Category: Գեոպոլիտիկա

  • Պենտագոնի հետախուզական գործակալության գնահատմամբ, Իրանը դեռևս ունի զգալի ռազմակա…

    Պենտագոնի հետախուզական գործակալության գնահատմամբ, Իրանը դեռևս ունի զգալի ռազմական ներուժ՝ ներառյալ հազարավոր հրթիռներ և կամիկաձե դրոններ: Ավելին, Իրանը պատրաստվում է վերականգնել հրթիռային ուժերը, որպեսզի արձակման կայանքները կրկին ակտիվ պահի: Պենտագոնի հետախուզական գործակալությունը եկել է այն եզրահանգման, որ իրանական պետությունը դեռևս ի վիճակի է սպառնալ Հորմուզի նեղուցում նավագնացությանը, հատկապես երբ թևավոր հրթիռներով զինված առափնյա պաշտպանության մեծ մասը մնացել է անվնաս, պահպանվել է նաև արագընթաց մոտորանավակներ կիրառելու կարողությունը:

  • Մեր տպավորությամբ՝ հանրությունն ընդհանրապես տեղյակ չէ այն բանից, թե ՀՀԿ-ի ներսու…

    Մեր տպավորությամբ՝ հանրությունն ընդհանրապես տեղյակ չէ այն բանից, թե ՀՀԿ-ի ներսում ինչ է կատարվել այն պահից սկսած, երբ Կարեն Կարապետյանը դարձել է երկրի վարչապետ, իսկ հետո՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ ու երբ մենք արդարացիորեն Կարեն Վիլհելմիչին կոչում ենք անողնաշար, որ նա այս ընթացքում բավարար համարձակություն չունեցավ գեթ մեկ անգամ մարդկանց ներկայացնել, թե ինչ, ինչպես և ինչի համար տեղի ունեցավ, Կարապետյանի մտերիմները նեղանում են մեզանից։
    Իսկ ՀՀԿ-ի ներսում 2016 — 2018 թվականներին շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել ու պարոն Միքայել Մինասյանը, Քոչարյանին հայհոյելուն զուգահեռ, լավ կանի նաև այդ ամենը ներկայացնի մարդկանց ու գուցե այդ ժամանակ ժողովրդի համար հստակ լինի, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես կարողացավ, ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցողը հասկանալով, առանց որևէ ջանք գործադրելու վերցնել իշխանությունը։
    Սխալ բան ենք ասու՞մ, դավադրություններ հյուսելու սիրահար պարոն Միքայել Մինասյան, թե չէ ընկել եք՝ Քոչարյանը սենց, Քոչարյանը նենց, Քոչարյանի մեղքերը բավականին շատ են, դրանց մասին առանց քեզ էլ խոսողները շատ են, դու մեզ պատմի՝ տեսնենք, թե դու ինչ ու ինչպես ես արել ու արդյո՞ք մեղքի զգացողություն ունես, թե՞ ոչ 🙂
    @armgeopolitic

  • Այստեղ միանշանակ է, որ ՀՀԿ-ին պետք է տարանջատել Միքայել Մինասյանից, սրանք 2 առան…

    Այստեղ միանշանակ է, որ ՀՀԿ-ին պետք է տարանջատել Միքայել Մինասյանից, սրանք 2 առանձին միավորներ են ու եթե հարցին գլոբալ նայենք, ապա Միքայել Մինասյանի այս ինտրիգային գործելաոճից, պահվածքից ու ամբիցիաներից ամենաշատը հենց ՀՀԿ-ն է տուժել` կորցնելով իշխանությունը:
    @armgeopolitic
    Միքայել Մինասյանը կարծես թե մեր խորհուրդները չլսեց, չնայած մենք փորձեցինք հենց իր լավի համար հանգամանալից կերպով իրեն ներկայացնել այլ տեսանկյունից կարծիք։ Իհարկե, ինչպես նշել ենք՝ «մատի ու մատանու» արանքը չենք մտնելու, բայց եթե տեսնում ենք, որ ակնհայտորեն…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարի ժա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարի ժամկետը։
    @armgeopolitic

  • Անվճար և որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորի համար:Հայաստանը հունիսի 7-ից…

    🇦🇲 Անվճար և որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորի համար:
    Հայաստանը հունիսի 7-ից հետո
    Միասին կարող ենք🤝🇦🇲
    @armgeopolitic

  • Ծանոթացանք Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վերջնական ցուցակին։ Շատ կարճ մի բա…

