Category: Գեոպոլիտիկա

  • Դե չէ, էս խուլիգանները չեն հանգստանալու, չեն հանգստանալու, քանի դեռ Հայաստանը չո…

    Դե չէ, էս խուլիգանները չեն հանգստանալու, չեն հանգստանալու, քանի դեռ Հայաստանը չունի այնպիսի ՆԳ նախարար, որ զենք հանելուց, դանակ հանելուց կամ ինչ-որ ռազբորկա սկսելուց առաջ մտքի ծայրներով անցնի, թե ինչ տեղի կունենա իրենց հետ:
    Քրեական տարրերին պետք է ոչնչացնել ու մաքրել երկիրը: Մեր հաշվարկներով` 6 ամսից 1 տարի է հարկավոր հանրապետության ամբողջ տարածքում լիարժեք կարգուկանոնի հաստատման համար, իսկ դա անելու ձևերը հայտնի են, այս պահին դա անելու քաղաքական կամքը չկա:
    @armgeopolitic
    🇦🇲 Երևանում պարեկները կանխել են «Ավարայրի ճակատամարտը»․ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքերով բիտա, հեռախոսներ, դանակ ու թմրանյութ: Shamshyan.com @armgeopolitic

  • Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախ…

    🇮🇷🇺🇸 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։
    @armgeopolitic

  • NYT-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջ է մղում հետախուզական տվյալների միասնակ…

    NYT-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջ է մղում հետախուզական տվյալների միասնական բազայի գաղափարը։
    Այսինքն, Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ստեղծեն տվյալների միասնական բազա օտարերկրյա լրտեսության բոլոր օբյեկտների վերաբերյալ, այդ թվում` լրտեսության մեջ կասկածվողների, հետախուզության աշխատակիցների, հաքերների, հանցավոր խմբավորումների և ԿՀՎ պոտենցիալ գործակալների։
    Լրատվամիջոցի փոխանցամամբ,
    ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը կարծում է, որ այդպիսի ցուցակը կբարելավի կոորդինացումը և կկանխի գերատեսչությունների գործողությունների անհամաձայնեցվածությունը։
    Մինչդեռ Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաները դիմադրում են՝ պնդելով, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության կենտրոնացումը կարող է հանգեցնել գաղտնի օպերացիաների, հետաքննությունների բացահայտմանը կամ գաղտնազերծմանը և մեծացնել տվյալների արտահոսքի կամ ապօրինի օգտագործման ռիսկը։

  • Իսկ եթե առանց կատակի, ապա սա ընդամենը ցույց է տալիս, թե ինչ որակի է պետական կառա…

    Իսկ եթե առանց կատակի, ապա սա ընդամենը ցույց է տալիս, թե ինչ որակի է պետական կառավարումը ու ինչ է կատարվում բոլոր ոլորտներում` Facebook-ում տեղադրելու համար նկարվող գեղեցիկ reel-երից դուրս:
    Այսինքն, կա reel-ային իրականություն ու իրական իրականություն:
    Էլ չենք խոսում նրա մասին, թե նման «որակյալ» աշխատանքի համար որքան փող է գռփվում բյուջեից ու որքան անհարմարություն է պատճառվում քաղաքացուն, և ոչ մի պատասխան տվող չկա դրա համար:
    @armgeopolitic
    Ավետ Ավետիսյան փողոցը, որը 2 օր առաջ էին բացել, նորից փակել են ու նոր փռած ասֆալտը նորից քերում են, որ նորն անեն: Ասում է` մեջը մարդ են մոռացել 🤷‍♂️ @armgeopolitic

  • Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթափա Խամանեիի անունից տարածվել է հայտարարություն, որ ն…

    🇮🇷🇺🇸 Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթափա Խամանեիի անունից տարածվել է հայտարարություն, որ նա սպասում է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարմանը։
    @armgeopolitic

  • ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը …

    🇦🇲 ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք:
    Սամվել Կարապետյան
    @armgeopolitic

  • Կատարի արտաքին գործերի նախարարությունում երեքշաբթի օրը հայտարարել են, որ 6 միլի…

    🇶🇦🇮🇷🇺🇸 Կատարի արտաքին գործերի նախարարությունում երեքշաբթի օրը հայտարարել են, որ 6 միլիարդ դոլար սառեցված իրանական միջոցները դեռ չեն փոխանցվել Իրանին՝ ավելացնելով, որ այս գումարը մնում է 2023 թվականի համաձայնագրի առարկա և նախատեսված է հումանիտար գնումների համար։
    Կատարի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ամերիկացի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը գտնվում են Դոհայում՝ ամերիկա-իրանական բանակցությունների հարցերով կատարական միջնորդների հետ հանդիպելու համար, սակայն այս փուլում ուղղակիորեն չեն հանդիպի իրանական պաշտոնյաների հետ։
    Նաև հայտարարվել է, որ Կատարը համակարգում է իր գործողությունները Օմանի հետ Հորմուզի նեղուցի և նավերի անվտանգ անցման ապահովման հարցով։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։@armg…

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։
    @armgeopolitic

  • Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատ…

    Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

    Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։
    Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։
    Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։
    Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։
    Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»։
    Իրինա Յոլյան
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքն այնպիսի խոչընդոտների է բախվել, որոնք էական ազդեցությու…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստան» դաշինքն այնպիսի խոչընդոտների է բախվել, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, ՍԴ-ում հայտարարեց Արամ Վարդևանյանը
    ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը հարց էր ուղղել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ «Ձեր կարծիքով՝ վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական պայքարը ծավալվել է միջկուսակցական, գաղափարական, ծրագրային թե միջանձնային հարթությունում»։
    «ՔՊ-ի կողմից է ատելության խոսքի իրացումն իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը, և այն, ինչ իրացվում է այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակներն ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանն անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»,- հայտարարեց Վարդևանյանը։
    Ընտրության արդյունքների վրա ազդած էական խոչընդոտների շարքում նա նշեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ինչպես նաև քրեական հետապնդումների ինտենսիվությունը՝ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով զուգորդված։
    @armgeopolitic