🇦🇲 Քաղաքաշինական նորմերը Երևանում չեն պահպանվում, տույժ-տուգանք չի կիրառվում, իսկ օդի աղտոտվածությունն ստեղծում է քաղցկեղածին տարրեր։ Մեսրոպ Մանուկյան @armgeopolitic
🇦🇲 Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել: Հաշվի ենք առել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ԱԺ-ում պատգամավորների տեղափոխությունների մասին @armgeopolitic
Արփինե Հովհաննիսյանը բացել է իր, ինչպես ինքն է նշում, «ինքնիշխան» Տելեգրամ-ալիքը, խոստանում է շատ կարևոր թեմաներից խոսել ու մշտական կապի մեջ լինել 🙂 https://t.me/arpinebrief
🇦🇲 Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը և որոշում կայացվել է, որը բաղկացած է 2 մասից, հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»,- նշել է նա։ @armgeopolitic
🇦🇲 «Ուժեղ Հայաստանը» տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ @armgeopolitic
🇦🇲 Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։ @armgeopolitic
🇫🇮🇷🇺 Եվրոպայի երկրները պետք է վերականգնեն երկխոսությունը Մոսկվայի հետ առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբ @armgeopolitic
Առաջիկա հանգստյան օրերին ծավալուն հոդվածով կանդրադառնանք իշխանության կողմից ընդդիմությանն առաջարկվող «բարեկրթության» թեմային՝ ներկայացնելով, թե դա ինչու է պարզ թակարդ՝ խայծ ընդդիմության համար ու որն է այդ թակարդի վերջնանպատակը։ @armgeopolitic
🇮🇷🇺🇸 Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կրկին չի բացվի, քանի դեռ Թեհրանը պայմանները չեն կատարվել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմը և Իրանի շրջափակումը, ապասառեցնի իրանական ակտիվները, ինչպես նաև համաձայնի տարածաշրջանային հրադադարի, ներառյալ Լիբանանում և Գազայում։ @armgeopolitic