոչ…

    📌 Իրանն ու ԱՄՆ-ը հրադադարի հասան, հանդիպման՝ ոչ

  • Ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է, իսկ կրթության որա՞կը։ ՍիվիլՆեթի տաղավարու…

    Ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է, իսկ կրթության որա՞կը։
    ՍիվիլՆեթի տաղավարում այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «405 կրթական դաշինք» հիմնադրամի և «Մեկ ձայն» ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Շամամ Գևորգյանի հետ։
    🎥 Հարցազրույցում կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները.
    🔸 Ի՞նչ է իրականում փոխում ատեստավորումը դասարանում:
    🔸 Ինչպե՞ս ճիշտ դպրոց ընտրել երեխայի համար՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր:
    🔸 Կրթական էլիտիզմ և որակ. որտե՞ղ է սահմանը:
    👉 Ամբողջական հարցազրույցը

  • Ինչո՞ւ են վատ սովորողները երբեմն ավելի «երջանիկ»…

    📌 Ինչո՞ւ են վատ սովորողները երբեմն ավելի «երջանիկ»

  • Омбудсмен Армении заявила, что не имеет мандата посещать армянских пленных в Бак…

    Омбудсмен Армении заявила, что не имеет мандата посещать армянских пленных в Баку после обращения Варданяна.
    В офисе Манасян заявили, что вопросы, связанные с защитой прав в той или иной стране, относятся к компетенции омбудсмена этой страны и не могут зависеть от общения с зарубежным правозащитным институтом.
  • Արդյունաբերության կորո՞ւստ, թե՞ արդարացված գործարք. թեժ զրույց «ՍիվիլՆեթ բիզնես…

    💥 Արդյունաբերության կորո՞ւստ, թե՞ արդարացված գործարք. թեժ զրույց «ՍիվիլՆեթ բիզնես»-ում։
    Ինչպե՞ս է «Հայաստան» դաշինքը խոստանում արդյունաբերականացում, եթե այդ կառույցի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ «գույք պարտքի դիմաց» սխեմայով Ռուսաստանին փոխանցեց, օրինակ, «Մարս» գործարանը, որն այդպես էլ չաշխատեց:
    🗣 Արթուր Խաչատրյանը հակադարձում է՝ նշելով ավելի քան 100 միլիոն դոլարի պարտքի զրոյացման և ստացված զենքի մասին։
    👉 ԱՎԵԼԻՆ

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում հայ բանտարկյլաներին…

    ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում հայ բանտարկյլաներին այց կազմակերպելու կոչին։ ՄԻՊ-ն ասել է.
    — Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
    — ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։
    — … Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։
    — Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
    — Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
  • Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոնՀայաստանի ըմբշամարտի հավաքակ…

    🇦🇲🥇 Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն
    Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ամոյանի մրցակիցը վրացի Ռամազ Զոիձեն էր։
  • Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի…

    🏋️‍♂️ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով:
  • Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին կմ…

    📌 Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անունով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
    Ապրիլի 7-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այս նախագծի դրույթներից մեկով կուսակցությունների դաշինքի անվանման մասով սահմանափակումներ մտան։ Նոր նախագծով այդ սահմանափակումները վերականգնվում են՝ հստակեցնելով, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ։ Այս փոփոխությամբ պայմանավորված՝ Սամվել Կարապետյանի անունը հանվել է դաշինքի անվանումից։
    👉 ԱՎԵԼԻՆ