Category: FIP

  • «Հայաստանն է 9 միլիարդ դոլարի ներդրում անելու ԱՄՆ-ում, ոչ թե հակառակը»։Դուք էլ մ…

    💬«Հայաստանն է 9 միլիարդ դոլարի ներդրում անելու ԱՄՆ-ում, ոչ թե հակառակը»։
    🤡Դուք էլ մտածեցի՞ք, թե կատակ է։
    🤦🏼‍♀️Ոչ, իրականում սա քաղաքական տեխնոլոգ ներկայացող Վիգեն Հակոբյանի կեղծ պնդումն է Aysor.am-ի տաղավարում։
    ‼️Վենսի այցը վերլուծող Հակոբյանը շրջացնում է նրա հստակ հայտարաությունները ՀՀ-ում 4 միլիարդ դոլարի ներդրման մասին։
    🛑Ինչ վերաբերում է մնացած 5 միլիարդին, ապա ԱՄՆ փոխնագահը նշել է, որ ամերիկյան ընկերություններն այդ ծավալի արտահանում են ապահովելու ՀՀ-ի հետ էներգետիկ համագործակցության շրջանակում, ինչը ոչ մի կերպ ՀՀ-ի կողմից ԱՄՆ-ում ներդրում չէ։
    Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումներով 1, 2
  • Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել…

    🚫 Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
    📃 «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի պաշտոնյա դուխ չի արել ԱՄՆ փոխնախագահին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, քանի որ վախեցել են թուրքերին չհաճոյանալուց»։
    Մանրամասները՝ այստեղ:
  • 124 հազար պոտենցիալ աշխատուժ, բայց գրեթե 1 մլն չիրացված ռեսուրսՊաշտոնական տվյալ…

    📌 124 հազար պոտենցիալ աշխատուժ, բայց գրեթե 1 մլն չիրացված ռեսուրս
    Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում պոտենցիալ աշխատուժը մոտ 124 000 մարդ է, սակայն աշխատուժից դուրս մնացածների ընդհանուր թիվը անցնում է 1 մլն-ը։
    🔹 Նրանց ավելի քան 62%-ը աշխատունակ տարիքում է,
    🔹 ավելի քան 40%-ը ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
    Այս թվերը ցույց են տալիս, որ խնդիրը միայն աշխատատեղերի քանակը չէ, այլ՝ մարդկային մեծ ներուժի չիրացված լինելը։
  • Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ X (Twitter) սոցիալական ցանցում ակտիվացել են…

    ⚠️ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ X (Twitter) սոցիալական ցանցում ակտիվացել են բոտային հաշիվներ, որոնք տարածում են ֆրանսալեզու անհայտ <լրատվամիջոցի> նյութերը՝ Հայաստանի իշխանությունների մասին կոռուպցիոն մեղադրանքներով։
    FIP.am-ը պարզել է, որ կայքը Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավի գործիք է։
  • Ֆեյսբուքում շրջանառվող սոցհարցումները պարզ հետաքրքրասիրություն չեն․ դրանք տարած…

    👀 Ֆեյսբուքում շրջանառվող սոցհարցումները պարզ հետաքրքրասիրություն չեն․ դրանք տարածվում են անհայտ էջերով, կառավարվում արտերկրից և քայլ առ քայլ տանում դեպի կոնկրետ քաղաքական ուժ և անուն՝ «Մեր ձևով» շարժում, Նարեկ Կարապետյան։

  • Սխալ տեղեկություն ԱՄՆ ներդրումերի մասին Տարոն Չախոյանն ու Արամ Սարգսյանը հայտն…

    Սխալ տեղեկություն ԱՄՆ ներդրումերի մասին

    🗣 Տարոն Չախոյանն ու Արամ Սարգսյանը հայտնել են, թե ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է 9 միլիարդ դոլարի ներդրում անել։
    Իրականում, Ջեյ Դի Վենսի խոսքերով՝ միայն 4 միլիարդ դոլար է աջակցություն՝ Հայաստանին, իսկ 5 միլիարդը վերաբերում է ամերիկյան արտահանմանը։ 💸
  • Նարեկ Կարապետյանի պնդումները սխալ են Ջեյ Դի Վենսը չի հայտարարել 9 մլրդ դոլարի նե…

    ❗️Նարեկ Կարապետյանի պնդումները սխալ են
    🔎 Ջեյ Դի Վենսը չի հայտարարել 9 մլրդ դոլարի ներդրման մասին։ Նա խոսել է մինչև 5 մլրդ դոլարի ամերիկյան արտահանման և 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցության մասին։ «Ներդրում» ձևակերպումը առաջացել է սխալ համաժամանակյա թարգմանությունից, որը կատարվել է ամերիկյան կողմի թարգմանչի կողմից։
    Կառավարությունը հրապարակել է ճշգրիտ սղագրությունը, հետևաբար «միտումնավոր խաբեության» մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 🤷‍♀️
  • Արթիկում կանխված ինքնասպանություն․ պաշտոնական հաղորդագրությունը չի համապատասխան…

    🔴 Արթիկում կանխված ինքնասպանություն․ պաշտոնական հաղորդագրությունը չի համապատասխանում փաստերին
    Փետրվարի 6-ին Արթիկում տեղի ունեցած դեպքի ժամանակ երիտասարդ աղջկան փրկել է քաղաքացին։ Տեսագրությունն ապացուցում է, որ ՆԳՆ աշխատակիցները ինքնասպանության կանխման մեջ դեր չեն ունեցել՝ հակառակ պաշտոնական հաղորդագրության։
    Թեպետ ՆԳՆ-ն հետագայում փոփոխել է տեքստը, այն շարունակում է մոլորեցնող լինել։
    📹 Տեսանյութը՝ ստորև:
  • ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պնդել է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազ…

    ❗️ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պնդել է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն մասնակցում։
    Փաստերը պնդում են՝ հակառակը․
    🔻 «Արևմտյան Ադրբեջան» խոսույթ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ
    🔻 «Զանգեզուրի միջանցք»՝ Նոյեմբերի 9-ի և TRIPP-ի խեղաթյուրում
    🔻 ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ՝ բաց միջամտություն ներքին գործերին
    🔻 Հայ առաքելական եկեղեցու դեմ կեղծ ու կրոնական քարոզչություն
    🔻 Հայ գերիների հարցի շահարկում, կեղծ դատավարություններ
    🔻 Համակարգված ապատեղեկատվություն ադրբեջանական և թուրքական մեդիայով
    👉 Ուստի պնդումը, թե Թուրքիան ու Ադրբեջանը «չեն միջամտում», սխալ է:
  • «Արբատ» ստորաբաժանման հրամանատար արցախցի Հայկ Գասպարյանը մահացել է ռուս-ուկրաինա…

    ‼️«Արբատ» ստորաբաժանման հրամանատար արցախցի Հայկ Գասպարյանը մահացել է ռուս-ուկրաինական պատերազմում։ Նա (մականունը Աբրեկ) նախկին վագներական էր։
    2023 թվականի հունիսին այս ստորաբաժանումը պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, որից առաջ հանդիսավոր պայմաններում Մոսկվայում հայ առաքելական եկեղեցու տարածքում «Արբատը» ստացել է Հայ-առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը։
    Մանրամասները՝ այստեղ: