Category: Գեոպոլիտիկա

  • ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ, այն նաև Սահմանադրական հենք ունեցո…

    🇦🇲 ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ, այն նաև Սահմանադրական հենք ունեցող ինստիտուտ է: Հետևաբար իշխանությունները ոչ միայն խղճի դավանանքի ազատություններ են ոտնահարել, այլ նաեւ Սահմանադրության այն դրույթը, որը վերաբերվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Լոռու բնակիչներն այսօր հարցնում են Սամվել Կարապետյանին, թե ճիշտ է՞ արդյոք, որ խ…

    🔥 Լոռու բնակիչներն այսօր հարցնում են Սամվել Կարապետյանին, թե ճիշտ է՞ արդյոք, որ խորհրդարանի ընտրությունը հաղթելու դեպքում, հայ զինվորներին ուղարկելու է ուկրաինական ճակատ կռվելու:
    Կարապետյանը իհարկե պատասխանել է, որ դա ապատեղեկատվություն է եւ գեթ մեկ զինվոր անգամ երբեք չի կռվելու որեւէ օտար երկրի համար:
    Այստեղ սակայն պետք է արձանագրել, թե ինչպես է այդուհանդերձ մարդկանց մոտ հարցեր առաջացնում այդ ակնհայտ ապատեղեկատվությունը, որը սակայն հորինվում, իսկ հետո կրկնվում է արդեն մինչեւ անգամ ԱԺ պատգամավորի կարգավիճակով:
    Ու այս ֆոնին, ինչ որ մարդիկ նստում են ինչ որ ստուդիաներում ու քննարկում են իբրեւ թե իշխանության դեմ հիբրիդային հարձակում, այն էլ Ռուսաստանից: Ընդ որում, այդ նստելն ու քննարկելն էլ բացահայտ ֆինանսավորվում է Արեւմուտքից: Ու այս ամենը այն դեպքում, երբ Հայաստանի հասարակության դեմ փաստացի հենց դա է հիբրիդային պատերազմը:
    Եվ այստեղ գործում է մեկին մեկ այն տեխնոլոգիան, որ կիրառվել է արցախյան 44-օրյա պատերազմում ու դրանից հետո: Այսինքն, իրականում խթանվել եւ կառավարվել է պատերազմը ՆԱՏՕ անդամ Թուրքիայի անմիջական ներգրավումով, իսկ հետո քարոզչական մեխանիզմներով հայ հանրությանը փորձ է արվել համոզելու, թե դա «լավրովյան պլանի» պատերազմն է: Այն դեպքում, երբ «լավրովյան պլանը» բացարձակապես այլ բանի մասին էր, ու հենց նաեւ այն հետեւանքից խուսափելու մասին, որ եղավ 44-օրյա պատերազմում:

  • Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբա…

    🇦🇲 Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՔՊ-ի պաստառը պոկելու համար, ընդամենը։
    Ագնեսա Խամոյան
    @armgeopolitic

  • Արման Թաթոյանն էլ գաղափարական տարաձայնություն չունի մյուս ուժերի հետ։Նա արդյուն…

    🇦🇲 Արման Թաթոյանն էլ գաղափարական տարաձայնություն չունի մյուս ուժերի հետ։
    Նա արդյունավետ կատարում էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը 44-օրյա պատերազմի ժամանակ․ հանուն արդարության՝ սա պետք է ընդգծել։ Բայց ավելի վաղ նա ՄԻՊ էր մի համակարգում, որը դիմում էր ոստիկանական բռնությունների և մարդկանց կալանավորում էր քաղաքական հայացքների համար, իսկ ինքը աչք էր փակում դրա վրա։
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic
    🇦🇲 Հայկ Մարությանի տարաձայնությունն իշխանության հետ տեխնիկական է, միգուցե անգամ՝ էսթետիկ։ Գուցե նա նախընտրում է միջազգային հանրության առաջ գառան խաշլամա չուտել, այլ նախընտրում է սթեյք։ Կարպիս Փաշոյան @armgeopolitic

  • ԱՄՆ-ը կարող է կրկին թուլացնել ռուսական նավթի գնման սահմանափակումները, գրում է B…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ-ը կարող է կրկին թուլացնել ռուսական նավթի գնման սահմանափակումները, գրում է Bloomberg-ը։
    Առայժմ Թրամփի վարչակազմը չի երկարաձգել ռուսական նավթը պատժամիջոցներից ժամանակավոր ազատելու ժամկետը։ Համաշխարհային շուկաներում լարվածությունը կարող է փոխել այս որոշումը, նշվում է հոդվածում։
    @armgeopolitic

  • Երևանում ջարդում ու պատռում են կանգառներում «Հայաստան» դաշինքի պաստառները:Սպասե…

