Category: Գեոպոլիտիկա

  • Այսօրվանից Իշխան Սաղաթելյանը պետք է բանակցություններ սկսեր քաղաքական ուժերի հետ՝…

    Այսօրվանից Իշխան Սաղաթելյանը պետք է բանակցություններ սկսեր քաղաքական ուժերի հետ՝ ընդհանուր սկզբունքների հարցում համաձայնության հասնելու և, այսպես ասած, միմյանց «չհարվածելու» վերաբերյալ։
    Հենց այսօր առավոտվանից հայտնի մարդիկ կրկին հարձակում են սկսել «Հայաստան» դաշինքի վրա ու ես արդեն ունեմ համոզմունք, որ դրա նպատակը ընդդիմադիր դաշտում հնարավոր համաձայնությունները և սինխրոն աշխատանքի կազմակերպումը թույլ չտալն է։
    Կարծում եմ՝ այս ոռնոցները պետք է արհամարհել ու փորձել իրական ընդդիմության տարբեր թևերի հետ սկզբունքային հարցերում գալ համաձայնության ու ձևավորել կոնսենսուս։ Այս գործընթացում հանրության համար լիարժեք պարզ կդառնա, թե ով ու ինչ նպատակ է հետապնդում։ Որպես քաղաքացի՝ ես Իշխան Սաղաթելյանին պարզապես հորդորում եմ այդ բանակցությունները անցկացնել հանրության համար հնարավորինս բաց կերպով, որպեսզի մարդիկ տեղեկատվության պակասի խնդիր չունենան։
    Դասականի հայտնի մեջբերումը այսօրվա քաղաքական իրավիճակում կարող ենք վերաձևակերպել հետևյալ կերպ․ «պետք է հասկանանք՝ ով ինչ է անում այս երկիրը փրկելու համար ու ով է իրականում ծախում այն»։

  • CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ոչ պաշտոնական բանակց…

    🇻🇪🇺🇸 CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազդարարել է Ի վերջո հրաժարական տալու պատրաստակամության մասին, ինչպես պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը ունի հստակ մարտավարություն, ամեն օր հետևողական աշխատում է իր քաղ…

    Նիկոլ Փաշինյանը ունի հստակ մարտավարություն, ամեն օր հետևողական աշխատում է իր քաղաքական խնդիրները լուծելու ուղղությամբ։
    Այս մի կողմում ես չեմ տեսնում այդ հետևողականությունն ու ամենօրյա համառ աշխատանքը։
    Ընդդիմության լիդերներին երևի նման կարծիքները դուր չեն գա, բայց ավելի լավ է ուղիղ ու բաց սա ասվի, քան գանք, ասենք, որ դուք վերջն եք, բայց հետո դուք էլի կրվեք ընտրությունները։ Էտ կենացները անցնենք էլի։

  • Մենք կարծում ենք, որ Իսրայելի տարածաշրջանային տարածումը մեր տարածաշրջանի անվտան…

    🇹🇷🇮🇷🇮🇱 Մենք կարծում ենք, որ Իսրայելի տարածաշրջանային տարածումը մեր տարածաշրջանի անվտանգության ամենալուրջ սպառնալիքն է:
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո
    @armgeopolitic

  • Անկեղծ ասած, չեմ հասկանում այն արձագանքը, որը համացանցում առկա է գյուղերից մեկու…

    Անկեղծ ասած, չեմ հասկանում այն արձագանքը, որը համացանցում առկա է գյուղերից մեկում խմբակային ծեծի դրվագի հետ կապված։
    Հարգելի հայրենակիցներ, մեր երկրում ամեն շաբաթ նման 2-3 դեպք առնվազն լինում է ու դրա մասին մենք միշտ հրապարակումներ ենք անում, ահազանգում ենք, որ երկրում կա կրիմինալի խայտառակ վիճակ, աննախադեպ ամենաթողություն, մշտական դարձած խմբակային ծեծեր ու դանակահարություններ։ Օրերս մի այլ սարսափելի դեպք է տեղի ունեցել, երբ մեքենան քշել են ընկած մարդու վրա՝ այդպիսով սպանելով նրան։
    Այս դրվագով նման արձագանքի պատճառը երևի այն էր, որ դրա տեսանյութը կա, դուք տեսել եք, թե ինչպես է ծեծը տեղի ունենում։ Դե մենք էլ այսօր վերածվել ենք Ֆեյսբուքյան հասարակության, լացելու սմայլիկները դնում ենք, տարածում ենք մեր էջերում, պահանջում ենք իրավապահներից, ի դեպ, ի՞նչ ենք պահանջում իրավապահներից, ավելի կոնկրետ ումի՞ց ենք պահանջում։
    Այո, մեր երկրում խայտառակ ամենաթողություն է տիրում, կա համակարգային բառդակ, ինչի պատճառով այս կրիմինալ խմբերի վրա չկա վերահսկողություն, արդյունքում փողոցի խուժանը գլուխ է բարձրացնում։
    Վաղուց ժամանակն է հասկանալ, որ սոցիալական ցանցերում այդ տեսանյութերը «սթորի դնելը», դրանց տակ լացելու սմայլիկներ շարելը ու «քաք սրտի մխիթարանք» տրամաբանությամբ մի 2 մեկնաբանություն գրելը հարց չեն լուծելու․ մենք երկրում ունենք խնդիրներ, որոնք գնալով միայն խորանում են ու այդ խնդիրները քաղաքական են։

  • Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ։Նիկոլի ներկայությամբ հ…

    🇦🇲 Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ։
    Նիկոլի ներկայությամբ հնչեց Վեհափառ տիրոջ անունը
    @armgeopolitic

  • Պատերազմը պարտված է, բայց դրա ընդունումը կհանգեցնի քաղաքական երկրաշարժի։Ո՞վ կհա…

    🇭🇺🇺🇦🇷🇺 Պատերազմը պարտված է, բայց դրա ընդունումը կհանգեցնի քաղաքական երկրաշարժի։Ո՞վ կհամարձակվի ասել, որ 2022 թվականի ապրիլին, երբ խաղաղությունը մոտ էր, Արևմուտքը կանխեց այն։ Ո՞վ կխոստովանի, որ եթե այդպես լիներ, հարյուր հազարավոր ուկրաինացիներ կարող էին գոյատևել, և Ուկրաինան ավելի շատ տարածք կունենար։
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու համատեղ կատարումը` պատրաստված արհեստական բանա…

    Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու համատեղ կատարումը` պատրաստված արհեստական բանականությամբ։
    @armgeopolitic

  • Միայն քմծիծաղով է հնարավոր հետևել, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն ու…

    Միայն քմծիծաղով է հնարավոր հետևել, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն ու աջակիցները Բենթլի Կճոյանով ու Մասիսի անբարոյով եկեղեցու մաքրում իրականացնում։ Զարմանալու ոչինչ չկա, սրանք վաղը Փաշազադեին հոգևոր առաջնորդ էլ կհռչակեն։
    Ինչպես ընդունված է ասել` տեսակը տեսակին գտնում է:

  • Դոնալդ Թրամփի ընտանիքը սկսել է արտադրել Trump Vodka օղիներ։@armgeopolitic…

    🇺🇸 Դոնալդ Թրամփի ընտանիքը սկսել է արտադրել Trump Vodka օղիներ։
    @armgeopolitic