Category: Գեոպոլիտիկա

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության 11 անդամ է ձերբակալվել։@armgeopolitic…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստան» կուսակցության 11 անդամ է ձերբակալվել։
    @armgeopolitic

  • «Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ Հայաստանում կա 2 489 031 ընտրող։ Սա նշանակո…

    🇦🇲 «Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ Հայաստանում կա 2 489 031 ընտրող։ Սա նշանակում է, որ եթե մենք կարողացանք ստանալ 55 տոկոս և ավել մասնակցություն, ապա Հայաստանի հաջորդ վարչապետի ազգանունը Փաշինյան չի կարող լինել։
    Այն ուժը կամ անհատը, որը իսկապես փոփոխություն է ուզում, մեկ բան ունի անելու՝ գնալ ընտրության և համոզել իր շրջապատի բոլոր մարդկանց գնալ ընտրության։ Ձևը սա է։
    @armgeopolitic

  • Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք, հայտնում ե…

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
    960 !!!
    @armgeopolitic

  • «Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ բոլոր հակադրություննե…

    💥 «Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ բոլոր հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի տնտեսական, թե քաղաքական, սին են։ Որևէ մեկին չի հաջողվելու դա անել։ Նրանք, ովքեր ուզում են խաթարել ՀՀ-ՌԴ բարեկամությունն ու եղբայրությունը, էդ մարդիկ պարզապես ինոստրաննի ագենտ են»: Սա հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում:
    Նիկոլ Փաշինյանն այսպես ասած «փուռն» է տալիս «արեւմտամոլ» ուժերի՞ն: Բայց չէ՞ որ այդ ուժերը նրա դաշնակիցներն են, որովհետեւ նրանք պայքարում են ընդդիմադիր ուժերի դեմ, այդ ուժերին որակում են «ռուսամետ», «ռուսաստարուկ», «ռուսահպատակ»: Չէ որ «արեւմտամոլները» կամ այսպես ասած «արեւմտամետները» այդպիսով օգնում են Նիկոլ Փաշինյանին: Հիմա փաստորեն նա հայտարարում է, որ ովքեր ուզում են հայ-ռուսական հակադրություն, նրանք «ինոգենտ» են:
    Կրկնեմ, բավական է լսել քաղաքական եւ այսպես ասած քաղաքացիական սուբյեկտներին, ու ակնհայտ է, թե ով է արտահայտվում հակառուսական շեշտադրումով: Ըստ այդմ պարզ է, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, վերաբերում է արեւմտամետներին, որոնք նրա դաշնակիցն են ընդդիմության դեմ պայքարում: Ուրեմն հարց է առաջանում, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը իր դաշնակիցներին հռչակում «ինոգենտ»:
    Բայց, առաջին հայացքից զարմանալի այս հանգամանքը գործնականում այդքան էլ զարմանալի չէ: Նիկոլ Փաշինյանին շատ ձայն է պետք, կարեւոր է ամեն մի ձայնը, քանի որ կա վարկանիշի լուրջ խնդիր: Հետեւաբար, նրան պետք են նաեւ «դաշնակիցների» ձայները:
    Նույնիսկ զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում նրանցից շատերի վերաբերյալ դաշտում հայտնվեն նաեւ որոշակի կոմպրոմատային բնույթի նյութեր:

  • Օրերս հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որում փորձագետ նե…

    Օրերս հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որում փորձագետ ներկայացող պրոպագանդիստները պնդում էին, որ ընդդիմադիր ուժերը անցնելու են խորհրդարան և «Գյումրի 2» անեն, որն անթույլատրելի է։
    Իսկ ի՞նչ է եղել «Գյումրի 1»-ի դեպքում, որ սրանք վախենում են դրա կրկնությունից։ Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքացիները բարձր մասնակցություն են ունեցել ընտրություններին․ չորս ընդդիմադիր ուժ միասին ստացել են քաղաքացիների 50+ տոկոս ձայները և միասնական ձևով ընդդիմադիր թեկնածու են ընտրել քաղաքապետ։
    Սա իշխանության ձևավորման հենց այն դասական ժողովրդավարական ճանապարհն է, որի մասին այդ իբր փորձագետները խոսում էին ամեն օր։ Մենք կարող ենք լավ կամ վատը ասել ընտրված թեկնածուի մասին, բայց ժողովրդի քվեարկության պատկերը դա է եղել։
    Հիմա, երբ այս մարդիկ ասում են, թե չպետք է թույլ տալ «Գյումրի 2», ըստ էության նրանք ասում են, որ չպետք է թույլ տալ, որ ժողովուրդը ընտրի։ Սա այն է, ինչ պետք է իմանալ լիբերալ ֆաշիստների մասին։

  • Հնդկաստանը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է ռուսական հեղուկացված բնական…

    🇮🇳🇷🇺 Հնդկաստանը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է ռուսական հեղուկացված բնական գազ գնել, հաղորդում է Reuters-ը։
    @armgeopolitic

  • Մեր ուժը մեր միասնականության մեջ է․ միասին կարող ենք փոխել մեր երկիրը, կառուցել…

    🇦🇲 Մեր ուժը մեր միասնականության մեջ է․ միասին կարող ենք փոխել մեր երկիրը, կառուցել ուժեղ պետություն, ապահովել արժանապատիվ ապագա յուրաքանչյուրի համար և ձևավորել անվտանգ ու մրցունակ Հայաստան։
    Այսպիսով՝ Միասին կարող ենք
    «Հայաստան» դաշինք
    Վարչապետի թեկնածու` Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյ…

    🇦🇲🇮🇷 Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
    Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։
    @armgeopolitic

  • Պուտինը դժգոհ է ՌԴ կառավարությունիցՌԴ նախագահը հանձնարարել է կառավարությանը զեկ…

    🇷🇺 Պուտինը դժգոհ է ՌԴ կառավարությունից
    ՌԴ նախագահը հանձնարարել է կառավարությանը զեկույց ներկայացնել այն մասին, թե ինչու են իրենց կանխատեսումները գերազանցել ներկայիս տնտեսական ցուցանիշները։
    @armgeopolitic

  • Ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ «Ուժեղ Հայաստանի» ու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի մաս…

    Ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ «Ուժեղ Հայաստանի» ու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի մասով նախընտրական շրջանում ունենք շատ հստակ մոտեցում․ առողջ քննադատության կենթարկենք, բայց չենք հարվածի։ Այսինքն, երբ նկատում ենք ու կնկատենք սխալներ, դրանց մասին կխոսենք այդ սխալները շտկելու համար, բայց գոնե թե այս փուլում մենք այս ուժերին քաղաքական հարվածներ չենք պատրաստվում հասցնել, որովհետև դա բխում է բացառապես իշխանությունների շահերից։
    Ու երբ դուք տեսնեք կոնկրետ թիրախավորում այս ուժերից որևէ մեկի նկատմամբ, պետք է պարզապես մտածեք, թե դա անողները ինչ նպատակ են հետապնդում և ում շահերն են սպասարկում։
    @armgeopolitic
    «Հայաստան» դաշինքի պահվածքը իսկապես ողջունելի է, չնայած այս տարիներին մենք իրենց նույնպես բավականին կոշտ քննադատության ենք ենթարկել։ Ինչու՞ է ողջունելի։ Որովհետև այսօր դաշինքը գտնվում է ոչ միայն իշխանությունների, այլև իրենց ընդդիմադիր համարողների մի շերտի…