    🇦🇲 Երևանում ջարդում ու պատռում են կանգառներում «Հայաստան» դաշինքի պաստառները:
    Սպասենք ոստիկանության կողմից սրիկա հանցագործների, սա անող անբարոյականների հայտնաբերմանը:
    @armgeopolitic

  • Если что, 2025-ին Հայաստանում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, որոնց ճնշ…

    Если что, 2025-ին Հայաստանում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 4899-ը կամ 90,1 տոկոսը, կամ
    10-ից 9-ը եղել է ոչ սթափ՝ խմած վիճակում մեքենա վարելու պատճառով։
    Խմած մարդու առանց քննության վարորդական վերադարձնելը հավասարազոր է մեկ անգամ վրիպած մարդասպանին երկրորդ շանս տալու:
    Բայց դե թուրքի քոծին ձայն ա պետք, ինքը մարդկային, հատկապես հայի կյանքի վրա վաղուց թքած ունի:
    Արամ Գևորգյան
    @armgeopolitic

  • Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասինhttps://youtu.be/F-umpbVmTJg?…

    🔴 Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին
    https://youtu.be/F-umpbVmTJg?si=YZCIIVZTJRgVb556
    Այս տեսանյութում խոսվում է այն քարոզչության մասին, որը մարդկանց համոզում է, թե իրենց ձայնը «կփոշիանա» և ընտրության գնալը անիմաստ է։ Քննարկվում է, թե ինչպես է ընտրողների դեմոտիվացիան ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչու են որոշ ուժեր շահագրգռված ցածր մասնակցությամբ և ինչ կարող է փոխվել, եթե մարդիկ ակտիվ մասնակցեն քվեարկությանը։
    ☑️ Բաժանորդագրվե’ք
    YouTube՝
    👉🏻
    https://clck.ru/3Pkakr
    VK՝
    👉🏻
    https://clck.ru/3QGvcB
    Telegram՝
    👉🏻
    @EDMARUKYAN
    👉🏻
    @EDMARUKYAN_RU

    Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին

    Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին
    Այս տեսանյութում խոսվում է այն քարոզչության մասին, որը մարդկանց համոզում է, թե իրենց ձայնը «կփոշիանա» և ընտրության գնալը անիմաստ է։ Քննարկվում է, թե ինչպես է ընտրողների դեմոտիվացիան ազդում #ընտրություններ…

  • Ժողովուրդ ջան, վարորդական իրավունքների հետ կապված շատ կարևոր մի բան ասեմ, որը եր…

    Ժողովուրդ ջան, վարորդական իրավունքների հետ կապված շատ կարևոր մի բան ասեմ, որը երևի չգիտեք ու չեք հասկանում, թե մենք խի ենք նման զայրացած ձևով արձագանքել այդ թեմային:
    Վարորդական իրավունքից զրկված վարորդների մի խումբ զրկվելուց հետո չի կարողանում քննությունները հանձնել ու դրական արդյունք ստանալ, այսինքն, մի քանի անգամ կտրվում է քննությունից, կանոնները չգիտեն, քշել չգիտեն, մի խոսքով` օրինական ճանապարհով չեն կարողանում նորից վարորդական իրավունք ստանալ, կտրվում են: Հավաքվում են այս մարդիկ, որոշում են դիմել վարչապետին, որ իրենց վարորդական իրավունք տա ԱՌԱՆՑ ՔՆՆՈւԹՅԱՆ:
    Հասկանում եք, չէ՞, տարբերությունը ու խելքը գլխին մարդկանց արդարացի ցասումը: Մարդիկ, որոնք չեն կարողանում քննություն տալ ու կտրվում են, վարչապետը վարորդականներ է բաժանելու առանցք քննության, որովհետև իրեն դրանից մոտ 5000 ձայն կգնա:
    Խնդիրն այն չէ, որ մեկը մի օր մի բաժակ ավել է խմել կամ հոծ գիծը հատել է, խնդիրը այն է, որ զրկվելուց հետո չեն կարողանում քննություն տալ ու հիմա իրենց նորից բաց են թողնում երթևեկության մեջ:

  • Ինչի մասին է վկայում այն, որ Նիկոլը ցանկանում է մեքենաները խմած վարած, իրավունք…

    🇦🇲 Ինչի մասին է վկայում այն, որ Նիկոլը ցանկանում է մեքենաները խմած վարած, իրավունքից զրկված ու նոր քննություն հանձնել անկարող (այսինքն կանոնները չիմացող) մի քանի հազար սուբյեկտ կրկին բաց թողնի ճանապարհներ։
    Սա պարզ վկայությունն է այն փաստի, որ պետություն չկա, իսկ իշխանությունն ընդամենը իշխանություն պահելու անձնական օգտագործման գործիք է։
    Երվանդ Վարոսյան
    @armgeopolitic