Category: FIP

  • ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա տն…

    ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա տնտեսական ազդեցության մասին։
    Սակայն ռուսական մեդիայում այդ խոսքը վերածվեց «ապոկալիպսիսի», «առանց ռուսական գազի մնալու» և նույնիսկ «ռուսական էներգակիրներից հրաժարվելու» պատմության։
    FIP.am-ը ուսումնասիրել է՝ ինչպե՞ս փոխվեցին Մարտին Գալստյանի հայտարարության իմաստն ու շեշտադրումները կրեմլյան մի քանի քարոզչամիջոցներում
    Մանրամասները այստեղ
  • Բայրամովը խոսել է ուղղության, ոչ թե վերահսկողության մասին Yerevan Today-ը և Alp…

    🔎 Բայրամովը խոսել է ուղղության, ոչ թե վերահսկողության մասին
    ❌ Yerevan Today-ը և Alpha News-ը գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը վերահսկելու է TRIPP-ի մուտքն ու ելքը»։
    Սակայն Բայրամովի՝ ադրբեջանական APA գործակալության փոխանցած խոսքում «վերահսկողության» մասին պնդում չկա։
    Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։
    Այս ձևակերպմամբ Բայրամովը նկարագրել է ճանապարհի ուղղությունը․ այն Ադրբեջանի հիմնական տարածքից մտնելու է Հայաստան, ապա դուրս է գալու դեպի Նախիջևան։
    🎯Լրատվամիջոցները, սակայն, ուղղության մասին խոսքը ներկայացրել են որպես Ադրբեջանի կողմից վերահսկողության հայտարարություն։
    Մանրամասները կարդացեք այստեղ
  • Գյումրիում բնակարանների գներն իսկապես զգալի աճել են, բայց արդյո՞ք դա քաղաքի զար…

    🏠 Գյումրիում բնակարանների գներն իսկապես զգալի աճել են, բայց արդյո՞ք դա քաղաքի զարգացման բացառիկ ցուցանիշ է։
    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Գյումրիի տնտեսական ակտիվության մասին խոսելիս որպես «ամենացցուն օրինակ» մատնանշել է անշարժ գույքի գների աճը։
    📊 FIP.am–ը ստուգել է ու պարզել՝ Գյումրին համապետական պատկերի մեջ բացառիկ չէ
    Մանրամասները այստեղ
  • Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական պետական սահմանը։ԱԺ «Ուժ…

    ❌ Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական պետական սահմանը։
    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պնդել է, որ եթե ռուսական սահմանապահ զորքերը հեռանան Հայաստանից և չեղարկվի նրանց գործունեությունը կարգավորող 1992 թվականի հայ-ռուսական պայմանագիրը, ապա իրավաբանորեն կչեղարկվի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։
    Պնդումը սխալ է։
    Մանրամասները այստեղ
  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի…

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով, հետևաբար կեղծ է։
    Մանրամասները https://fip.am/51463

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին…

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին Գանձասարը ներկայացրել է որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն։
    ❌ Այս պնդումը կեղծ է։
    Գանձասարի կառուցման ժամանակաշրջանի պատմական աղբյուրները, վանքի արձանագրություններն ու միջազգային հետազոտողների աշխատությունները վկայում են Գանձասարի հայկական պատմամշակութային պատկանելության մասին։
    Հաջիևը նաև փորձել է կասկածի տակ դնել հայկական հին ձեռագրերի իսկությունը՝ ցուցադրված կրկնօրինակների հիմքով։ Մատենադարանից FIP.am-ին հայտնել են, որ դրանց բնօրինակները պահպանվում են Հայաստանում։
    🔎 FIP.am-ն ուսումնասիրել է Հաջիևի պնդումները և դրանց հակադրել պատմական ու գիտական աղբյուրները։
    Մանրամասները՝ նյութում
  • Ռուսական սահմանափակումներից հետո հայկական ձկան արտահանումը գրեթե 9 անգամ նվազել…

