Category: Գեոպոլիտիկա

  • Մեզ ասացին, որ Իրանում սպանությունները դադարել են: Մահապատիժները կդադարեցվեն։ Մ…

    🇺🇸🇮🇷 Մեզ ասացին, որ Իրանում սպանությունները դադարել են: Մահապատիժները կդադարեցվեն։ Մենք դա կստուգենք: Եթե վերսկսվեն, մենք շատ կզայրանանք:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • «Հետք»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար …

    «Հետք»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել>։ Հիմա հասկանալի է չէ, թե ինչու թոշակառուների կյանքում 20000 դրամը բան չի փոխի։ Գոնե Սրբուհի Գալյանն ասում է, որ ինքը լավ է սովորել, իսկ դու։
    Ժաննա Ալեքսանյան
    @armgeopolitic

  • Մի քանի ժամ առաջ տեղեկություն է տարածվել, որ բանակում կա զոհ: Հրազենային վիրավո…

    ⚫️ Մի քանի ժամ առաջ տեղեկություն է տարածվել, որ բանակում կա զոհ: Հրազենային վիրավորումից հետո մահացել է զինծառայող, որը կես տարի առաջ է զորակոչվել բանակ:
    Մի քանի րոպե առաջ պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան էջում հայտնվում է տեղեկություն, թե նախարար Պապիկյանը դիտել է ատեստավորման ինչ որ փուլ:
    Մի երկու ժամ առաջ է եղել բանակում զոհի մասին տեղեկությունը: Կարող էր պաշտպանության նախարարը իր ֆեյսբուքյան էջում բաց թողնել ատեստավորում դիտարկելու հերթական լուրջ: Չեմ ասում որեւէ բան գրեր ողբերգական դեպքի մասին: Բայց, կարող էր գոնե ողբերգական դեպքի ֆոնին զերծ մնալ քարոզչական նյութից՝ դիտարկել է ատեստավորումը:
    Առավել եւս, որ ողբերգությունը տեղի է ունեցել նրա ասուլիսի հաջորդ օրը:
    Բայց, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, գործնականում ամբողջ պետական վերնախավը զբաղված է մի բանով՝ ինտենսիվ քարոզչություն, գործի, աշխատանքի իմիտացիայի ինտենսիվ ապահովում: Դրա համար էլ բանակում ողբերգությունից կարճ ժամանակ անց ՊՆ նախարարի ֆեյսբուքյան էջում ոչ թե ցավակցություն է ու անդրադարձ, այլ տեղեկություն ատեստավորում դիտարկելու մասին:

  • 2026 թվականի հունվարի 1-ից տաքսիստների համար սահմանված պետական տուրքը բարձրացվել…

    2026 թվականի հունվարի 1-ից տաքսիստների համար սահմանված պետական տուրքը բարձրացվել է՝
    5%՝ կանխիկ, 4%՝ անկանխիկ վճարումների դեպքում։
    Սա հերթական հարվածն է այն մարդկանց, որոնք ամեն օր փողոցում աշխատում են մեկ նպատակով՝ իրենց ընտանիքը պահելու համար։
    Փոքր բիզնեսով զբաղվող քաղաքացիները տարիներ շարունակ պետության համար բեռ չեն եղել։ Իսկ այսօր «ժողովրդի իշխանությունն» ասում է՝
    «Մի քիչ էլ մեզ պահեք՝ աշխատեք մեր պարգևավճարների, շքեղ ավտոմեքենաների ու պետական ճոխ կյանքի համար»։
    Երբ ես աշխատում էի կառավարությունում, հենց իմ նախաձեռնությամբ ներդրվեց մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների հարկերից ազատման համակարգը։ Այն դժվարությամբ, մեծ դիմադրությամբ կյանքի կոչվեց, բայց ապահովեց հազարավոր ընտանիքների սոցիալական անվտանգությունը և նպաստեց փոքր բիզնեսի զարգացմանը։
    Այսօր այդ համակարգը չեղարկված է, շրջանառության հարկերը՝ բարձրացված, և հետևանքը մեկն է՝
    փոքր բիզնեսը խեղդվում է։
    Պետությունը պետք է ոչ թե պատժի, այլ աջակցի աշխատող քաղաքացուն։ Միկրո և փոքր բիզնեսը պետք է ունենա հատուկ հարկային պաշտպանություն, որովհետև հենց նրանք են ստեղծում աշխատատեղեր, պահում ընտանիքներ և շարժում երկրի տնտեսությունը։
    Ուժեղ պետություն չեն կառուցում փոքր բիզնեսը ճնշելով։
    Ուժեղ պետությունը կառուցվում է այն ժամանակ, երբ աշխատող մարդը զգում է՝ պետությունն իր կողքին է, ոչ թե իր գրպանում։
    Մեսրոպ Առաքելյան

