Category: Գեոպոլիտիկա

  • Մեր դեմ արշավը կասեցվեց. Իոննիսյանը հեռացրեց Մարուքյանին թիրախավորող գրառումը։«…

    🇦🇲 Մեր դեմ արշավը կասեցվեց. Իոննիսյանը հեռացրեց Մարուքյանին թիրախավորող գրառումը։
    «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    @armgeopolitic

  • Հրապարակված ցուցակից «Սթրիմ Ֆորս» և «Սփեյս Մենեջմենթ» ընկերությունները, որոնցից …

    Հրապարակված ցուցակից «Սթրիմ Ֆորս» և «Սփեյս Մենեջմենթ» ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրից Վարդևանյանը 9 միլիոն դրամ է ստացել, ևս պատկանում են Քոչարյանների ընտանիքին ու դա բաց ինֆորմացիա է, հայտարարագրված ինֆորմացիա է:
    Մեզ մոտ հարց է առաջանում, թե վերջին 1 տարում, այսինքն, սա այն ժամանակահատվածն է, երբ գաղափարական ընդդիմադիր Վարդևանյանը փաստաբանությամբ չի զբաղվում, այլ քաղաքական գործունեությամբ, ինչի՞ համար են Քոչարյանները 3 տարբեր ընկերություններով մոտ 20 միլիոն դրամից ավել տվել Վարդևանյանին:
    Սրա մասին ԲԱՑ ենք խոսում, որովհետև նույն Քոչարյաններին Վարդևանյանի «ճամբարափոխության» մասին մեր կարծիքն ու դիրքորոշումն ասել ենք ուղիղ ու իրավունք ունենք այս հարցադրումներն անելու:
    @armgeopolitic
    Մի քանի ժամ առաջ գրառում էինք արել` նշելով, որ գաղափարական ընդդիմադիր Արամ Վարդևանյանը վերջին 1 տարում 4 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկից: Ներողություն ենք խնդրում թիվը սխալ ասելու համար, քանի որ…

  • Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների…

    🇦🇲 Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները:
    https://youtu.be/JpcgTZeYzcw

    Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները

    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
    Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
    #ազատություն #լուրեր
    🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
    🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
    🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt…

  • Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է:Ռոբերտ …

    🇦🇲 Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է:
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվ…

    🇷🇺🇦🇲 Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում:
    Սերգեյ Շոյգու
    @armgeopolitic

  • Ընտանիքը պետության բջիջն է և մենք «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսի մեջ տեսնո…

    🇦🇲 Ընտանիքը պետության բջիջն է և մենք «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսի մեջ տեսնում ենք հայ մարդու ընտանիքը ու այն պաշտպանության անհրաժեշտությունը։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Միխեյիլ Սահակաշվիլին, որն իր նախագահության շրջանում Վրաստանը ըստ էության փռել է…

    🔥 Միխեյիլ Սահակաշվիլին, որն իր նախագահության շրջանում Վրաստանը ըստ էության փռել էր Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքի տակ, այսօր հերթական անգամ դիմում է հայ ժողովրդին: Դե, ավելորդ է ասել, թե ինչ բովանդակությամբ է դիմում:
    Եթե Սահակաշվիլին այդտեղ տոգորված է հայ ժողովրդի «ճիշտ» ընտրությամբ, այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանի իշխանության շարունակությամբ, ապա թերեւս նրանք, ովքեր Սահակաշվիլու տիկնիկավարներն են, ունեն այդ կապակցությամբ լուրջ անհանգստություն:
    Դա իհարկե հայ հարության համար չպետք է լինի հանգստացնող հանգամանք, որովհետեւ Հայաստանի հասարակության խնդիրը՝ գլոբալ առումով, արտաքին որեւէ կողմնորոշմամբ քվեարկելը չէ, որեւէ արտաքին ուժի կողմ կամ դեմ քվեարկելը չէ, ի հեճուկս ինչ որ մեկի քվեարկելը չէ:
    Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայաստանյան հանրության խնդիրը հանուն Հայաստանի քվեարկելն է, Հայաստանի համար քվեարկելն է: Իսկ Հայաստանի շահը պահանջում է, որ փոխվի իշխանություն, որ Հայաստանը ձերբազատվի բոլոր, անգամ բարոյական առումով լիակատար սպառված կառավարող ուժից: Այդ ուժը շատ վաղուց արդեն ապրում է Հայաստանի էներգիայի ու շահերի հաշվին, Հայաստանի լիցքերը մսխելու, սպառելու հաշվին:
    Ինչպես մեքենան, որի «դինամոն» չի աշխատում եւ որը ընթանում է միայն սեփական ակումուլյատորի հաշվին: Իրազեկները գիտեն, որ այդ պարագայում ցանկացած հաջորդ պահին լիցքը կարող է ավարտվել եւ մեքենան պարզապես կարող է կանգնել:
    Հետեւաբար, Հայաստանի քաղաքացու խնդիրն է փոխել իշխանությունը, որպեսզի Հայաստանը աշխատի եւ ընթանա շարժիչի էներգիայով, այսինքն՝ ընթանա անխափան, առանց ամեն վայրկյան կանգնելու ռիսկի:
    Ինչ է ասում որեւէ մեկը դրսից, չունի բացարձակապես ոչ մի նշանակություն: Հայաստանի քաղաքացին գիտե, թե ինչ է վիճակը ներսում, ու այդ վիճակը պետք է փոխել: Ըստ այդմ, պետք է գնալ ու հունիսի 7-ին քվեարկել դրա համար:

  • «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում։@armgeopolitic…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
    @armgeopolitic

  • Մայիսին Ռուսաստանի նավթագազային եկամուտներն աճել են 32,4%-ով տարեկան կտրվածքով …

    🇷🇺 Մայիսին Ռուսաստանի նավթագազային եկամուտներն աճել են 32,4%-ով տարեկան կտրվածքով և կազմել 678,9 միլիարդ ռուբլի:
    @armgeopolitic

  • Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանա…

    Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դավաճանություն չի եղել, իր մեղադրանքի հետ էլ Նիկոլն ի՞նչ կապ ունի, այլ պաշտոնյաներ են իր գլխին սարքել:
    Նախկին նախարարը երևի տեղյակ չէ, թե ռազմի դաշտում ինչ քաոս է տիրել ու այդ քաոսի հետ էլ նույն վարչապետը երևի որևէ կապ չունի, ինքը չէր հորդորում մարդկանց լապատկա, կասկա վերցնել, ջոկատ ձևավորել, գնալ պատերազմ: Կառավարման ուղղահայացում ևս երևի քաոս չի եղել, ամեն ինչ փայլուն է եղել:
    Նախկին նախարարը, տեսնելով Արցախի կորուստն ու դրան հաջորդած տարածաշրջանային զարգացումները, երևի դեռ չի հասկանում, որ սա հատուկ ծրագիր է, այլ ոչ թե անգրագետ կառավարում:
    Մի խոսքով, Դավիթ Տոնոյանը համալրեց այն մարդկանց բանակը, որոնք ասում են, թե «Ի՞նչ աներ խեղճ Նիկոլը»:
    Քեզ 3 տարի բանտ է նստեցրել ու դու էլ գիտես, որ դա հենց իր ուղիղ հրահանգով է եղել ու քո այս պահվածքը, որ ձև ես տալիս, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, անձամբ ես քեզ երբեք չեմ ներելու: Մնացածը կտեսնես հետո: