Category: Գեոպոլիտիկա

  • Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, դիակները դեռ չսառած, այդ մարդիկ ինձանից պաշտոն…

    🇦🇲 Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, դիակները դեռ չսառած, այդ մարդիկ ինձանից պաշտոն էին ուզում: Ցուցակը ինձ փոխանցեց Անդրանիկ Քոչարյանը, որը ընդհանրապես կապ չունի բանակի հետ ու ինքն էլ փոխվարչապետի պաշտոնն էր ուզում:
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

    @armgeopolitic

  • Իրանի քաղաքներում իշխանություններին հաջողվել է լիակատար վերահսկողություն հաստատ…

    🇮🇷 Իրանի քաղաքներում իշխանություններին հաջողվել է լիակատար վերահսկողություն հաստատել. փողոցներում շրջում են զինված պարեկներ և թույլ չեն տալիս կուտակումներ։
    @armgeopolitic

  • Զզվելի է տեսնելը, թե ինչպես են գերիներին, նրանց ընտանիքների անդամներին, նրանց էմ…

    Զզվելի է տեսնելը, թե ինչպես են գերիներին, նրանց ընտանիքների անդամներին, նրանց էմոցիոնալ վիճակը վերածում քաղաքական միավորներ հավաքելու գործիքների։
    Կարմիր գծեր չունեցող ու ամեն ինչում reel նկարելու կոնտենտ փնտրող քաղաքական գործիչները ական են պետության տակ դրված։
    Եթե կարճ` գերիներին ու նրանց ընտանիքներին պարզապես պետք է հանգիստ թողնել, իսկ նորմալ պետությունում իր խնդիրը կատարող ազգային անվտանգության ծառայությունը ընդհանրապես այդ մարդկանց դեռ երկար ժամանակ կպահեր հատուկ վերահսկողության տակ ու կարգելեր նրանց հետ որևէ հրապարակային կոնտակտ կամ լուսաբանում։

  • Այս պահին գործող Arca քարտերի թիվը կազմում է 778 հազար, որոնք պատկանում են 623 հ…

    ▪️Այս պահին գործող Arca քարտերի թիվը կազմում է 778 հազար, որոնք պատկանում են 623 հազար քաղաքացու։ Այսինքն, ամեն երրորդ քաղաքացին ունի Arca քարտ։ Բանկերում մեծ ակտիվություն կա Arca քարտերի ստացման հետ կապված։ Գրեթե բոլոր՝ թվով 14 բանկերից մինչև փետրվարի վերջ…

  • Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված …

    Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված ես լինում խոսել։
    Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել pr-ի, գերիների հարցն առավել ևս։
    Առավոտյան կադրեր տարածվեցին Զվարթնոց օդանավակայանից, որտեղ երևում է ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում Հայրենիք վերադարձած գերիներից մեկի կնոջը։ Ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները երեկվանից լծվել են գերիների ու նրանց հարազատների էմոցիաների հաշվին լայքեր ապահովելու գործընթացին։
    Ու որպեսզի դուք պատկերացնեք տարբերությունը, միայն ասեմ, որ Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Հայաստան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել ՀՅԴ֊ն. տոմսը գնել են ՀՅԴ Լիբանանի կառույցի ընկերները, Հայաստանում կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը, նրան օդանավակայան դիմավորելու է գնացել ՀՅԴ անդամներից մեկը։
    Ու ինչպես միշտ, այս ամենն արվել է լուռ, առանց աղմուկի, որովհետև աշխարհում ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում լայքերով ու դիտումներով։
    Քրիստինե Վարդանյան
    @armgeopolitic
  • Գերիների թեմայով բավականին գրառումներ եղան, որոնք իմի բերելով, ասեմ՝ա. Մոտակա ամ…

    Գերիների թեմայով բավականին գրառումներ եղան, որոնք իմի բերելով, ասեմ՝
    ա. Մոտակա ամիսը ԱԱԾն (նրանցից, ով դեռ երկրի անվտանգության մասին դեռ մտածում է) պետք է արգելի որևէ հարցազրույց գերիների հետ, հետագայում մեկ տարվա ընթացքում, միայն ԱԱԾ-ի թույտվությամ և ներկայությամբ, ընդորում ԱԱԾն պետք է հաստատի թողարկվող տարբերակը:
    բ. Մենք երբեք չենք իմանա ինչ հոգեբանական ազդեցություն են ունեցել իրենց վրա Ադրբեջանում, կարողացել են դիմանալ թե չդիմանալ այդ ճնշմանը, դրա համար, ցանկալի է մոտակա 10 տարին իրենց արգելվի որևէ պետական պաշտոն զբաղեցնել, որը կունենա գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Բանակ էլ չասեմ:
    գ. Իսկ ընդհանրապես, պետք է այդ մարդկանց հանգիստ թողնել, թող այդ մղձավանջից դուրս գան, ազատությունը վայելեն և քիչ ավելորդ առիթներ ունենան ետ վերադառնալ այդ դժոխային օրերը:
    Ինչու այսքան խիստ, որովհետև ունեցել ենք շատ վատ նախադեպ, երբ հարցազրույցից հետո, ադրբեջանցիների սկսել են որոնել խմբի մնացած մասը , ինչը ավարտվեց մեծ ողբերգությունով:
    Հիշեք որ մի գերությքան մեջ էլի մարդիկ կան, փորձեք չվնասել նրանց:
    Սա այն տարրական, առաջնային գործողություններն են , որոնք թույլ կտան, որ Ադրբեջանը զրոյական ներգործություն ունենա Հայաստանի տեղեկատվական անվտանգության վրա:
    Տիգրան Քոչարյան
    @armgeopolitic

  • Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայա…

    🇦🇲 Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար:
    Եթե մի փոքր հետ գնանք 2020 թվական և վերհիշենք, թե ինչ հանգամանքներում գերեվարվեցին Սիրիայից ժամանած այդ վարձկանները, պետք է արձանագրենք, որ դա իսկապես մեծ հաջողություն էր մեր զինված ուժերի և հատուկ ծառայությունների համար։ Այդ գերեվարումը թույլ տվեց աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի կողմից կռվում էին Սիրիայից տեղափոխված վարձկաններ:
    ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյան
    @armgeopolitic

  • Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, ամսական 1․5 մլն դրամ ավելացում եմ ունեցել:Նիկոլ Փաշ…

    🇦🇲 Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, ամսական 1․5 մլն դրամ ավելացում եմ ունեցել:
    Նիկոլ Փաշինյան

    @armgeopolitic

  • Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանում ստեղծված իրա…

    🇮🇷🇮🇳 Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանում ստեղծված իրավիճակը
    Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Արաղչին կրկին դատապարտել է ԱՄՆ-ի «սադրիչ» դիրքորոշումը և միջամտությունը երկրի ներքին գործերին։
    @armgeopolitic