Category: Գեոպոլիտիկա

  • 2025 թվականին անշարժ գույքի շուկայում արձանագրվել են պահանջարկի հարաբերական կա…

    🇦🇲 📉 2025 թվականին անշարժ գույքի շուկայում արձանագրվել են պահանջարկի հարաբերական կայունացման, ինչպես նաև գների աճի դանդաղման միտումներ։
    🔹 Տարվա կտրվածքով անշարժ գույքի շուկան բնութագրվել է ակտիվության որոշակի թուլացմամբ, որը դրսևորվել է ինչպես անշարժ գույքի, այնպես էլ հիպոտեկային վարկավորման պահանջարկի հարաբերական նվազմամբ:
    🔹 Հիպոտեկային վարկավորման նոր տրամադրումները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են, որն ուղեկցվել է պաշարային ցուցանիշի աճի տեմպերի նվազմամբ:
    ՀՀ ԿԲ
    @armgeopolitic

  • Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությ…

    🇮🇷🇦🇲 Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
    @armgeopolitic

  • Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցո…

    Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ, նրա մանդատները գողացվե՞լ են, թե՞ ոչ, բայց մենք լրիվ այլ հարց ենք ցանկանում բարձրացնել նույն տրամաբանության մեջ։
    Իսկ Գագիկ Ծառուկյանը ինչի՞ համար էր պայքարում 4 տոկոսի համար, որ մի հատ էլ քննարկենք, որ նա անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ։ Այսինքն, ինչու՞ է նրա ամբողջ քարոզարշավը կազմակերպվել 4 տոկոսը մի կերպ հաղթահարելու մոտեցմամբ։ Անցողիկի մասին պետք է մտածեին օրինակ Արման Թաթոյանը, Կարգին Հայկոն ու նման տրամաչափի մարդիկ, բայց միլիարդատեր ու քաղաքական կապիտալ ունեցող Ծառուկյանը 4 տոկոսի համար չէ, որ պետք է պայքարեր։
    Հիշեցնենք, որ շեմը 5 տոկոսից 4 տոկոս է իջեցվել միայն վերջերս։ Այսինքն, եթե ՔՊ-ն այդ փոփոխությունը չկատարեր ու կուսակցությունների համար շեմը մնար 5 տոկոս, ինչպես 2021-ին, անգամ այդ բանավեճը չէր լինելու ԲՀԿ-ի անցնել — չանցնելու հետ կապված։
    @armgeopolitic

  • Ի դեպ, այն անձնավորությունը, որը խորհուրդներ էր տալիս 2021-ին «Հայաստան» դաշինքի…

    Ի դեպ, այն անձնավորությունը, որը խորհուրդներ էր տալիս 2021-ին «Հայաստան» դաշինքին ու որի խորհրդով Գեղամ Նազարյանն ընդգրկվեց այդ ցուցակում, հիմա էլ Ծառուկյանի խորհրդատուն է։
    Երկու դեպքում էլ ամեն ինչ ավարտվեց ողբերգությամբ։
    @armgeopolitic
    🇦🇲 «Ընդդիմադիր» Գեղամ Նազարյանը հերթ էր կանգնել Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվելու համար: Մուրազին հասավ: Հիմա նկարը կարող է տանել ու կախել տան պատից: @armgeopolitic

  • Հայկ Սարգսյանը չծափահարեց Ալեն Սիմոնյանին ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստին։@armg…

    🇦🇲 Հայկ Սարգսյանը չծափահարեց Ալեն Սիմոնյանին ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստին։
    @armgeopolitic

  • Anthropic-ը բանակցություններ է վարում Samsung-ի հետ՝ մշակելու սեփական AI չիպը:@…

    🇺🇸🇰🇷 Anthropic-ը բանակցություններ է վարում Samsung-ի հետ՝ մշակելու սեփական AI չիպը:
    @armgeopolitic

  • ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ նախագիծն ընդունվե…

    🇦🇲 ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ նախագիծն ընդունվեց

    Օրենքի փոփոխությունը նախատեսում է` եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուների չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը` միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության` հետագայում թեկնածու առաջադրելու իրավունքը։
    @armgeopolitic

  • «(….) իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատութ…

    «(….) իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, (….)»:
    Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, ում կառավարության նախաձեռնությամբ իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի առանցքը կազմող փաստաբանական ծառայությունների հարկային ռեժիմը խստացվեց (մոտ 7 անգամ ավելացվեց հարկային բեռը)` հանգեցնելով այդ ծառայությունների թանկացմանը:
    Արդյունքում հասարակ քաղաքացիների համար արդարադատությունն էլ ավելի թանկացավ:
    Փաստաբան Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըՎարչապետը ևս մեկ ա…

    🇦🇲🇮🇷 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
    Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
    Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
    Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
    @armgeopolitic
  • 11 մետրանոցից գոլ խփելուց հետո Ռոնալդուի երջանկության հետ կարող է համեմատվել միա…

    11 մետրանոցից գոլ խփելուց հետո Ռոնալդուի երջանկության հետ կարող է համեմատվել միայն մանդատ ստանալու մտքից Էդգար Ղազարյանի երջանկությունը 🙃
    @armgeopolitic