Category: Գեոպոլիտիկա

  • Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում:Էդգար Ղազարյանը՝ ներողութ…

    🇦🇲 Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում:
    Էդգար Ղազարյանը՝ ներողություն խնդրելու մասին
    @armgeopolitic

  • Առաջիկա հանգստյան օրերին ծավալուն հոդվածով կանդրադառնանք իշխանության կողմից ընդդ…

    Առաջիկա հանգստյան օրերին ծավալուն հոդվածով կանդրադառնանք իշխանության կողմից ընդդիմությանն առաջարկվող «բարեկրթության» թեմային՝ ներկայացնելով, թե դա ինչու է պարզ թակարդ՝ խայծ ընդդիմության համար ու որն է այդ թակարդի վերջնանպատակը։
    @armgeopolitic

  • Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարա…

    🇮🇷🇺🇸 Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կրկին չի բացվի, քանի դեռ Թեհրանը պայմանները չեն կատարվել։
    Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմը և Իրանի շրջափակումը, ապասառեցնի իրանական ակտիվները, ինչպես նաև համաձայնի տարածաշրջանային հրադադարի, ներառյալ Լիբանանում և Գազայում։
    @armgeopolitic

  • Էդգար Ղազարյանը միջադեպից հետո տեղը փոխել է ԱԺ դահլիճում՝ նստելով վերջին շարքու…

    🇦🇲 Էդգար Ղազարյանը միջադեպից հետո տեղը փոխել է ԱԺ դահլիճում՝ նստելով վերջին շարքում:
    Նախորդ տեղում Ղազարյանի կողքին անմիջապես ՔՊ-ի թևն էր, իսկ նոր տեղում նա բավականին հեռու է ՔՊ-ից ու առավել մոտ է մյուս ընդդիմադիր խմբակցությանը՝ «Հայաստան» դաշինքին։
    @armgeopolitic

  • Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար:@armgeopolitic…

    🇦🇲 Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար:
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ամերիկացի լրագրող Թաքեր Կա…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ վիճահարույց հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «չարիքի մարմնացում»։
    Զրույցի ընթացքում Կարլսոնը ենթադրել է, որ Իսրայելի հետ կապված անձինք կարող էին ներգրավված լինել Հանթերի հայտնի նոութբուքից անձնական տվյալների տարածման մեջ 2020 թվականի ընտրություններից առաջ։ Բայդեն կրտսերը աջակցել է այս գաղափարին և հավելել, որ Իսրայելի ներկայիս կառավարության քաղաքականությունը միայն սրում է հակասեմիտիզմի համաշխարհային աճը։
    @armgeopolitic

  • Էդգար Ղազարյանը վերջին տարիներին հենց ինքն էր ուղղորդված արշավներ իրականացնում «…

    Էդգար Ղազարյանը վերջին տարիներին հենց ինքն էր ուղղորդված արշավներ իրականացնում «Հայաստան» դաշինքի ու անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այսօր, երբ նա հարձակման ենթարկվեց իշխանության կողմից, տեսավ, որ իր կողքին հենց Քոչարյանի քաղաքական ուժը կանգնեց:
    Սա է տարբերությունը Քոչարյանի ու հայտնի շրջանակների միջև. նա քեզ չի խփի, եթե գիտի, որ դու սխալ բան չես արել, ավելին` ձեռք կմեկնի ու դա այսօր նաև Լևոնն ապացուցեց իր քայլով:
    Քաղաքականության մեջ ու, ընդհանրապես, կյանքում կարևոր է, որ կարողանաս ուղիղ նայել դիմացինիդ աչքերի մեջ ու գլուխդ կախելու պատճառ չունենաս:
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստանի» առաջին լուրջ փորձությունն ԱԺ-ումՕգոստոսի 13-ին տեղի ունեցած ԱԺ…

    «Ուժեղ Հայաստանի» առաջին լուրջ փորձությունն ԱԺ-ում
    Օգոստոսի 13-ին տեղի ունեցած ԱԺ նիստի գլխավոր իրադարձությունը Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպն էր․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթից հետո ՔՊ պատգամավորները փորձում էին հաշիվ պարզել Ղազարյանի հետ, իսկ միջադեպի պատճառը Ղազարյանի կողմից սուր գնահատականն էր իշխանական պատգամավորների հասցեին։
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ պահանջել է, որ Ղազարյանը ներողություն խնդրի իր կատարած արտահայտության համար՝ սպառնալով, որ հակառակի դեպքում նրան ծանր օրեր են սպասվում ԱԺ-ում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ միջադեպը կքննարկվի խմբակցության նիստում ու կկայացվի որոշում։
    Սա, ըստ էության, «Ուժեղ Հայաստանի» առաջին լուրջ փորձությունն է լինելու ԱԺ-ում, քանի որ կախված, թե ինչ որոշում կկայացնի խմբակցությունն ու ինչպես դուրս կգա այս իրավիճակից, դա լուրջ ազդեցություն է ունենալու քաղաքական միավորի ապագայի համար։
    @armgeopolitic

  • Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այ…

    🇯🇵🇷🇺 Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցը
    «Պուտինն այցելեց Իտուրուպ, և մենք խիստ բողոքում ենք այս գործողության դեմ։ Հյուսիսային տարածքները Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։
    Ռուսաստանի ներկայիս նախագահի այցը Իտուրուպ հակասում է Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը Հյուսիսային տարածքների վերաբերյալ։
    Այն նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է։
    Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չափազանց բարդ են։ Նույնիսկ այս պայմաններում Ճապոնիան գործադրել է բոլոր ջանքերը։
    Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս այցը ավելի է սրել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում և դժվարացրել է հարաբերությունների վերականգնումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
    Մենք ցանկանում ենք, որ ռուսական կողմը գիտակցի ստեղծված իրավիճակի լրջությունը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։
    @armgeopolitic
    🇷🇺🇯🇵 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անձամբ այցելել է Իտուրուպ կղզի՝ Կուրիլյան կղզիների վրա Ճապոնիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Իտուրուպը և հյուսիսային մյուս կղզիները երկրի «պատմական տարածքն» են, և վճռական բողոք են հայտնել ՌԴ նախագահի այցի…

  • ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմի ժամանակ կորցրել է իր բոլոր MQ-9 Reaper ծանր անօդաչու …

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմի ժամանակ կորցրել է իր բոլոր MQ-9 Reaper ծանր անօդաչու թռչող սարքերի մոտ 25%-ը, որի վնասը գերազանցել է 1.3 միլիարդ դոլարը։
    The Washington Post
    @armgeopolitic