Category: Գեոպոլիտիկա

  • 1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանո…

    🇦🇲 1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ):
    2. Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ու՞ր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է
    3. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչու՞: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել Վեոլիա ջրի փաստարկների մասին իրականությունը: Մնացածը` տեսանյութում:
    4. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic

  • Կյանքիս ընթացքում երբեք չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին, առանց տեսնելու էլ նրա հետ …

    🇦🇲 Կյանքիս ընթացքում երբեք չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին, առանց տեսնելու էլ նրա հետ ոչ մի շփում կամ քննարկում չեմ ունեցել։ Ինչու՞ են իշխանությունները փորձում ամեն կերպ որևէ կապ գտնել մեր ու Քոչարյանի միջև։ Որպեսզի իրենք իրենց անկարողությունը, տնտեսական թուլությունը, թանկացումները թաքցնեն, փորձում են համակարգի մեջ չթողնել նոր գործիչներ, որպեսզի չլինեն նոր մարդիկ, որոնք կխոսեն այդ ամենի մասին։
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • Խիստ լարվել են Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հարաբեր…

    🇦🇲 Խիստ լարվել են Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները
    24News-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջին օրերին խիստ լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Աբովյան համայնքի ղեկավար, Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները։
    Բաբայանը հրաժարվել է առաջիկա ընտրություններին աջակցել Ծառուկյանին։ Հարաբերությունների լարվածությունը հասել է այն մակարդակին, որ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին՝ Նվերը, անձամբ է զանգում իր հոր և Բաբայանի ընդհանուր ընկերներին ու առաջարկում ընտրել, թե ում հետ են նրանք՝ Գագիկ Ծառուկյանի, թե Էդուարդ Բաբայանի։
    @armgeopolitic

  • Արփինե Հովհաննիսյանն ամիսներ շարունակ խոսում էր «Վեոլիա ջուր» կազմակերպությունու…

    Արփինե Հովհաննիսյանն ամիսներ շարունակ խոսում էր «Վեոլիա ջուր» կազմակերպությունում տիրող իրավիճակի մասին, մանրամասն ներկայացնում էր՝ ինչ է կատարվում այնտեղ, ինչ խախտումներ են արվում այնտեղ, ինչպիսի անբացատարելի բաներ են տեղի ունենում այնտեղ ու հիմա կրկին «Վեոլիա ջուրը» անակնկալ է մատուցել մարդկանց՝ հայտարարելով, որ այսուհետ գիշերը մարդիկ ջուր չեն ունենա։
    Այս տեսանյութը ամիսներ առաջվա է։ Տիկին Հովհաննիսյան ջան, Ձեզ հորդորում եմ ու առաջարկում եմ շարունակել «Վեոլիա ջուր» կազմակերպության մասով իրազեկումը մարդկանց, որպեսզի ժողովրդին չկարողանան էշի տեղ դնել։
    Սա անընդունելի իրավիճակ է ու դա պետք է հանգուցալուծում ստանա։

  • Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավա…

    🇦🇲 Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:
    Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։
    Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։
    Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
    Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։
    Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։
    Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։
    @armgeopolitic

  • Թրամփի ռեկորդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է Կոնգրեսին ուղղված ամենաերկար…

    🇺🇸 Թրամփի ռեկորդը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է Կոնգրեսին ուղղված ամենաերկար ուղերձի նոր ռեկորդ՝ 107 րոպե (1 ժամ 47 րոպե)։
    Նախորդ ռեկորդը պատկանում էր Բիլ Քլինթոնին. նրա վերջին ուղերձը 2000 թվականին տևել է 1 ժամ 28 րոպե։
    @armgeopolitic

  • Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ասվրիայում կայացած Եպիսկոպոսա…

    🇦🇲 Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ասվրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքի ժամանակ առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։
    «Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:
    Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա»,
    — նշել է նա:
    @armgeopolitic

  • «Տորք Անգեղ»․ Լևոն Քոչարյանի և ֆիտնես-մարզիչների նոր նախաձեռնությունը երիտասարդ…

    🇦🇲 «Տորք Անգեղ»․ Լևոն Քոչարյանի և ֆիտնես-մարզիչների նոր նախաձեռնությունը երիտասարդների համար
    Նախաձեռնությունն այն մարդկանց համար է, որոնք ցանկանում են առողջ լինել, մարզվել և առողջ մարմին ունենալ։ Մարզումները տեղի կունենան տարբեր ձևաչափերով և տարբեր վայրերում, այդ թվում՝ հանրային միջոցառումների տեսքով։
    Մարզումներին միանալու համար կարող եք բաժանորդագրվել նախաձեռնության էջին Instagram-ում, որտեղ կտեղադրվեն գրանցման հղումները, մարզումների անցկացման վայրերը և մյուս մանրամասները։
    Տորք Անգեղը հայոց դիցաբանության և պատմական ավանդության մեջ ուժի և դիմացկունության խորհրդանիշ է:
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ 2 ժամ ելույթ է ունեցել ԿոնգրեսումԹրամփը 3 անգամ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ 2 ժամ ելույթ է ունեցել Կոնգրեսում
    Թրամփը 3 անգամ է անդրադարձել արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին.
    ▪️Հայտարարել է, որ փորձում է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը
    ▪️ Նշել է, որ սպասում է Իրանի «նվիրական խոստմանը»՝ չհարստացնել ուրան
    ▪️ Նշել է, որ Վենեսուելան արդեն իսկ ԱՄՆ-ին մատակարարել է 80 միլիոն բարել նավթ։
    Մնացած ժամանակում Թրամփը խոսել է միգրացիայի դեմ պայքարի և իր վարչակազմի ներքին քաղաքականության մասին։
    @armgeopolitic

  • Ես նախընտրում եմ Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։Բայց մեկ բա…

    🇺🇸🇮🇷 Ես նախընտրում եմ Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։
    Բայց մեկ բան հաստատ է. ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկչության հովանավորը միջուկային զենք ունենա:

    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic