🇺🇸🇪🇺🇷🇺🇮🇳🇨🇳 ԱՄՆ-ը պնդում է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթի և գազի բոլոր գնումները և Հնդկաստանի ու Չինաստանի նկատմամբ սահմանի երկրորդային մաքսատուրքեր՝ ԱՄՆ-ի օրինակով։ @armgeopolitic
Չինաստանում այսօր փլուզվել է իշխանությունների կողմից հանրությանը վզին փաթաթվող կեղծ «խաղաղության» ողջ բովանդակությունը։ Այլ հարց է՝ կկարողանա՞ ընդդիմությունը դա այնպես ներկայացնել հանրությանը, որ դա հասկանալի լինի մարդկանց։ Այժմ ես խնդիրը տեսնում եմ ընդդիմություն — հանրություն կոմունիկացիայում։ Այստեղ կա խզում, որը հենց վերանա, իշխանությունները կկանգնեն գոյաբանական խնդրի առջև։
🇦🇲🇦🇿 ՔՊ պատգամավորը ադրբեջանական թեզեր է տարածում, որ ՀՀ սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Տռուսիկ գագոն (բանակի նախկին զամպատիլն է եղել) մեկ բառ անգամ չի խոսում այն մասին, որ Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի տարածքը հռչակված է Արևմտյան Ադրբեջան։ @armgeopolitic
🇦🇲🇵🇰 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։ ՀՀ ԱԳՆ @armgeopolitic