Category: FIP

  • Քանդված Կիևյանը՝ վերևից Փաստերի ստուգման հարթակի/FIP.am/ նկարահանող խումբը երեք …

    🕵️‍♀️Քանդված Կիևյանը՝ վերևից
    🔺Փաստերի ստուգման հարթակի/FIP.am/ նկարահանող խումբը երեք օր՝ հուլիսի 7-ին, հուլիսի 9-ին և հուլիսի 10-ին տարբեր ժամերի դրոնի միջոցով տեսանկարահանումներ է իրականացրել՝ ստուգելու Կիևյան կամրջի վրա շինարարական աշխատանքների ընթացքը։
    👨‍🔧Այդ աշխատանքներն այնքան էլ ինտենսիվ չեն, ինչպես ներկայացրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում։
    Հ․ Գ․ Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ այս օրերի շոգի պատճառով կամրջի վրա շինարարական աշխատանքները կարող են ինտենսիվ չլինել։ 🌞
  • Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է արդեն …

    📊 Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է արդեն հինգ ամիս։ Ի՞նչ են ցույց տալիս առաջին պաշտոնական տվյալները։
    🔹 Ապահովագրությունից օգտվել է շուրջ 862 հազար մարդ։
    🔹 Իրականացվել է ավելի քան 1,3 միլիոն բժշկական ծառայություն։
    🔹 Պետությունը հատուցել է 59,1 միլիարդ դրամ։
    🔹 Ամենաշատ շահառուները Երևանից են, իսկ տարիքային խմբերից՝ 65+ կանայք։
    🔹 Ամենաթանկ հատուցված բժշկական միջամտության արժեքը կազմել է 5,3 միլիոն դրամ։
    Մանրամասները՝ հոդվածում։
  • Գաբրիելյանովի քարոզչական «սեզոնը»Ընտրություններից առաջ նա հայտնվում է Հայաստանի…

    🌊 Գաբրիելյանովի քարոզչական «սեզոնը»
    Ընտրություններից առաջ նա հայտնվում է Հայաստանի տեղեկատվական դաշտում, տարածում կեղծ կանխատեսումներ ու տեղեկություններ, իսկ ընտրություններից հետո՝ կրկին անհետանում։ 👀
    Նույն սցենարը կրկնվել է և՛ 2021-ին, և՛ 2026-ին։
    📌 Ինչպե՞ս է աշխատում այս քարոզչական ալիքը, և ինչպե՞ս են դրան միացել նաև հայաստանյան լրատվամիջոցները՝ կարդացեք նյութում։
  • Առյուծների պահման թույլտվությունը եղե՞լ էԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտա…

    🦁 Առյուծների պահման թույլտվությունը եղե՞լ է
    ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, թե առկա են եղել «բոլոր տեսակի թույլտվությունները» և կենդանիների համար ապահովվել են լավագույն պայմանները։
    📌 Շրջակա միջավայրի նախարարությունը, այնուամենայնիվ, այլ բան է հայտնում։ Ի՞նչ է պարզել FIP.am-ը՝ կարդացեք հոդվածում։
  • «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկումը չի սահմանափակվել միայ…

    📺 «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկումը չի սահմանափակվել միայն տնտեսական պնդումներով։
    Եթերում նաև՝
    🔺 2018-ի Թավշյա հեղափոխությունը ներկայացվել է որպես «բեմականացում»
    🔺 Փաշինյանի 20 տարվա վաղեմության հոդվածը մեջբերվել է առանց համատեքստի
    🔺 Ռուսաստանում բնակվող հայերի միակողմանի կարծիքները ներկայացվել են որպես «հայերի» դիրքորոշում
    FIP.am-ը ստուգել է այս պնդումները և համեմատել փաստերի հետ. կարդացեք՝ հոդվածում:
  • Ռուսական Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկման ըն…

    Ռուսական Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկման ընթացքում հնչել են պնդումներ երկրի տնտեսության, արտաքին առևտրի, էներգետիկայի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
    FIP.am-ը ստուգել է դրանցից չորսը և պարզել՝
    📌 Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում Ռուսաստանին վերագրվող 36% մասնաբաժինը չի համապատասխանում 2026-ի ամենաթարմ վիճակագրությանը։
    📌 «Հայաստանը կորցրել է 5 մլրդ դոլար» ձևակերպումը մանիպուլյատիվ է․ խոսքը հայ-ռուսական փոխադարձ առևտրաշրջանառության նվազման մասին է։
    📌 ՔՊ-ի մանդատների թիվը ներկայացվել է ոչ ճշգրիտ։
    📌 «Հայաստանի էներգետիկայի 84%-ը կախված է Ռուսաստանից» պնդումը պաշտոնական տվյալներով չի հաստատվում։
    Մանրամասները՝ հոդվածում։
  • Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը սահմանափակում կամ թանկացնում ռուսական ռուբլու կան…

    💸 Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը սահմանափակում կամ թանկացնում ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրումը։
    Վերջին օրերին մի շարք բանկեր բարձրացրել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցրել ծառայությունը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել։
    📌 FIP.am-ը ուսումնասիրել է՝
    • ինչ են պարզաբանում ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի բանկերի միությունը,
    • ինչ փոփոխություններ են կիրառել հայկական բանկերը,
    • ինչ իրավիճակ է ԵԱՏՄ մյուս երկրներում,
    • և արդյոք ռուբլու կանխիկ հոսքը աճել է
    Մանրամասները 👉 այստեղ

    Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը — FIP.AM

    Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։ Բանկերի հաճախորդները ստացել են իրազեկող հաղորդագրություններ, որոնցով տեղեկացվել…

  • ԱԺ 8-րդ գումարման ընթացքում պատգամավորների նիստերին մասնակցության տվյալներն ամփ…

    📍 ԱԺ 8-րդ գումարման ընթացքում պատգամավորների նիստերին մասնակցության տվյալներն ամփոփել ենք ինֆոգրաֆիկայում։
    Ներկայացնում ենք ամենաշատ անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 🔟-ը։
  • FIP.am-ն ամփոփել է ԱԺ պատգամավորների նիստերին մասնակցության տվյալները։ Ամենաշատ …

    ❗️FIP.am-ն ամփոփել է ԱԺ պատգամավորների նիստերին մասնակցության տվյալները։
    👀 Ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորների ցանկը գլխավորում է Իշխան Սաղաթելյանը։
    🔍 Ովքե՞ր են հաջորդում նրան․ ամբողջական ցանկը՝ հոդվածում։
  • Ի՛նչ ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ առանց փաստերի ստուգման Ֆուտբոլային կրքերը …

    Ի՛նչ ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ առանց փաստերի ստուգման 🙂
    🔥 Ֆուտբոլային կրքերը շարունակում են բորբոքվել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Աշխարհի առաջնության ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հեռախոսազրույցը։
    🟥 ԱՄՆ ազգային թիմի հարձակվող Ֆոլարին Բալոգանը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել։ Սակայն Թրամփի և ՖԻՖԱ-ի նախագահի հեռախոսազրույցից հետո ՖԻՖԱ-ի անկախ կարգապահական հանձնաժողովը վերացրել է ամերիկացի հարձակվողի որակազրկումը՝ նրան թույլ տալով մասնակցել հաջորդ հանդիպմանը։
    🔎 «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սա աննախադեպ չէ, և ՖԻՖԱ-ի պատմության մեջ նման դեպք տեղի է ունեցել հեռավոր 1962 թվականին։
    Մանրամասները՝ այստեղ