Category: Գեոպոլիտիկա

  • Բանակում զոհ ունենք Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել …

    🇦🇲 Բանակում զոհ ունենք Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում…

  • Իսկ դուք գիտե՞ք, որ Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանին շատ է սիրում ու շատ է սիրել …

    Իսկ դուք գիտե՞ք, որ Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանին շատ է սիրում ու շատ է սիրել դեռ ընդդիմադիր ժամանակներից։
    Չէ՞ Ազատիչ։

  • Ընդդիմադիր 60% ձայները պետք է կապիտալիզացնենք և Փաշինյանին ուղարկենք թոշակի:Էդմ…

    🇦🇲 Ընդդիմադիր 60% ձայները պետք է կապիտալիզացնենք և Փաշինյանին ուղարկենք թոշակի:
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. որ…

    🇦🇲 «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. որոշումն ընդունվել է կուսակցության այսօրվա համագումարում։
    Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է այլ ուժերի հետ ընտրություններին մեծ դաշինք կազմելու վերաբերյալ քննարկումների մեկնարկի մասին։ Որոշումը ստացել է համագումարի մասնակիցների աջակցությունը։
    @armgeopolitic

  • ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ«ՁՄԵՌ»Ծառը մերկացավ,Զրկվեց տերևից,Ձյունի փաթիլներԻջան վերևից։Ձյուն…

    ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
    «ՁՄԵՌ»
    Ծառը մերկացավ,
    Զրկվեց տերևից,
    Ձյունի փաթիլներ
    Իջան վերևից։
    Ձյուն ու ցուրտ եկան,
    Առու, գետ լռեց,
    Իր արծաթ գորգը
    Ձմեռը փռեց։
    Ձյունը ծնկահար
    Նստեց մեծ ճամփին,
    Սպիտակ հյուսերը
    Կիտեց գետափին։

  • 400 iPhone-ների գործով ուզում են փրկե՞լ ՆԱՎ-ի պետին` «ժեռտվա» տալով հերթափոխի պե…

    📲400 iPhone-ների գործով ուզում են փրկե՞լ ՆԱՎ-ի պետին` «ժեռտվա» տալով հերթափոխի պետին
    Մաքսանենգ ճանապարհով 400 iPhone ներկրման դեպքով նոր զարգացումներ կան: MakaryanNews-ը տեղեկացավ, որ Պետեկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն են սկսել մեր հրապարակման հիման վրա, քանի որ թեման աղմուկ է բարձրացրել ՊԵԿ-ում` հասնելով ընդհուպ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնեմ, որ ՊԵԿ մեր աղբյուների փոխանցմամբ` մաքսանենգ ճանապարհով հեռախոսների խոշոր խմբաքանակի ներմուծման հետևում կանգնած է հենց ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը, որը ՊԵԿ նախագահի ընկերն ու վստահելի մարդն է, ու հիմա ուզում են Մարգարյանին փրկել այս իրավիճակից:
    Ուստի, հենց այդ նպատակով, ՆԱՎ-ում բացված ծառայողական քննության շրջանակներում երեկ հարցաքննության են տարել հեռախոսների ներկրման օրը` դեկտեմբերի 6-ին հերթափոխի պետ եղած մաքսավորին, որի անունը, ասացին, Հայկ է: Մեր տեղեկություններով` հենց նրա գլխին են ուզում կոտրել թեման` դրանով մաքրելով ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանին, որը դեպքի բացահայտումից հետո ՊԵԿ նապագահի հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ` գործուղման, որովհետև մտավախություն կար, որ ուժայինները կարող է գնան իր հետևից:
    ՊԵԿ-ում զարմացած են, որ փոխանակ ՆԱՎ-ի պետի դեմ գործընթաց սկսվի, քանզի մաքսանենգ ճանապարհով հեռախոսների ներկրման հովանավորչության կասկածը հենց նրա վրա է, ու այդ մասին համակարգում շատերն են խոսում, որոշել են շարքային մաքսավորի «ժեռտվա» տալ` նրա դեմ գործընթաց սկսելով:
    Վահե Մակարյան
    @MakaryanNews

  • Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Վրաստանի վարչապետին նկատել են անհանգիստ շարժու…

    🇷🇺🇬🇪 Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Վրաստանի վարչապետին նկատել են անհանգիստ շարժումներ կատարելիս։
    Վրաստանում այս դրվագը մեծ քննարկման առիթ է դարձել։
    @armgeopolitic

  • Սևակի արձանը խի՞ են սենց գռլել․․․…

    Սևակի արձանը խի՞ են սենց գռլել․․․

  • Բանակում զոհ ունենքԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է …

    🇦🇲 Բանակում զոհ ունենք
    Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
    @armgeopolitic

  • Նայեք, ցանկացած երկրում իշխանությունը կարաս վերցնել երեք ճանապարհով կամ դրանց սի…

    Նայեք, ցանկացած երկրում իշխանությունը կարաս վերցնել երեք ճանապարհով կամ դրանց սինթեզմամբ՝ Ընտրություն, Հեղաշրջում, Հեղափոխություն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, որ ընդդիմությունը ընտրություններով հաղթի ու վերցնի իշխանությունը։ Անգամ զրոյական ռեյտինգ ունեցող իշխանությունը միշտ ունի ռեսուրս իր ուզած թվերը նկարելու ու պարտադրելու համար, ոնց որ եղել ա տարիներ շարունակ։ Հեղաշրջումը դա իշխանության ներսում ընթացող գործընթաց է, ընդդիմությունը դրա հետ կապ չունի, ու Հայաստանում հեղաշրջման պարագայում իշխանյան կարող ա գալ ՔՊ-ի թիմից որեւէ մեկը, ասենք Ալեն Սիմոնյանը կամ Աննա Հակոբյանը։ Տակը մնաց հեղափոխությունը։ Ֆինանսական ու այլ ռեսուրսներին տիրապետող ներկայիս ընդդիմադիր լիդերներից ոչ մեկը հեղափոխական չի, դա իրենցը չի, առավել եւս որ իրենք շատ լավ են հասկանում, որ իրական հեղափոխության գնալու, սակայն պարտության դեպքում առնվազն 15-20 տարի կանցկացնեն բանտերում։ Իսկ սենց փողը կա, կարող ա անգամ Նիկոլը մի մասը տանի, իրենց էլ 1-2 տարի նստացնի, բայց հաստատ դա անհամատեղելի ա հեղափոխության պարտության դեպքում իրենց սպասվող դաժան հաշվեհարդարի հետ։ Այնպես որ տակը ի՞նչ ա մնում։ Ոչինչ… կամ մրցել իրար հետ, խորհրդարանում ներկա լինելու ու այնտեղ ընդդիմություն բեմադրելու համար…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic