Category: Գեոպոլիտիկա

  • Իրանում արտակարգ նիստ է հրավիրվել․ ինչպես են իշխանությունները փորձում խուսափել …

    🇮🇷 Իրանում արտակարգ նիստ է հրավիրվել․ ինչպես են իշխանությունները փորձում խուսափել էսկալացիայից
    Իրանի իշխանությունները Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստում քննարկել են տարբեր սցենարներ՝ աճող բողոքի ցույցերի և արտաքին ճնշման պայմաններում։
    Խորհրդում իրավիճակը բնութագրվել է որպես «կյանքի համար պայքար», և իշխանությունները փորձում են գտնել ուղիներ՝ զսպելու բողոքի ցույցերը՝ նվազագույն ուժի կիրառմամբ։
    Քննարկվել են նաև էսկալացիայի ռիսկերը և հնարավոր պատասխանները արտաքին սպառնալիքներին։
    @armgeopolitic

  • Գարեգին Երկրորդը երբեք չի եղել իմ սրտի կաթողիկոսը, համ էլ ես ունեմ իմ համոզմունք…

    Գարեգին Երկրորդը երբեք չի եղել իմ սրտի կաթողիկոսը, համ էլ ես ունեմ իմ համոզմունքը թե ոնց ա Նիկոլին հանձնվել իշխանությունը։ Բայց պատկերացնենք որ Հանրապետականը ճիշտ ա ասում ու չի հանձնվել, ու այս պարագայում նայեք, եթե 2018 թվականին Սերժը, հետո Հանրապետական պատգամավորները, իրենց մանր եւ խոշոր պաշտոնյաներով հանդերձ Գարեգին Երկրորդի 10 տոկոսի չափ դիմադրեին, Նիկոլը սեփական ծոծրակը կտենար, բայց երբեք վարչապետի աթոռը չէր տենա։ Էն Տարոն Մարգարյանին մի հատ փշտ արին, տեղում վազեց հրաժարական տալու։ Հանրապետական Ազգային ժողովը ինքն իրեն լուծարեց, հիմա սաղով առյուծ են կտրել, թե բա սենց ենք անելու կամ նենց։ Տոտալ իշխանություն ունեիք, ընդամենը Գարեգին Երկրորդի չափ դիմադրեիք…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Արժե թերեւս Վենեսուելայի մասին մի փոքր խոսել Սիրիայի հիշատակումով:2024 թվականի …

    💥 Արժե թերեւս Վենեսուելայի մասին մի փոքր խոսել Սիրիայի հիշատակումով:
    2024 թվականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Սիրիայում տեղի ունեցավ բլից-կրիգ իշխանափոխություն, երբ զինված խմբավորումները մի քանի օրում հասան Հալեպ, Դամասկոս, ստիպելով Ասադին հեռանալ եւ հաստատելով Սիրիայում նոր իշխանություն: Այս խմբավորումները գործում էին Թուրքիայի աջակցությամբ:
    Ինչպիսի՞ն էին գնահատականները Հայաստանում: Ամփոփ հետեւյալը՝ Ռուսաստանին դուրս մղեցին Սիրիայից եւ Սիրիան անցավ թուրքական ենթակայության ներքո:
    Այդ օրերին բազմիցս մատնանշեցի մի հանգամանք, որ Սիրիայում իրադարձությունները բլից-կրիգի տրամաբանությամբ զարգացան Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից անմիջապես հետո: Եվ Սիրիայում իրադարձությունների կամ իշխանափոխության ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ նրանց երկրորդ հեռախոսազրույցը:
    Ինչի՞ մասին էին այդ զրույցները, չգիտեմ, բայց դրանք մատնացույց անելով խորհուրդ էի տալիս չշտապել բլից-կրիգի վերաբերյալ եզրակացություններ անելու հարցում:
    Ի՞նչ է այսօր իրավիճակը Սիրիայում: Սիրիան այսօր ըստ էության ավելի բարդ վիճակում է, իսկ այդ իրադարձություններից մեկ տարի անց Սիրիայի կառավարությունը սկսեց ինտենսիվ շփումներ Մոսկվայի հետ:
    Ես բոլորովին հակված չեմ նույնականացնել Սիրիան ու Վենեսուելան, բայց սիրիական օրինակը կարծում եմ նվազագույնը հիմք է, որպեսզի այդօրինակ մասշտաբային հարցերում բլից-կրիգների առնչությամբ չլինեն շտապողական եզրահանգումներ:
    Միաժամանակ, հենց նաեւ այդ նկատառումից ելնելով եմ մատնացույց անում, թե ինչ աշխարհաքաղաքական միջավայրում ծավալվեց վենեսուելական բլից-կրիգը:

