Category: FIP

  • Վերջին տարիներին Հայաստանում քրեականացվել են մի շարք նոր արարքներ, որոնք նախկինո…

    Վերջին տարիներին Հայաստանում քրեականացվել են մի շարք նոր արարքներ, որոնք նախկինում առանձին քրեական պատասխանատվություն չէին առաջացնում։
    📌 Հետամտում (stalking)
    📌 Գրումինգ (grooming)
    📌 Տուժողի խնդրանքով սպանություն (էվթանազիա)
    📌 Կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումներ
    📌 Վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելը և այլ փոփոխություններ
    📍Մանրամասները՝ հոդվածում։
  • Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել…

    Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում https://fip.am/50367

    Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում — FIP.AM

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը  ընթերցողի մոտ  կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը դեպի…

  • Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվ…

    ⚠️Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվական միջավայրում առաջին անգամ համակարգված կերպով կիրառեց արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI–ի մի շարք մեթոդներ։
    Նպատակը պարզապես կեղծ տեղեկություններ տարածելը չէր։ Կրեմլի ազդեցության գործողությունները միտված էին ձևավորելու, ազդելու և վերահսկելու հանրային ընկալումների, քաղաքական նախասիրությունների և որոշումների վրա։

  • Կառավարությունը ցանկանում է Հայաստանում ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի…

    📱 Կառավարությունը ցանկանում է Հայաստանում ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր պետական գրանցման համակարգը։
    🔎 FIP.am-ը փորձել է պարզել՝ ի՞նչ տվյալների և ուսումնասիրությունների վրա է հիմնված այս նախաձեռնությունը։
    Սակայն մեր հարցումներին ի պատասխան՝ պատասխանատու պետական մարմինները չեն ներկայացրել հրապարակային վիճակագրություն կամ վերլուծություններ, որոնք ցույց կտան՝
    ▪️ որքանով են առկա խնդիրները պայմանավորված հենց IMEI համակարգի բացակայությամբ,
    ▪️ ինչ անվտանգային ռիսկեր հնարավոր չէ կառավարել գործող համակարգով,
    ▪️ և ինչ չափելի ազդեցություն է ակնկալվում դրա ներդրումից։
    📌Մանրամասները՝ հոդվածում։
  • «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել»․ այս պնդումը հնչեցր…

    «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել»․ այս պնդումը հնչեցրել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
    🔎«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է պաշտոնական վիճակագրական տվյալներն ու պարզել՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
    📈Միայն մեկ տվյալ՝ տնտեսությունում հիմնական կապիտալում կատարված ներդրումները վերջին ութ տարիներին աճել են՝ 2018 թվականի 1.01 տրլն դրամից 2025 թվականին հասնելով 2.42 տրլն դրամի։
    Այսինքն՝ պաշտոնական տվյալները չեն հաստատում, թե Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել»։
    Մանրամասները՝ հոդվածում։
  • Հայաստանը որոշ ռուսաստանցի քարոզիչների համար դարձել է սեզոնային «արտագնա աշխատան…

    🔷Հայաստանը որոշ ռուսաստանցի քարոզիչների համար դարձել է սեզոնային «արտագնա աշխատանքի» ուղղություն։
    🔷Նրանք հայտնվում են այն ժամանակ, երբ մեր երկրում կարևոր կամ զգայուն գործընթացներ են՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ և հատկապես ընտրություններ։
    🔎Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է այդպիսի ռուսաստանցի մի քարոզչի գործունեությունը հայկական տեղեկատվական տիրույթում և նկատել հստակ օրինաչափություն։
    Մանրամասները՝ հոդվածում։

  • Հայաստանում կառուցվող AI տվյալների կենտրոնը վերջին մեկ ամսում երեք անգամ դարձել …

    ‼️Հայաստանում կառուցվող AI տվյալների կենտրոնը վերջին մեկ ամսում երեք անգամ դարձել է Կրեմլի Storm 1516 ապատեղեկատվական ցանցի թիրախը։
    Նույն նախագծի շուրջ X հարթակում հերթով տարածվել են երեք տարբեր կեղծ նարատիվներ՝
    🔸 իբր գործարանի տարածքում ավերիչ երկրաշարժ է սպասվում,
    🔸 իբր դրա գործարկումը կհանգեցնի Հայաստանի էներգահամակարգի «փլուզման»,
    🔸 իսկ ավելի ուշ՝ Իրանը իբրև թե պատրաստվում է հարվածել կենտրոնին։
    Մանրամասները՝ հոդվածում։
  • Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է։Յուրաքանչյուր աղմկահարույց…

    Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է։
    Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո կարող է նման տպավորություն ստեղծվել։ Սակայն ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։
    🔎 FIP.am-ն ուսումնասիրել է 2010-2025 թվականների վիճակագրությունը և ներկայացնում է.
    🔶 քանի՞ ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցվել վերջին 16 տարում,
    🔶 ո՞ր տարիքային և սոցիալական խմբերն են առավել հաճախ հայտնվում պաշտոնական վիճակագրության մեջ,
    🔶 որո՞նք են ամենատարածված շարժառիթներն ու ի՞նչ սահմանափակումներ ունեն այդ տվյալները։
    Disclaimer. Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց հարազատների միջոցով առնչվել են նման կորստի։ Խնդրում ենք շարունակել ընթերցումը՝ հաշվի առնելով ձեր հոգեկան բարեկեցությունը։ Եթե թեման ձեզ համար ծանր է, կարող եք այս պահին հրաժարվել նյութի ընթերցումից։
    📌 Մանրամասները՝ հոդվածում։
  • FIP.am-ը սկսում է «Հասկանալ FIMI-ն» տեսաշարք Մի քանի տեսանյութերի միջոցով ու պա…

    📢 FIP.am-ը սկսում է «Հասկանալ FIMI-ն» տեսաշարք
    🔶 Մի քանի տեսանյութերի միջոցով ու պարզ լեզվով կբացատրենք՝ ինչպես են ձևավորվում նարատիվները, ինչ մեթոդներով են իրականացվում տեղեկատվական գրոհները և ինչպես ճանաչել դրանք՝ հիմնվելով թե՛ միջազգային փորձի, և թե՛ Հայաստանում մեր իսկ կատարած ուսումնասիրությունների վրա։

  • Ռուսական թեզերի հետքերով Հայաստանը կորցրե՞լ է 5 միլիարդ դոլար։ Ռուսաստանում ապ…

    📌 Ռուսական թեզերի հետքերով
    🔍 Հայաստանը կորցրե՞լ է 5 միլիարդ դոլար։
    📊 Ռուսաստանում ապրո՞ւմ է 3 միլիոն հայ։
    📦 Ադրբեջանի արտահանումը Հայաստան կազմե՞լ է 11 միլիոն դոլար։
    Այս և այլ պնդումներ հնչել են Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոու» հաղորդման հուլիսի 8-ի թողարկման ընթացքում։
    ✔️ «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այդ պնդումները՝ համադրելով դրանք պաշտոնական վիճակագրության, միջազգային աղբյուրների և սկզբնաղբյուրների հետ։
    Մանրամասները՝ հոդվածում։