    🐟 Ռուսական սահմանափակումներից հետո հայկական ձկան արտահանումը գրեթե 9 անգամ նվազել է։
    Մինչև սահմանափակումները Ռուսաստանին էր բաժին ընկնում Հայաստանից արտահանվող ձկան և ձկնամթերքի շուրջ 89%-ը՝ քանակով և 97%-ը՝ արժեքով։
    Հունիսին ռուսական շուկայի փաստացի փակումից հետո պատկերը կտրուկ փոխվեց․ 2026-ի հունիս–հուլիսին Հայաստանից արտահանվել է շուրջ 165 տոննա ձուկ և ձկնամթերք՝ նախորդ տարվա նույն ամիսների 1,437 տոննայի դիմաց։
    Կառավարությունը սկսել է սուբսիդավորել արտահանումը, գործարկվել է ԵՄ շուկա մուտքի մեխանիզմը, իսկ ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձկնամթերք։
    Սակայն արդյո՞ք նոր ուղղությունները կարողացել են փոխարինել ռուսական շուկային։
    Մանրամասները այստեղ
  • Գերմանացի լրագրող Անգելիկե Գերայը ամիսներ շարունակ սոցցանցերում ապրել է երկու ին…

    ✌️Գերմանացի լրագրող Անգելիկե Գերայը ամիսներ շարունակ սոցցանցերում ապրել է երկու ինքնությամբ․ իրականում նա RTL-ի հետաքննող լրագրող էր, իսկ համացանցում՝ «Կատյա»՝ պրոռուսական հայացքներ ունեցող ինֆլյուենսեր։
    «Կատյայի» էջը ստեղծվել էր մեկ նպատակով՝ ներսից հասկանալու, թե ինչպես է գործում Գերմանիայի պրոռուսական սոցցանցային միջավայրը, ինչպես են տարածվում ապատեղեկատվական նարատիվները և ինչ կապեր կարող են ձևավորվել այդ ցանցերի ներսում։
    🙊Ամիսներ շարունակ լրագրողը զարգացրել է իր կեղծ թվային անհատականությունը, մեծացրել էջի հասանելիությունն ու կապեր հաստատել։
    Շուտով «Կատյային» նկատել է Յովիցա Յովիչը՝ Գերմանիայի պրոռուսական սոցցանցային միջավայրի հայտնի ներկայացուցիչներից մեկը, որը TikTok-ում շուրջ 35 հազար հետևորդ ունի։
    Մանրամասները՝ այստեղ
  • Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում …

    📱Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից վիրավորական ու նվաստացուցիչ գրառումներ տարածելով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում թիրախավորված անձանցից։
     
    👮ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Հայկ Մկրտչյանի հիմնական խորհուրդն է՝ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում հնարավորինս արագ պետք է դիմել իրավապահ մարմիններին։
     
    ‼️Կարևոր է նաև մինչև հրապարակման կամ ամբողջ ալիքի հնարավոր ջնջվելը պահպանել հասանելի ապացույցները՝ հրապարակումների սքրինշոթները, ալիքի անվանումն ու հղումը, օգտահաշիվների տվյալները, հաղորդագրությունները, գումարի պահանջը և փոխանցման համար տրամադրված տվյալները։
     
    Մանրամասները` https://fip.am/51389

  • Այսուհետ դուք նույնպես կարող եք առաջարկել՝ ինչ ստուգի ՖԻՊ-ը։ Եթե սոցիալական ցանց…

    😉Այսուհետ դուք նույնպես կարող եք առաջարկել՝ ինչ ստուգի ՖԻՊ-ը։
    🙂Եթե սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում հանդիպել եք կասկածելի պնդման, լուսանկարի կամ տեսանյութի, կարող եք այն ուղարկել «Փաստերի ստուգման հարթակին»։
    ✌️Մենք կուսումնասիրենք ձեր առաջարկը և, եթե այն հնարավոր է ստուգել, արդյունքները կներկայացնենք հոդվածի տեսքով։
    Իսկ ի՞նչ կարող եք ուղարկել մեզ։