  • Իհարկե, այս ամենը խաղաղ ակցիաներ չեն ու ամենևին էլ թանկացումների դեմ չեն։ Թանկաց…

    Իհարկե, այս ամենը խաղաղ ակցիաներ չեն ու ամենևին էլ թանկացումների դեմ չեն։ Թանկացումների դեմ Մոլոտովի կոկտեյլով ու ավտոմատով դուրս չեն գալիս։ Նկատելի է արտաքին միջամտություն ու գործակալական ցանցի աշխատանք։
    Ցանկացած պարագայում մեզ պետք է Իրանում ներքին կայունություն։ Իրանում քաոսը ու անիշխանությունը մեր պետական շահերից չեն բխում։
    @armgeopolitic

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Պորտուգալիա, որտեղ բարձ…

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Պորտուգալիա, որտեղ բարձր մակարդակով հանդիպումներ է ունենալու։
    Քննարկումների առանցքում լինելու է ԵՄ արդյունաբերական նոր ռազմավարությանը Թուրքիայի միացման հարցը, ինչին թուրքական կողմը կրիտիկական կարևորություն է տալիս, առհասարակ, ԵՄ ղեկավարության ներքո անվտանգային և պաշտպանական նախագծերին և ծրագրերին թուրքական մասնակցությանը։

  • Վենեսուելայում նախագահ Մադուրոյի ձերբակալությունից հետո կտրուկ աճ են գրանցել ան…

    🇻🇪 Վենեսուելայում նախագահ Մադուրոյի ձերբակալությունից հետո կտրուկ աճ են գրանցել անշարժ գույքի գները։
    Տնտեսագիտորեն սա կարող է բացատրվել այն հանգամանքով, որ երկիրը դե ֆակտո անցել է ամերիկյան ազդեցության տակ ու, ըստ այդմ, սպասվում է տնտեսական դրական փոփոխություն։
    @armgeopolitic

  • 1945 թվականից սկսած ԱՄՆ-ի կողմից Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին մ…

    🇺🇸 1945 թվականից սկսած ԱՄՆ-ի կողմից Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին միջամտելու ու իշխանություն փոխելու ինֆոգրաֆիկան։
    @armgeopolitic

  • Թրամփի թիմը Մադուրոյի ձերբակալությունից հետո արդեն աշխատում է Վենեսուելայի կառա…

    🇺🇸🇻🇪 Թրամփի թիմը Մադուրոյի ձերբակալությունից հետո արդեն աշխատում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքի վրա
    Դրանով զբաղվում են նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Միլլերը և Պենտագոնի ղեկավար Հեգսեթը:
    Մանրամասները, թե ինչպիսին կլինի անցումային կառավարությունը և արդյոք Վաշինգտոնը միջոցներ կծախսի Վենեսուելայի տնտեսական վերականգնման վրա, դեռ չեն բացահայտվում:
    The Wall Street Journal
    @armgeopolitic

  • Սիրելի ընկերներ և հետևորդներ, քանի որ վաղվանից հանրապետությունում աշխատանքային …

    🎄 Սիրելի ընկերներ և հետևորդներ, քանի որ վաղվանից հանրապետությունում աշխատանքային օրեր են ու երկիրը անցնում է բնականոն հուն, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ տոների առթիվ ու արդեն եկած տարում լավագույնը մաղթում Ձեզ ու Ձեր ընտանիքներին։
    Երկրում այս տարին կարևոր տարի է, ունենք լրջագույն քաղաքական իրադարձություն ու այդ ամենում այս հարթակը լինելու է Ձեր վստահելի ընկերը ու ուղեկիցը, մենք տալու ենք Ձեզ հավաստի, ստուգված տեղեկատվություն, ճշգրիտ վերլուծություններ, խոսելու ենք շատ բաների մասին, ինչի մասին շատերը չեն համարձակվի խոսել ու նաև թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մոլորեցնեն։
    Մի խոսքով, միասին գնում ենք առաջ։ Մեզ հաղթանակի տարի

  • Ըստ ամենայնի, Մադուրոյի դատավարությունը կվերածվի նախընտրական քարոզչության սպասա…

    ⚡️ Ըստ ամենայնի, Մադուրոյի դատավարությունը կվերածվի նախընտրական քարոզչության սպասարկման միջոցի։ Հետո հնարավոր է նա կտեղափոխվի այլ երկիր, օրինակ` Բելառուս։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ էր, որ Լուկաշենկոն հայտարարեց, թե Բելառուսը պատրաստ է ընդունել Մադուրոյին։ Հիշեցնեմ նաեւ, որ այդ ընթացքում Բատկան ակտիվ շփումների մեջ էր ամերիկացիների հետ եւ նրանց հետ պայմանավորվածությունների շրջանակում ազատ էր արձակում քաղբանտարկյալների։