    @armgeopolitic

  • Դեկտեմբերին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ հունվարին իրենք կհայտարարեն, թե …

    Դեկտեմբերին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ հունվարին իրենք կհայտարարեն, թե ով է լինելու իրենց շարժման վարչապետի թեկնածուն։ Կարապետյանը նաև նշել էր, որ թեկնածուն դուր կգա հասարակությանը ու հույս կարթնացնի նրանց մեջ։
    Սպասում ենք, որ հայտարարվի իրենց վարչապետի թեկնածուի անունը։ Մենք էլ հասկանանք, թե ու՞մ նկատի ուներ Նարեկը։ Վստահ ենք` ինքն իր մասին այդպես չէր խոսի, ուստի, էլ ավելի ինտրիգային է, թե ով է լինելու թեկնածուն։
    Հունվարի ավարտին մնաց 2 շաբաթ։
    @armgeopolitic

  • Փողոցներում լցված դիակներ, հազարավոր զոհեր․ բացառիկ կադրեր ԻրանիցՏեսանյութը՝ Fa…

    🔴🇮🇷 Փողոցներում լցված դիակներ, հազարավոր զոհեր․ բացառիկ կադրեր Իրանից
    Տեսանյութը՝ Factor.am
    @armgeopolitic

  • Ես 6-7մլն դրամ պարգևավճար եմ ստացել. Գալյանhttps://www.youtube.com/watch?v=4gUVz…

    Ես 6-7մլն դրամ պարգևավճար եմ ստացել. Գալյան
    https://www.youtube.com/watch?v=4gUVz-pAqdQ

    Ես 6-7մլն դրամ պարգևավճար եմ ստացել. Գալյան

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Ընտրական պրոցեսների նախաշեմին համացանցում ակտիվորեն տարածվում է “Բոլորին դեմ եմ”…

    Ընտրական պրոցեսների նախաշեմին համացանցում ակտիվորեն տարածվում է “Բոլորին դեմ եմ” թեզը, որը փաստացի ստացվում է իշխանական և Նիկոլիզմին օգնող պրոցես։
    Բացատրեմ ինչի։ Իշխանությունը և նրա համակիրները կոմֆորտ զոնայում են գտնվում և անելու են ամեն ինչ որպեսզի վերընտրվեն և պահպանեն իրենց դիրքերը, իսկ “Բոլորին դեմ եմ” ընտրողը դա այս իշխանության ընդդիմախոսներն են, որոնք ընտրություն են կատարելու այս կամ այն ընդդիմադիր ուժերի միջև։ Արդյունքում այս քարոզի հետևանքով չեն մասնակցելու ընտրության ընդդիմադիր հատվածից, որի արդյունքում միայն շահելու է գործող իշխանությունը։
    Եթե ցանկանում եք ազատվել այս իշխանությունից, ապա բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին և տեր կանգնեն իրենց քվեին, դեմ քվեարկելով այս իշխանությանը ու նրան սատարողներին։
    Արմեն Եղիազարյան
    @armgeopolitic

  • Բոլոր ընդդիմադիրները թող հստակ իմանան․ եթե մենք տեսանք, որ իրենք ճիշտ թիմերով՝ ա…

    Բոլոր ընդդիմադիրները թող հստակ իմանան․ եթե մենք տեսանք, որ իրենք ճիշտ թիմերով՝ առանց օդիոզ կերպարների, ճիշտ խոսույթով ու ժողովրդին հասու ձևով չգնան ընտրությունների, մենք իրենց քաղաքական ձևով խփելու ենք ու մաշեցնենք ու կարևոր չէ, թե ում հետ ինչ հարաբերություններ ունենք։
    Էլ ավելի դաժան ենք լինելու նրանց նկատմամբ, որոնք ընդամենը ուզում են ԱԺ-ում հայտնվել ու նստել կարմիր աթոռներին, իսկ մենք ԼԱՎ ԳԻՏԵՆՔ, թե որ թիմում ովքեր են դրանք։
    Կա՜մ գործ ենք անում, կա՜մ գործ չենք անում։ Կիսահղի վիճակներ չեն լինում։
    @armgeopolitic

  • Արդեն 6 օր է, ինչ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաք…

    🇮🇷🇦🇲 Արդեն 6 օր է, ինչ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ու ամենալկտի ձևով վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակական կերպով հնչեցնում ենք մեր բողոքը, այս ամենը շարունակվում է։ Մենք միշտ կանգնած ենք եղել Հայաստանի կողքին, մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք ու այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր դասպանատան դիմաց, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ շատ հստակ ամեն ինչ ասացի։
    ՀՀ-ում Իրանի դեսպան
    @armgeopolitic