Category: Գեոպոլիտիկա

  • Ժողովուրդ ջան, իսկ ինչո՞վ է այստեղ զբաղված Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկի շրջապ…

    Ժողովուրդ ջան, իսկ ինչո՞վ է այստեղ զբաղված Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկի շրջապատը, տեղյա՞կ եք: Կարողա՞ ամեն մեկը մի լավ գործի նշանակված կյանքն են վայելում, բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում, ձեզ էլ Նիկոլը ուղղակի էշի տեղ է դնում:
    Նիկոլ Փաշինյանին պաշտողներին, աջակցողներին հենց սա պետք է բացատրենք, հենց սա պետք է ցույց տանք, թե ոնց է թալանչի ղարաբաղցիներին «պռախոդ» տվել իրենց «վոժդը»:
    Թալանչիները կուլակաթափ են արվելու, հիմա դրանց «կռիշ» կանգնող իշխանությունները ևս:
    @armgeopolitic

  • Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ պատերազմի սկսվելուց հետո «ղարաբ…

    Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ պատերազմի սկսվելուց հետո «ղարաբաղյան էլիտան» ջիպերով փախել է Ղարաբաղից: Սրա հետ դժվար է չհամաձայնվելը, որովհետև սա բոլորիս աչքի առաջ է եղել, մենք այդ մարդկանց Երևանում տեսել ենք:
    ԲԱՅՑ ո՞րն է ամենազավեշտալին այս պատմության մեջ: Այդ նույն «ղարաբաղյան էլիտան», այդ փախածներն այսօր այստեղ են տարբեր բարձր պաշտոնների նշանակված ու նշանակված հենց այս իշխանության կողմից, մեկը միլպետ է, մեկը ՊՆ-ում գեներալ է, մեկը մաքսայինում վարչության պետ է:
    Մեկին գիտեմ, անբարոյականի վաստակը պատերազմի երրորդ օրը Երևանում կալյան էր քաշում, նկարել եմ, ուղարկել պաշտպանության նախարարին ու հիմա այդ անձնավորությունը փայլուն հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ, վայելում է թալանը այստեղ ու շատ «չալաղաջ» գործի է:
    Նիկոլ Փաշինյանը «ղարաբաղյան էլիտային» մտցրել է իր տակ ու հիմա հենց դրանք են շան պես ծառայում Նիկոլին: Ղարաբաղից թռած անբարոյականի ծնունդ գեներալները կաթողիկոսի դեմ միտինգներին էին մասնակցում: Անունները տա՞մ:
    Բա սրա մասին պետք է խոսվի, հո սուս չենք մնալու: Խի այդպես չի՞, խի այս երկրում չենք ապրու՞մ:

  • Ռոսպոտրեբնադզոր-ը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտ…

    🇦🇲🇷🇺 Ռոսպոտրեբնադզոր-ը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը։ Հայտնում են կազմակերպությունից:
    Գերատեսչությունից հայտնել են, որ պարտադիր պահանջների խախտումներ են հայտնաբերվել Vedi-Alco, Աբովյանի կոնյակի գործարան և Շահնազարյան գինու-կոնյակի տուն ընկերությունների արտադրանքում։
    @armgeopolitic

  • Հաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկվա…

    🇦🇲 Հաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված, ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Այն դեպքում, եթե Հայաստանը որոշում կայացնի մտնել ԵՄ, Երևանի ինչ-որ արտոնություն…

    🔴🇷🇺🇦🇲 Այն դեպքում, եթե Հայաստանը որոշում կայացնի մտնել ԵՄ, Երևանի ինչ-որ արտոնություններ կկորչեն, կառաջանան մաքսային տուրքեր, կփոխվեն նաև գազի գները, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
    «Նրանք պարզապես պետք է հասկանան, թե ուր են իրենց տանում։ Հետևաբար, դե, եթե նրանք նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ Հասկանալի է, որ կառաջանան մաքսային տուրքեր, կփոխվեն գազի գները, այնտեղ նաև էներգիայի։ Դե, ինչ-որ օգուտներ նրանք կկորցնեն։ Միգուցե նրանց այնտեղ ինչ-որ բան տան, միգուցե չտան»,- ասել է Օվերչուկը:
    @armgeopolitic

  • Ռոսպոտրեբնադզորը մայիսի 22-ից կասեցրել է Ռուսաստանի տարածք հայկական «Ջերմուկ» հ…

    🔴🇷🇺 Ռոսպոտրեբնադզորը մայիսի 22-ից կասեցրել է Ռուսաստանի տարածք հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը և շրջանառությունը։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանն այս ամիսների ընթացքում իր առաջ լուրջ խնդիր էր դրել հասնել նրան, …

    Նիկոլ Փաշինյանն այս ամիսների ընթացքում իր առաջ լուրջ խնդիր էր դրել հասնել նրան, որ Սամվել Կարապետյանը չկարողանա ձայն տանել իր հիմնական էլեկտորատից ու չկողմնորոշված շերտից: Այս ճանապարհին նա մի քանի տեխնոլոգիա կիրառեց , որոնց նպատակն այն էր, որ Կարապետյանը Փաշինյանի կողմից ընտրված թիրախային խմբերի մոտ նույնականացվի «նախկինների» հետ, որին «ուղարկել» են Ռուսաստանից:
    Կարապետյանի «ուժեղ» քաղտեխնոլոգները Փաշինյանին լուրջ հակախաղ չկարողացան առաջարկել ու սա ցավալի, բայց փաստ է: Կարապետյանի թիմում, գուցե, այս ամենի հետ համաձայն չլինեն, բայց իրենց քաղտեխնոլոգների (ասում են` ինչ-որ հրեաներ են) մասով կա տպավորություն, որ Կարապետյանին ուղղակի խաբել են. այնտեղ լուրջ քաղտեխնոլոգի աշխատանք, կներեք, բայց այդպես էլ չերևաց:
    Հրապարակվող սոցհարցումներին չեմ հավատում, բայց վստահ եմ, որ Կարապետյանն ուներ պոտենցիալ ցանկացած հրապարակվող թվից 2 անգամ բարձր թիվ ունենալ:
    Իհարկե, հաջողություն եմ մաղթում ընտրություններում:
    @armgeopolitic

  • Չի էլ սպասել օրենքը փոխեն ու վերականգնեն ՎԻ-ը, հենց լսել ա որ մեծարգոն ներում ա,…

    Չի էլ սպասել օրենքը փոխեն ու վերականգնեն ՎԻ-ը, հենց լսել ա որ մեծարգոն ներում ա, լակել ա ու նորից նատել ա ղեկին։

  • Տիկտոկեր ջան, դու երբևէ Սամվել Կարապետյանի՝ Տերյանում գտնվող գրասենյակ մտե՞լ ես,…

    Տիկտոկեր ջան, դու երբևէ Սամվել Կարապետյանի՝ Տերյանում գտնվող գրասենյակ մտե՞լ ես, թե՞ոչ, գումար ուզե՞լ ես, թե՞ ոչ ու քեզ մերժե՞լ են, թե՞ ոչ ու մերժվելուց հետո նոր միայն գնացե՞լ ես ՔՊ-ականների մոտ, թե՞ ոչ։
    Մի հատ պատասխանիր այս հարցերին, բայց անկեղծ։
    @armgeopolitic

  • Խոստանում ես, որ 100 տարի պիտի հատես…

    Խոստանում ես, որ 100 տարի պիտի հատես