Category: Գեոպոլիտիկա

  • Մայր Աթոռ Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Մեզ եւ ձեզ մեծ Աւետիս։@armgeopolitic…

    🇦🇲 Մայր Աթոռ 🙏
    Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Մեզ եւ ձեզ մեծ Աւետիս։
    @armgeopolitic

  • Կրեմլը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 2026 թվականին վերականգնել …

    🇷🇺 Կրեմլը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 2026 թվականին վերականգնել տնտեսական աճի տեմպը՝ պահպանելով գնաճը 4-5% մակարդակում։
    @armgeopolitic

  • Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տեղափոխում են Նյու Յորքի դատարան: @arm…

    🇻🇪🇺🇸 Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տեղափոխում են Նյու Յորքի դատարան: @armgeopolitic

  • Չինաստանը Դոնալդ Թրամփին կոչ է արել չօգտագործել «Չինական վտանգ» կեղծ խոսույթը Գ…

    🇨🇳🇺🇸 Չինաստանը Դոնալդ Թրամփին կոչ է արել չօգտագործել «Չինական վտանգ» կեղծ խոսույթը Գրենլանդիան զավթելու իր պլանների իրագործման համար։
    @armgeopolitic

  • Զելենսկին 2026 թվականին լուրջ մարտահրավերների կբախվիՈւկրաինացիները կրկին դիմանո…

    🇺🇦🇷🇺 Զելենսկին 2026 թվականին լուրջ մարտահրավերների կբախվի
    Ուկրաինացիները կրկին դիմանում են էլեկտրաէներգիայի անջատումների ձմռանը: Կա զգացողություն, որ նրանք շուտով հանգստի կարիք կունենան։ Ուկրաինան իրեն ուժասպառ է զգում։
    Զելենսկին պաշտոնավարում է արդեն յոթ տարի, ինչը նրան մեծ ճնշման տակ է դնում ոչ միայն Եվրոպայում, այլև Կիևում։
    The Guardian
    @armgeopolitic

  • Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամ…

    🇦🇲 Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։
    ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։
    բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրեց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։
    գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։
    դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով։
    Մայր Աթոռ
    @armgeopolitic

  • Հայաստանում ArCa քարտերով գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին ամեն ամիս …

    🇦🇲 Հայաստանում ArCa քարտերով գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին ամեն ամիս cashback-ով կվերադարձվի իրենց կատարած վճարումների 2 %-ի չափով գումար
    Բացի այդ, ArCa-ն հենց հայկական ազգային վճարային համակարգն է ու առավել նախընտրելի է երկրի ներսում օգտագործել հենց հայկական վճարային համակարգը՝ հիմա արդեն ստանալով նաև 2% հետվճար։
    ArCa քարտեր կարելի է ստանալ Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերից։
    @armgeopolitic

  • Իրանում արտակարգ նիստ է հրավիրվել․ ինչպես են իշխանությունները փորձում խուսափել …

    🇮🇷 Իրանում արտակարգ նիստ է հրավիրվել․ ինչպես են իշխանությունները փորձում խուսափել էսկալացիայից
    Իրանի իշխանությունները Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստում քննարկել են տարբեր սցենարներ՝ աճող բողոքի ցույցերի և արտաքին ճնշման պայմաններում։
    Խորհրդում իրավիճակը բնութագրվել է որպես «կյանքի համար պայքար», և իշխանությունները փորձում են գտնել ուղիներ՝ զսպելու բողոքի ցույցերը՝ նվազագույն ուժի կիրառմամբ։
    Քննարկվել են նաև էսկալացիայի ռիսկերը և հնարավոր պատասխանները արտաքին սպառնալիքներին։
    @armgeopolitic

  • Գարեգին Երկրորդը երբեք չի եղել իմ սրտի կաթողիկոսը, համ էլ ես ունեմ իմ համոզմունք…

    Գարեգին Երկրորդը երբեք չի եղել իմ սրտի կաթողիկոսը, համ էլ ես ունեմ իմ համոզմունքը թե ոնց ա Նիկոլին հանձնվել իշխանությունը։ Բայց պատկերացնենք որ Հանրապետականը ճիշտ ա ասում ու չի հանձնվել, ու այս պարագայում նայեք, եթե 2018 թվականին Սերժը, հետո Հանրապետական պատգամավորները, իրենց մանր եւ խոշոր պաշտոնյաներով հանդերձ Գարեգին Երկրորդի 10 տոկոսի չափ դիմադրեին, Նիկոլը սեփական ծոծրակը կտենար, բայց երբեք վարչապետի աթոռը չէր տենա։ Էն Տարոն Մարգարյանին մի հատ փշտ արին, տեղում վազեց հրաժարական տալու։ Հանրապետական Ազգային ժողովը ինքն իրեն լուծարեց, հիմա սաղով առյուծ են կտրել, թե բա սենց ենք անելու կամ նենց։ Տոտալ իշխանություն ունեիք, ընդամենը Գարեգին Երկրորդի չափ դիմադրեիք…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Արժե թերեւս Վենեսուելայի մասին մի փոքր խոսել Սիրիայի հիշատակումով:2024 թվականի …

    💥 Արժե թերեւս Վենեսուելայի մասին մի փոքր խոսել Սիրիայի հիշատակումով:
    2024 թվականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Սիրիայում տեղի ունեցավ բլից-կրիգ իշխանափոխություն, երբ զինված խմբավորումները մի քանի օրում հասան Հալեպ, Դամասկոս, ստիպելով Ասադին հեռանալ եւ հաստատելով Սիրիայում նոր իշխանություն: Այս խմբավորումները գործում էին Թուրքիայի աջակցությամբ:
    Ինչպիսի՞ն էին գնահատականները Հայաստանում: Ամփոփ հետեւյալը՝ Ռուսաստանին դուրս մղեցին Սիրիայից եւ Սիրիան անցավ թուրքական ենթակայության ներքո:
    Այդ օրերին բազմիցս մատնանշեցի մի հանգամանք, որ Սիրիայում իրադարձությունները բլից-կրիգի տրամաբանությամբ զարգացան Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից անմիջապես հետո: Եվ Սիրիայում իրադարձությունների կամ իշխանափոխության ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ նրանց երկրորդ հեռախոսազրույցը:
    Ինչի՞ մասին էին այդ զրույցները, չգիտեմ, բայց դրանք մատնացույց անելով խորհուրդ էի տալիս չշտապել բլից-կրիգի վերաբերյալ եզրակացություններ անելու հարցում:
    Ի՞նչ է այսօր իրավիճակը Սիրիայում: Սիրիան այսօր ըստ էության ավելի բարդ վիճակում է, իսկ այդ իրադարձություններից մեկ տարի անց Սիրիայի կառավարությունը սկսեց ինտենսիվ շփումներ Մոսկվայի հետ:
    Ես բոլորովին հակված չեմ նույնականացնել Սիրիան ու Վենեսուելան, բայց սիրիական օրինակը կարծում եմ նվազագույնը հիմք է, որպեսզի այդօրինակ մասշտաբային հարցերում բլից-կրիգների առնչությամբ չլինեն շտապողական եզրահանգումներ:
    Միաժամանակ, հենց նաեւ այդ նկատառումից ելնելով եմ մատնացույց անում, թե ինչ աշխարհաքաղաքական միջավայրում ծավալվեց վենեսուելական բլից-կրիգը: