Category: Գեոպոլիտիկա

  • Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է:Ռոբերտ …

    🇦🇲 Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է:
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվ…

    🇷🇺🇦🇲 Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում:
    Սերգեյ Շոյգու
    @armgeopolitic

  • Ընտանիքը պետության բջիջն է և մենք «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսի մեջ տեսնո…

    🇦🇲 Ընտանիքը պետության բջիջն է և մենք «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսի մեջ տեսնում ենք հայ մարդու ընտանիքը ու այն պաշտպանության անհրաժեշտությունը։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Միխեյիլ Սահակաշվիլին, որն իր նախագահության շրջանում Վրաստանը ըստ էության փռել է…

    🔥 Միխեյիլ Սահակաշվիլին, որն իր նախագահության շրջանում Վրաստանը ըստ էության փռել էր Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքի տակ, այսօր հերթական անգամ դիմում է հայ ժողովրդին: Դե, ավելորդ է ասել, թե ինչ բովանդակությամբ է դիմում:
    Եթե Սահակաշվիլին այդտեղ տոգորված է հայ ժողովրդի «ճիշտ» ընտրությամբ, այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանի իշխանության շարունակությամբ, ապա թերեւս նրանք, ովքեր Սահակաշվիլու տիկնիկավարներն են, ունեն այդ կապակցությամբ լուրջ անհանգստություն:
    Դա իհարկե հայ հարության համար չպետք է լինի հանգստացնող հանգամանք, որովհետեւ Հայաստանի հասարակության խնդիրը՝ գլոբալ առումով, արտաքին որեւէ կողմնորոշմամբ քվեարկելը չէ, որեւէ արտաքին ուժի կողմ կամ դեմ քվեարկելը չէ, ի հեճուկս ինչ որ մեկի քվեարկելը չէ:
    Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայաստանյան հանրության խնդիրը հանուն Հայաստանի քվեարկելն է, Հայաստանի համար քվեարկելն է: Իսկ Հայաստանի շահը պահանջում է, որ փոխվի իշխանություն, որ Հայաստանը ձերբազատվի բոլոր, անգամ բարոյական առումով լիակատար սպառված կառավարող ուժից: Այդ ուժը շատ վաղուց արդեն ապրում է Հայաստանի էներգիայի ու շահերի հաշվին, Հայաստանի լիցքերը մսխելու, սպառելու հաշվին:
    Ինչպես մեքենան, որի «դինամոն» չի աշխատում եւ որը ընթանում է միայն սեփական ակումուլյատորի հաշվին: Իրազեկները գիտեն, որ այդ պարագայում ցանկացած հաջորդ պահին լիցքը կարող է ավարտվել եւ մեքենան պարզապես կարող է կանգնել:
    Հետեւաբար, Հայաստանի քաղաքացու խնդիրն է փոխել իշխանությունը, որպեսզի Հայաստանը աշխատի եւ ընթանա շարժիչի էներգիայով, այսինքն՝ ընթանա անխափան, առանց ամեն վայրկյան կանգնելու ռիսկի:
    Ինչ է ասում որեւէ մեկը դրսից, չունի բացարձակապես ոչ մի նշանակություն: Հայաստանի քաղաքացին գիտե, թե ինչ է վիճակը ներսում, ու այդ վիճակը պետք է փոխել: Ըստ այդմ, պետք է գնալ ու հունիսի 7-ին քվեարկել դրա համար:

  • «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում։@armgeopolitic…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
    @armgeopolitic

  • Մայիսին Ռուսաստանի նավթագազային եկամուտներն աճել են 32,4%-ով տարեկան կտրվածքով …

    🇷🇺 Մայիսին Ռուսաստանի նավթագազային եկամուտներն աճել են 32,4%-ով տարեկան կտրվածքով և կազմել 678,9 միլիարդ ռուբլի:
    @armgeopolitic

  • Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանա…

    Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դավաճանություն չի եղել, իր մեղադրանքի հետ էլ Նիկոլն ի՞նչ կապ ունի, այլ պաշտոնյաներ են իր գլխին սարքել:
    Նախկին նախարարը երևի տեղյակ չէ, թե ռազմի դաշտում ինչ քաոս է տիրել ու այդ քաոսի հետ էլ նույն վարչապետը երևի որևէ կապ չունի, ինքը չէր հորդորում մարդկանց լապատկա, կասկա վերցնել, ջոկատ ձևավորել, գնալ պատերազմ: Կառավարման ուղղահայացում ևս երևի քաոս չի եղել, ամեն ինչ փայլուն է եղել:
    Նախկին նախարարը, տեսնելով Արցախի կորուստն ու դրան հաջորդած տարածաշրջանային զարգացումները, երևի դեռ չի հասկանում, որ սա հատուկ ծրագիր է, այլ ոչ թե անգրագետ կառավարում:
    Մի խոսքով, Դավիթ Տոնոյանը համալրեց այն մարդկանց բանակը, որոնք ասում են, թե «Ի՞նչ աներ խեղճ Նիկոլը»:
    Քեզ 3 տարի բանտ է նստեցրել ու դու էլ գիտես, որ դա հենց իր ուղիղ հրահանգով է եղել ու քո այս պահվածքը, որ ձև ես տալիս, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, անձամբ ես քեզ երբեք չեմ ներելու: Մնացածը կտեսնես հետո:

  • Ինչպիսի՞ն է լինելու իշխանական քարոզչությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների սահ…

    Ինչպիսի՞ն է լինելու իշխանական քարոզչությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների սահմանափակման հետ կապված:
    Ասեմ՝ նույն ձևի, ինչպիսին էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Օրինակ՝ երբ թշնամին մեկ օրում գրավում էր 4-5 հայկական գյուղ, Արծրուն Հովհաննիսյանը տեղադրում էր խոցված մեկ ադրբեջանական տանկի նկար՝ ոգևորիչ խոսքերով:
    Կամ՝ թշնամին քաղաք էր գրավում, իսկ մենք Վոթսափում (WhatsApp) «Գետաշեն էինք մտնում»։
    Նույն ձևով հիմա են անելու: Օրինակ՝ սահմանափակվում է տասնյակ հազարավոր տոննա գյուղմթերքի մուտքը Ռուսաստան, իսկ այստեղ ցույց կտան, թե ինչպես 100 կիլոգրամ ծնեբեկ տարան Իսպանիա:
    Կամ՝ 100 միլիոն շիշ «Ջերմուկ» հանվում է վաճառքից, այստեղ մի 40 հոգով ֆլեշմոբ կանեն՝ «մենք բոլորս Ջերմուկ ենք խմում»:
    «Մի քիչ էլ սպասենք, մի քիչ էլ սպասենք, հեսա մտնում ենք Բաքու» ստով նոյեմբերի 9-ին ամբողջ ազգին կանգնեցրին համազգային աղետի առջև:
    Վերջում էլ մեղադրելու են ժողովրդին, թե ով ձեզ խնդրում լոլիկ ու ելակ աճեցնել:
    Տիգրան Քոչարյանը
    @armgeopolitic

  • Վարդևանյանի ներկայացրած հայտարարագրում նշված է, որ 01․04․2025թ․-01․04․2026թ․ «Տա…

    Վարդևանյանի ներկայացրած հայտարարագրում նշված է, որ 01․04․2025թ․-01․04․2026թ․ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ից ստացել է 40 մլն 500 հազար դրամ։ Թե որպես ով է աշխատում հիշյալ ընկերությունում Վարդևանյանը, նշված չէ։
    Իր նախկին «շեֆի»՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ից էլ որպես աշխատավարձ նախկին պատգամավորը ստացել է մոտ 4 մլն 400 հազար դրամ։
    @armgeopolitic
    Փաստորեն, Արամ Վարդևանյանի «գաղափարական» անցումը Քոչարյանի ճամբարից Կարապետյանի ճամբար պայմանավորված է նրանով, որ Կարապետյանը ուղիղ 10 անգամ ավելի շատ է վարձատրում Վարդևանյանին, քան Քոչարյանը։ Ջան, Վարդևանյան ջան։ Մնացածը՝ հունիսի 7-ից հետո։ @armgeopolitic

  • Արարատ Միրզոյանը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք Խաղաղության համաձայնագիր…

    🇦🇲 Արարատ Միրզոյանը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրողներին:

    Էդմոն Մարուքյան

    @armgeopolitic