    Ծանոթացանք Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վերջնական ցուցակին։ Շատ կարճ մի բան կասենք․ եթե հաջողվի վերցնել իշխանությունը, փառք ու պատիվ, բայց եթե չստացվի ու այս կազմը որպես ընդդիմություն մտնի ԱԺ, շատ տխուր բաներ են սպասվում այս ուժին։
    Ամեն դեպքում, մենք իրենց հաջողություն ենք մաղթում, չնայած կազմված ցուցակի հետ ունենք ՄԵԾ անհամաձայնություն, ինչը հիմնավորել ենք համապատասխան ֆորմատներով ու հույս ենք հայտնում, որ մեր զգուշացումները կմնան պարզապես զգուշացումներ ու դրանց անդրադառնալու, այդ ամենը հիշեցնելու կարիք հետագայում չի լինի։
    @armgeopolitic

  • Դոնիլենդ Ուկրաինան առաջարկել է Դոնբասի մի մասը անվանել «Դոնիլենդ»՝ ի պատիվ Թրա…

    Դոնիլենդ 😂😂😂
    🇺🇦🇺🇸🇷🇺 Ուկրաինան առաջարկել է Դոնբասի մի մասը անվանել «Դոնիլենդ»՝ ի պատիվ Թրամփի, հաղորդում է The New York Times-ը։ Գաղափարը քննարկվել է բանակցությունների ժամանակ՝ որպես ԱՄՆ դիրքորոշման վրա ազդելու և Վաշինգտոնին Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու դրդելու…

  • Մենք գիտենք՝ ամեն ինչ ինչով է ավարտվելու։ Այս մասին գիտի նաև Ուկրաինան։Վլադիմիր…

    🇷🇺🇺🇦 Մենք գիտենք՝ ամեն ինչ ինչով է ավարտվելու։ Այս մասին գիտի նաև Ուկրաինան։
    Վլադիմիր Պուտին
    @armgeopolitic

  • Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունի…

    🇦🇲 Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝
    Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։
    Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հետ նախաստորագրված փաստաթղթին, ՀՀ իշխանություններին և, ընդհանրապես, հայ ժողովրդին, որը, ըստ իշխանությունների, անհամբեր սպասում է Ադրբեջանի հետ մասշտաբային առևտրին։
    Միևնույն ժամանակ, երբ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում կոտրել էր Հիսուս Քրիստոսի արձանը, և այդ լուսանկարը տարածվեց, Իսրայելի բոլոր պաշտոնյաները ներողություն խնդրեցին քրիստոնյա աշխարհից, քանի որ հարցը բարձրաձայնվեց ինչպես քրիստոնյա պետությունների, այնպես էլ Լիբանանի կողմից, որի բնակչության մոտ 35–40 տոկոսն է քրիստոնյա։
    Իսկ ՀՀ իշխանությունները՝ Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բաց բերանով գնում են Բաքու և նույն կերպ ժպիտներով վերադառնում, ոչինչ չեն ասում այս ամենի վերաբերյալ։ Ամոթ ձեզ։
    Հայկական Քրիստոնեական մշակույթը ոչնչացվում է պետական մակարդակում, ինչու՞ եք լռում։
    Լավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու, և ադրբեջանական վանդալիզմը շարունակելու է ծավալվել արդեն այսօրվա Հայաստանի տարածքում։ Հունիսի 7-ին այդ արհավիրքը կանգնեցնելու շանս ունենք:
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Այդ փախածները տարիներ շարունակ որտեղ փայ էին մտնում, տարածում էին, թե Քոչարյանի…

    🇦🇲 Այդ փախածները տարիներ շարունակ որտեղ փայ էին մտնում, տարածում էին, թե Քոչարյանինն է ու տարիներ շարունակ աշխատել ու աշխատում են Քոչարյանի դեմ․ Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի մասին
    «Փոխանակ այսօր պայքարեն Նիկոլ Փաշինյանի չարիքի իշխանության դեմ, թիրախավորում են դարձյալ մեր ուժին, Քոչարյանին։ Սա նորություն չէ, որևէ բանի չեն հասնի։ Ի տարբերություն փախած, այլ տեղերից կաղկանձողների՝ Քոչարյանը տղամարդու նման եկել, կանգնել է, հարկ է եղել՝ բանտ է նստել 500 օրից ավելի և շարունակում է պայքարել երկիրը այս վիճակից հանելու, այս չարիքի իշխանությունը հեռացնելու համար։ Նրանք ի՞նչ են արել։
    Տասնյակ տարիներ ի՞նչ են արել այդ մարդիկ։ Իրենք որտեղ փայ էին մտնում, ասում էին՝ Քոչարյանինն է, հետո պարզվեց՝ Քոչարյանինը չէ, իրենցն է։ Քոչարյանը հայտարարել է, որ այս հանցագործությունները կատարածները պատժվելու են, և բացահայտվելու է նաև այս բոլոր թիրախավորումների բուն նպատակը, այս մարդկանց բուն էությունը։ Այս իրավիճակում թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին՝ նշանակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարել է Վարդանյանը։
    @armgeopolitic